Լուրեր

134 հարկ վճարողի մոտ հայտնաբերվել են չգրանցված աշխատողներ

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հոկտեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 134 հարկ վճարողի մոտ արձանագրել է աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձեւակերպելու խախտում: Հսկողական միջոցառումների արդյունքում չգրանցված (չձեւակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 62․5 մլն դրամի չափով տուգանք:

Կարդալ ավելին »

Չինաստանը ռեկորդային քանի նավթ է ներկրում Իրանից

Չինաստանը վերջին տարիներին ռեկորդային քանակությամբ իրանական նավթ է ներկրում, քանի որ Իրանն ավելացնում է արդյունահանումը ՝ չնայած երկրի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի սպառնալիքներին: Այս մասին հայտնում է IRNA-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությունը: Ըստ աղբյուրի՝ Չինաստանը հում նավթի աշխարհի խոշորագույն ներկրողն է և Իրանի ամենամեծ գնորդը: Ըստ Vertexa ընկերության, երկիրը 2023 թվականի առաջին 10 ամիսների ընթացքում օրական միջինը 1,05 միլիոն բարել ...

Կարդալ ավելին »

Եկամտահարկ․ ինչպես օգտվել

Եկամտահարկի վերադարձի շնորհիվ հազարավոր մարդիկ նոր բնակարան գնելու կամ տուն կառուցելու հնարավորություն ստացան, անշարժ գույքի առաջնային շուկայի զարգացումը նոր թափ ստացավ: Հաշվի առնելով նորակառույցներում բնակարանների ձեռքբերման նկատմամբ պահպանվող պահանջարկը՝ եկամտահարկի վերադարձից օգտվելու հնարավորությունը ներկայացնում ենք հարցուպատասխանի տեսքով: – Ե՞րբ կարող եմ օգտվել եկամտահարկի վերադարձից: – Եկամտահարկի վերադարձից կարող եք օգտվել առաջնային շուկայից՝ անմիջապես կառուցապատողից անշարժ գույք՝ բնակարան, թաունհաուս, առանձնատուն ձեռքբերելու կամ ...

Կարդալ ավելին »

Հոկտեմբերին սպառողական գների ինդեքսն աճել է 0.1%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2023թ. հոկտեմբերին 2022թ. համադրելի ամսվա համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 0.1%-ով, իսկ 2022թ. դեկտեմբերի համեմատ նվազել 2.0%-ով։ Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2022թ հոկտեմբերի համեմատ նվազել են 3.0%-ով։ Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները 2022թ հոկտեմբերի համեմատ աճել են 8.5%-ով։ Հագուստի և կոշիկի գները 2022թ հոկտեմբերի համեմատ աճել են 4.0%-ով։ Բնակարանային ծառայությունների, ջրի, ...

Կարդալ ավելին »

Xiaomi-ով՝ Xiaomi-ում․ սմարթֆոն և էլեկտրաքար

Էլեկտրական սարքավորումներ, մասնավորապես, սմարթֆոններ արտադրող չինական հսկա Xiaomi-ն ներկայացրել է իր առաջին էլեկտրամեքենան, որն անվանվել է SU7։ Մեքենան կատրադրվի ավտոմեքենաշինական Beijing Automotive Industry Holding (BAIC) կոնցեռնի կողմից։ Մեքենայի չափերն են՝ 4997 × 1963 × 1455 մմ։ Անվային հիմքի չափը 3000 մմ է։ Աիվների տրամագիծը կարող է լինել 19 կամ 20 դույմ։ Մեքենան լիաքարշակ է, հզորությունը 673 ձիաուժ է։ Էլեկտրամեքենայի քաշը ...

Կարդալ ավելին »

Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Արեգ 2010» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ): Մասնավորապես՝ – սննդի կառույցը նախագծված և տեղակայված չի եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, թունավոր նյութերի հետ շփումը, օտար մասնիկների թափանցումը, գոլորշու խտացումը կամ անցանկալի բորբոսի ...

Կարդալ ավելին »

FLYONE ARMENIA-ն Ռուսաստանից թռչող լավագույն ավիաընկերությունների ցանկում է․ Forbes

Հայաստանյան FLYONE ARMENIA ավիաընկերությունը հայտնվել է FORBES հեղինակավոր պարբերականի ռուսալեզու տարբերակի վարկանիշային աղյուսակում՝ որպես Ռուսաստանից չվերթեր իրականացնող լավագույն ավիաընկերություններից մեկը։     Վարկանիշային աղյուսակում FLYONE ARMENIA-ն զբաղեցրել է 19-րդ հորիզոնականը՝ ետևում թողնելով այնպիսի ավիացիոն հսկայի, ինչպիսին է Turkish Airlines ավիաընկերությունը։ Ռուսաստանյան FORBES-ի այս վարկանիշը կազմվել է ռուսաստանյան խոշորագույն AVIASALES ընկերության հետ համատեղ։ Վարկանիշային աղյուսակը կազմելու համար դիտարկվել է 38 ընկերություն, որոնցից ...

Կարդալ ավելին »

Պայթյուն՝ ԵՊՀ-ում․ առողջապահության նախարարությունը հայտնում է տուժածների և զոհի մասին

ԵՊՀ 1-ին մասնաշենքի նկուղային հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել, որից հետո պայթյուն եղել։ Այդ մասին հայտնել է Երևանի պետական համալսարանի մամուլի խոսնակ Քնար Միսակյանը։ «Այժմ հրդեհը մարված է, իրականացվում են համապատասխան գործողություններ։ Ավելի ուշ հանդես կգանք լրացուցիչ հայտարարությամբ»,- ասել է Միսակյանը։ Միսակյանը նաև տեղեկացրել է, որ նախնական վարկածով հրդեհը բռնկվել է հոսանքի տատանումների պատճառով։ Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ ...

Կարդալ ավելին »

Նոյեմբերի 20-ից բեռնատարները չեն կարող մտնել Փոքր կենտրոն. պարեկները կկիրառեն վարչական միջոցներ

«Նոյեմբերի 20-ից պարեկային ծառայությունը կիրառելու է վարչական ներգործության միջոցներ: Այդ մասին տեղեկացնում է ՆԳՆ-ն: Հաղորդագրությունում ասվում է. «Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: Երևանի քաղաքապետարանի որոշմամբ նոյեմբերի 13-ից մայրաքաղաքի կենտրոնում՝ Խանջյանից մինչև Սարյան և Գրիգոր Լուսավորչից մինչև Կորյուն փողոցների միջև ընկած տարածքում, արգելվում է 2,5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատարների երթևեկությունը։ Սահմանափակումը գործում է ժամը 7-ից մինչև ...

Կարդալ ավելին »

Առնվազն 200 բուժաշխատող է զոհվել Գազայում

 Գազայի հատվածում հոկտեմբերի 7-ից ի վեր  առնվազն 200 բուժաշխատող է զոհվել։ Այդ մասին հաղորդել է Al Jazeera հեռուստաալիքը: Նշվում է, որ զոհվածների թվում են բժիշկներ, միջին բուժանձնակազմի ներկայացուցիչներ, շտապօգնության աշխատակիցներ։ Իսրայելի պաշտպանության բանակի հարվածների հետևանքով անկլավում շարքից դուրս է եկել 25 հիվանդանոց և 52 բժշկական կենտրոն, գնդակոծության է ենթարկվել շտապ օգնության 55 ավտոմեքենա:

Կարդալ ավելին »
ajax-loader