Լուրեր

ԼՂ-ից բռնի տեղահանվածների առաջնային ծախսերը հոգալու համար կտրամադրվի 50 հազարական դրամ

Կառավարությունը հաստատեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառումը և աջակցության տրամադրման կարգը։ Կառավարության հերթական նիստին նախագիծը ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Նախարարը նշեց, որ նախագծով առաջարկվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար իրականացնել երկամսյա սոցիալական աջակցության միջոցառում՝ նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների համար՝ ամսական 50000 դրամ։ «Միջոցառման շահառու կհանդիսանան 100 հազար դրամ միանվագ ...

Կարդալ ավելին »

CBDC-ի թեստավորումը Հոնկոնգում ավարտեց․ Visa

Visa-ն, HSBC-ի և Hang Seng բանկի հետ համագործակցությամբ՝ հաջողությամբ ավարտեց փորձնական թեստավորումը Հոնկոնգում՝ ուսումնասիրելու կենտրոնական բանկի թվային արժույթների (CBDCs) օգտագործումը թոքենիզացված ավանդներում: Այս նախաձեռնությունը Հոնկոնգի դրամավարկային մարմնի (HKMA) կողմից կազմակերպված «Թվային Հոնկոնգի դոլար» նախագծի մի մասն էր և կենտրոնացած էր CBDC-ների կիրառման գնահատման վրա՝ միջբանկային B2B վճարումների մեջ: Փորձնական ծրագիրը մոդելավորել է օգտագործման 2 հիմնական դեպք՝ գույքի վճարումներ և վճարային ...

Կարդալ ավելին »

Lուսարձակող  ամպեր. Արեգակի վրա ճաքեր չեն, այլ հզոր բռնկումներ

Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՌԳԱ Երկրային մագնիսականության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Բորիս Ֆիլիպովը «Իզվեստիայի» հետ զրույցում հերքել է Արեգակի վրա հսկա ճաքերի առաջացումը։ Ըստ փորձագետի` այն, ինչ սովորական մարդիկ ճեղքեր են անվանում, լուսարձակող  ամպեր են։ Ավելի վաղ Space.com կայքում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Արեգակի վրա մագնիսական թելի ժայթքման պատճառով, իբր,  մոտավորապես 6200 մղոն (10 հազար կմ) լայնությամբ և տասն անգամ ...

Կարդալ ավելին »

Հայաստանում մոլիբդենի խտանյութի արտադրությունն աճել է 6,4%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` 2023թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 208,739.5 տոննա պղնձի խտանյութ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 13.4%-ով։ Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը նվազել է 18.2%-ով և կազմել 6,051.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութի արտադրությունն աճել է 6.4%-ով և կազմել 18,483.3 տոննա։ Ինչ վերաբերում է մետաղագործությանը, ապա ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 19.8%-ով և կազմել ...

Կարդալ ավելին »

Պարադոքս անշարժ գույքի շուկայում․ գնորդները պակասում են, գները՝ բարձրանում

Մայրաքաղաքի բնակարանների շուկայում նկատելի փոփոխություններ են եղել։ Այս տարվա հունվար-սեպտեմբերին իրականացվել է բնակարանների առքուվաճառքի 6040 գործարք։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գործարքների թիվը նվազել է 2638 միավորով կամ ավելի քան 30%-ով։ Այսինքն՝ մայրաքաղաքի բնակարանների շուկան անկում է ապրել գրեթե մեկ երրորդով։ Երևանում բնակարանների առքուվաճառքի գործարքների անկման գրեթե կեսը (ավելի քան 48%) բաժին է ընկնում երկու «էլիտար» թաղամասերին՝ Կենտրոնին և Արաբկիրին։ ...

Կարդալ ավելին »

«Հաղթանակ» կամրջի գեղարվեստական լուսավորությունը պարունակում է 3 գույն՝ 1 600 000 երանգով

«Հաղթանակ» կամրջի գեղարվեստական լուսավորության արդիականացման համար Երևանի բյուջեից հատկացվել է շուրջ 60 միլիոն դրամ: Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։ Նա հայտնել է, որ «Հաղթանակ» կամրջի գեղարվեստական լուսավորության արդիականացման համար Երևանի քաղաքապետարանի և «Ավետիսյան Շին Մոնտաժ» ընկերության միջև համաձայն գնումների օրենսդրության 2023 թվականի հոկտեմբերի 13-ին կնքվել է աշխատանքների կատարման վերաբերյալ պայմանագիր: «2023 թվականի հուլիսի ...

Կարդալ ավելին »

Եգիպտոսն ակտիվ բանակցություններ է վարում Գազայում հումանիտար հրադադարի հասնելու համար

Եգիպտոսն ակտիվ բանակցություններ է վարում Գազայի հատվածում հումանիտար հրադադարի հասնելու համար՝ գերիների և ձերբակալվածների փոխանակման նպատակով։ Այդ մասին հայտնում է եգիպտական «Al-Qahera News» հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին: «Եգիպտոսն ինտենսիվացրել է շփումները Գազայի հատվածում հումանիտար հրադադարի հասնելու համար», – նշել են աղբյուրները:

Կարդալ ավելին »

Պարեկներին կաշառելու փորձ արած ոչ սթափ վարորդը ձերբակալվել է

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները նոյեմբերի 6-ի ժամը 23.10-ին Թամանցիների փողոցում կաշառք տալու կասկածաքնով ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին են ներկայացրել 44-ամյա տղամարդու: Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, նա ԲՄՎ մակնիշի մեքենան վարել է ոգելից խմիչքի ազդեցության տակ և այդ փաստը չարձանագրելու համար պարեկների մեքենան է դրել 20 000 դրամ: Ըստ աղբյուրի՝ կազմված փաստաթղթերը ...

Կարդալ ավելին »

Էլեկտրաէներգիա․ ՋԷԿ-երի արտադրությունն աճել է, ՀԷԿ-երինը՝ նվազել

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2023թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 6,649.5 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունն աճել է 3.4%-ով և կազմել 2,870.4 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունը նվազել է 14.6%-ով և կազմել 1,368.8 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրությունը նվազել է 8.5%-ով և կազմել 1,793.6 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրությունն աճել է 5.8%-ով և կազմել 1.4 ...

Կարդալ ավելին »

Վայելեք վառ աշունը․ այսօր ևս եղանակն առանց տեղումների է

Նոյեմբերի 9-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արեւմտյան, 2-4 մ/վրկ։ Ինչպես տեղեկացնում է «Հայպետհիդրոմետը», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +2+4, վաղը ցերեկը՝ +17+19։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +11+14, Կոտայքի լեռներում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +11+13, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +14+17, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +11+14,  Լոռիում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ ...

Կարդալ ավելին »
ajax-loader