Տղամարդը խոստովանել է, որ թմրանյութ է ձեռք բերել «Տելեգրամ»-ից

Ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով նոյեմբերի 7-ին ձերբակալվել և Արաբկիրի բաժին է տեղափոխվել 46-ամյա մի տղամարդ, իսկ նրա «Օպելը» տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Այդ մասին հայտնում են Հայաստանի ոստիկանությունից: 

Արաբկիրի քրեական հետախույզների ստացած օպերատիվ տեղեկությունը հաստատվել է անձնական խուզարկությամբ։ 46-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է  կպչուն ժապավենի 2 փաթեթ, որոնց մեջ 4,2 գրամ դեղնականաչավուն զանգված կար, և քարի նման զանգվածներ, որոնց մեջ նույնպես դեղնականաչավուն զանգված էր, ընդհանուր՝ 24,97 գրամ։

Եղվարդցի տղամարդը ներկայացվել է Արաբկիրի քննչական բաժին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք։ Նա հայտնել է, որ հայտնաբերվածը ձեռք է բերել «Տելեգրամ»-ից։

Ըստ նախնական տվյալների՝ նպատակը իրացումն էր։

Նշանակվել է փորձաքննություն։

Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է։

Հանգամանքները պարզվում են։

Ոստիկանությունից ընդգծում են՝ ապօրինի թմրաշրջանառությունը, որպես մարդու առողջության դեմ ուղղված հանցագործություն, չարիք է։ Ցավոք, ապօրինի թմրաշրջանառության ծավալները մեծանում են՝ պայմանավորված նաև տեխնոլոգիաների զարգացմամբ՝ հատկապես տելեգրամյան ալիքներով։

Ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ թմրանյութերի օգտագործումից և դրանք շրջանառելուց:

Թմրամոլության դեմ պայքարը ՆԳՆ ոստիկանության առաջնահերթություններից է։ Հետևաբար, ամեն օր նոր թափ են ստանում հանցատեսակի դեմ պայքարը և առավել պարբերական՝ ապօրինի թմրաշրջանառությանը հակազդելու միջոցառումները։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ajax-loader