Լուրեր

Արցախում անչափահաս տղայի սպանությունը պատվիրված է եղել, կատարողն էլ մանեկենի վրա փորձեր է արել

Նոյեմբերի 18-ին, տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Արցախի Հանրապետության քաղաքացին կասկածվում է Արցախում անչափահաս տղային սպանելու մեջ: Shamshyan.com-ի հաղորդմամբ, դեպքը տեղի է ունեցել 2019 թվականի օգոստոսի 21-ին, և երեխայի սպանությունը նախապես պլանավորված է եղել․ սպանություն կատարողը նախօրոք իմացել է ում և ինչի համար է սպանելու, սակայն Արցախի իրավապահ համակարգը քննությունը կատարել է թերի, ինչն էլ թե՛ սպանվածի հարազատների, թե՛ ...

Կարդալ ավելին »

Տղամարդը խոստովանել է, որ թմրանյութ է ձեռք բերել «Տելեգրամ»-ից

Ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով նոյեմբերի 7-ին ձերբակալվել և Արաբկիրի բաժին է տեղափոխվել 46-ամյա մի տղամարդ, իսկ նրա «Օպելը» տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Այդ մասին հայտնում են Հայաստանի ոստիկանությունից:  Արաբկիրի քրեական հետախույզների ստացած օպերատիվ տեղեկությունը հաստատվել է անձնական խուզարկությամբ։ 46-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է  կպչուն ժապավենի 2 փաթեթ, որոնց մեջ 4,2 գրամ դեղնականաչավուն զանգված ...

Կարդալ ավելին »

2024-ի բյուջեով անվճար դեղերի ցանկն ընդլայնելու ենք. Նիկոլ Փաշինյան

Մեր երկրում կան անվճար տրամադրվող դեղերի ցանկեր, որոնք անընդհատ ընդլայնվում են: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, ուղիղ եթերում քաղաքացիների տեսահարցերին պատասխանելու ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու Նեյրոֆիբրոզ հիվանդության դեմ գոյություն ունեցող դեղամիջոցը Հայաստանում անվճար չի տրամադրվում, մինչդեռ շատ երկրներում դա անվճար է տրամադրվում, մասնավորապես, Ռուսաստանում, Վրաստանում, Թուրքիայում, Հնդկաստանում: «Ես գիտեմ, որ 2024-ի բյուջեով մենք այդ դեղերի ...

Կարդալ ավելին »

Բելգիայում ՀՀ դեսպանը հյուրընկալել է Ստեփանակերտի պայթյունից տուժած բուժառուներին

Բելգիայի թագավորությունում Հայաստանի դեսպանությունը նոյեմբերի 23-ին հյուրընկալել է Ստեփանակերտում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած պայթունի հետեւանքով ծանր այրվածքներ ստացած, բռնի տեղահանված արցախցիներին, որոնք Բելգիա էին տեղափոխվել բուժման նպատակով։ Բրյուսելում հանդիպմանը մասնակցել են նաև բուժառուների ընտանիքի անդամները։ Բելգիայում եւ ԵՄ-ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հանդիպման ժամանակ նրանց հետ քննարկել է նրանց առողջական վիճակին, Հայաստան վերդարձի եւ ինտեգրման հետ կապված հարցեր։ Բուժառուներն ուշադրության եւ ...

Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը Հայաստան է հրավիրել Արգենտինայի նորընտիր նախագահին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Խավիեր Միլեյին՝ Արգենտինայի Հանրապետության  նախագահ ընտրվելու առիթով: ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած շնորհավորական ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Արգենտինայի Հանրապետության նախագահ ընտրվելու առթիվ։ Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում, հաջողությամբ հաղթա­հա­րելով բոլոր առկա մարտահրավերները, Դուք և Ձեր քաղաքական թիմը կկարողանաք ամրապնդել Արգենտինայի Հանրապետության դիրքերը միջազգային ասպարեզում, իսկ Արգենտինայի հայ համայնքը կշարունակի ...

Կարդալ ավելին »

Կուբայի նախագահը գլխավորել է պաղեստինամետ երթ, որին մասնակցել են հազարավոր մարդիկ

Կուբայի նախագահ Միգել Դիաս Կանելը Հավանայում գլխավորել է հազարավոր մարդկանց երթը, որոնք իրենց համերաշխությունն էին հայտնում պաղեստինցիներին՝ պահանջելով վերջ դնել Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև պատերազմին։ Այդ մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։Կուբայի նախագահը երթի ժամանակ կրել է պաղեստինյան սև ու սպիտակ քեֆիյե շարֆ։ Նրան ուղեկցել են նաև երկրի կառավարության տարբեր անդամներ, այդ թվում՝ վարչապետը և արտգործնախարարը։Երթի մասնակիցները քայլել են ...

Կարդալ ավելին »

Հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 730 255. ՊԵԿ

Հարկ վճարողների կողմից 2023 թվականի հոկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 730 255։ Նման տվյալ է հրապարակել ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Ըստ կոմիտեի, այդ թիվը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը 33 810-ով կամ 4.9%-ով:

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ. 24-11-23

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.23%-ով և կազմել 15994.73 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.24%-ով և կազմել 7277.93 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.19%-ով և կազմել 7483.58 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.26%-ով և կազմել 1148.97 կետ:

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսները չեն փոփոխվել․ 24-11-23

ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 35273.03 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 4556.62 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 14265.86 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal ...

Կարդալ ավելին »

LME. գունավոր մետաղների գներ. 24-11-23

Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները.Ալյումինի գինը նվազել է 0.74%-ով և կազմել 2221.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.15%-ով և կազմել 8410.00 դոլար, կապարի գինը նվազել է 1.42%-ով և կազմել 2214.00 դոլար, նիկելի գինը նվազել է 1.20%-ով և կազմել 16500.00 դոլար, անագի գինը նվազել է 1.55%-ով և կազմել 24450.00 դոլար, ...

Կարդալ ավելին »
ajax-loader