Հասարակություն

Բացահայտվել է «Տելեգրամով» թմրամիջոցների ապօրինի իրացման արդյունքում փողերի լվացման 2 դեպք

Երևան քաղաքի բնակիչ Ի.Մ.-ն 2019-2020 թվականներին, Խ.Ֆ.-ի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, տելեգրամյան էջերի միջոցով տևական ժամանակ զբաղվել է իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ: Այդ հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։ 2020 թվականի գարնանից, Ի.Մ.-ն «Telegram» հավելվածում ստեղծել և կառավարել է «Tam Vegal», «Tam Vegal_EVN» և «Tam VegalShop_EVN» առցանց խանութ-հարթակները, դրանցում որպես վճարային գործիք՝ տեղադրել է այլ ...

Կարդալ ավելին »

LED լուսատուներ՝ Արմենակյան-Գլինկա հատվածում. երթևեկությունը 10 ժամով կդադարեցվի

Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 09։00-ից մինչև 19։00-ն, LED լուսատուներ տեղադրելու աշխատանքներով պայմանավորված, կդադարեցվի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի՝ Արմենակ Արմենակյան փողոցից Գլինկայի փողոց ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը:  «Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:

Կարդալ ավելին »

Տավուշի ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Բերդ քաղաքի 43-ամյա մի բնակիչ ապօրինի թմրանյութ է պահում և օգտագործում: Հոկտեմբերի 13-ին տղամարդը հայտնաբերվեց Թումանյան փողոցում, ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Տավուշի բաժին: Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում տղամարդու տանը զննություն կատարվեց: Հայտնաբերվեցին պոլիէթիլենային տոպրակ և թղթե փաթեթ՝ ընդհանուր 6 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածով: ...

Կարդալ ավելին »

Դատախազական ակտի կիրառմամբ վերականգնվել է պետությանը պատճառված 514 մլն դրամ վնասը

2023 թվականի հունիսի 22-ին Պետական եկամուտների կոմիտեից հաղորդում է ստացվել Քննչական կոմիտե՝ անհատ ձեռնարկատեր Ա.Մ.-ի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելու վերաբերյալ։ 2023 թվականի հունիսի 23-ին վարույթն իրականացնող մարմինը, արձաագրելով, որ հաղորդումը չի պարունակում առերևույթ հանցանքի մասին տեղեկություններ, քրեական վարույթ չի նախաձեռնել, ինչի մասին գրավոր տեղեկացրել է հսկող դատախազին: 2023 թվականի հունիսի 26-ին դատախազը չի հաստատել քննիչի կողմից վարույթ չնախաձեռնելու ...

Կարդալ ավելին »

Ստրասբուրգում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հանդիպումը

Ստրասբուրգում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: Այդ մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի մեր հայրենակիցների բռնի տեղահանության հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը, առկա խնդիրների լուծման ուղղությամբ միջազգային հանրության կողմից օժանդակության հետագա քայլերը: Անդրադարձ ...

Կարդալ ավելին »

Հիմնանորոգվել է Լճաշենի կիկլոպյան ամրոց տանող ճանապարհը

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Լճաշեն գյուղում ՀՀ պետբյուջեի տրամադրած միջոցների հաշվին արդեն ավարտվել են կիկլոպյան ամրոց տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման  վարչությունից, Լճաշենի կիկլոպյան ամրոց տանող ճանապարհի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել  է 236, 5 միլիոն դրամ։ Ծրագրով նախատեսված է կիկլոպյան ամրոց տանող ճանապարհի ասֆալտբետոնե հին ծածկի քանդում և հեռացում, նոր հիմքի ...

Կարդալ ավելին »

Առցանց հարթակ ԼՂ ուսուցիչների համար՝ աշխատանքի դիմելու նպատակով

Գործարկվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների՝ աշխատանքի դիմելու համար նախատեսված հարթակը։ Այդ մասին ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ հարթակը գործարկվել է  երեկ երեկոյան։ «Գործարկման պահին 1422 թափուր տեղ ունեինք։ Այս պահի դրությամբ արդեն թափուր տեղերը 1386-ն են, այսինքն՝ մի քանի ժամում արդեն իսկ 36 ուսուցիչ դիմել է արտամրցութային ...

Կարդալ ավելին »

Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ» թեմայով հատուկ ծրարի մարմանը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Սիլիկոնային սարեր 2023» ամենամյա միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովի պաշտոնական բացման արարողությանը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը։ Խելացի երկրի մարտահրավերներին նվիրված գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել  «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմայով հատուկ ծրարի մարման արարողությունը: ՀՀ պետական մրցանակի 2022թ. դափնեկիրն է Adobe ընկերության նախագահ և գործադիր ...

Կարդալ ավելին »

Մենք աջակցում ենք Հայաստանի անկախությանը և տարածքային ամբողջականությանը․ Ռոբերտա Մեցոլա

Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան ընդգծում է, որ Հայաստանը կարևոր գործընկեր է Եվրոպայի համար։ Եվրոպական խորհրդարանի նախագահն այդ մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հաջորդած ճեպազրույցի ընթացքում։ «Մեծ պատիվ է ձեզ ողջունել ժողովրդավարության տանը` Ստրասբուրգում, Ձեզ այստեղ հյուրընկալելը վկայում է այն մասին, որ մենք հավատարիմ ենք Հայաստանին, և դուք հավատարիմ եք Եվրոպական ընտանիքին։ Թույլ տվեք հավաստիացնել, որ ...

Կարդալ ավելին »

Կոռուպցիոն չարաշահումներ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում. նախաքննությունն ավարտվել է

Ավարտվել է «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի Գյումրու մասնաճյուղի տնօրենի կողմից առերևույթ առանձնապես խոշոր չափերով խարդախություն, իրեն վստահված գույքի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։  ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ հիմնավորվել է, որ Գյումրի քաղաքի 69-ամյա բնակչուհին, 2012-2018թթ. հանդիսանալով «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի ...

Կարդալ ավելին »
ajax-loader