Tag Archives: թմրանյութ

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, ապրիլի 22-ին՝ ժամը 11։20-ի սահմաններում, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ միասին խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Մ․ Ն․-ի անվամբ քաղաքացի Ս․ Մ․-ի կողմից բերված հանձնուքը։ Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ ծառայողները հանձնուքում հայտնաբերել են ջրի՝ 1 լիտր տարողությամբ պոլիէթիլենային տարա, որի պիտակի տակ ...

Կարդալ ավելին »

52-ամյա աշտարակցու նկուղում թմրանյութ է հայտնաբերվել. «10 տարի է՝ օգտագործում եմ»

Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները փետրվարի 16-ին օպերատիվ տեղեկություն ստացան. Աշտարակի 52-ամյա մի բնակիչ մոտը և բնակության վայրում ապօրինի պահում, նաև օգտագործում է թմրամիջոց։ Ոստիկանությունից հայտնում են, որ տեղեկությունը ստուգվեց: Նույն օրը 52-ամյա տղամարդը ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղ խոստովանեց, որ տանը ունի կանեփից պատրաստված թմրամիջոց, նաև հավելեց, որ շուրջ 10 տարի օգտագործում է թմրանյութ: Նա և կազմված փաստաթղթերը ...

Կարդալ ավելին »

Տղամարդը խոստովանել է, որ թմրանյութ է ձեռք բերել «Տելեգրամ»-ից

Ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով նոյեմբերի 7-ին ձերբակալվել և Արաբկիրի բաժին է տեղափոխվել 46-ամյա մի տղամարդ, իսկ նրա «Օպելը» տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Այդ մասին հայտնում են Հայաստանի ոստիկանությունից:  Արաբկիրի քրեական հետախույզների ստացած օպերատիվ տեղեկությունը հաստատվել է անձնական խուզարկությամբ։ 46-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է  կպչուն ժապավենի 2 փաթեթ, որոնց մեջ 4,2 գրամ դեղնականաչավուն զանգված ...

Կարդալ ավելին »

Տավուշի ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Բերդ քաղաքի 43-ամյա մի բնակիչ ապօրինի թմրանյութ է պահում և օգտագործում: Հոկտեմբերի 13-ին տղամարդը հայտնաբերվեց Թումանյան փողոցում, ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Տավուշի բաժին: Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում տղամարդու տանը զննություն կատարվեց: Հայտնաբերվեցին պոլիէթիլենային տոպրակ և թղթե փաթեթ՝ ընդհանուր 6 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածով: ...

Կարդալ ավելին »

Բերման են ենթարկվել Բրյուսովի անվան համալսարանի պրոռեկտորն ու պատմության ամբիոնի վարիչը՝ թմրանյութ պահելու կասկածով

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պարեկները ծառայության ընթացքում հերթական անգամ հայտաբերել են կասկածելի 2 քաղաքացու, որոնք Մինսկի փողոցում տարօրինակ վարքագիծ են դրսևորել, հաղորդում է Shamshyan.com-ը: Պարեկները մոտեցել են այդ քաղաքացիներին, և նկատել են, որ նրանցից մեկը գրպանից իրեր է դուրս հանել ու նետել: Տեղում պարեկները վնասազերծել են նրանց և պարզվել է, որ նետել է 3 փաթեթ և 2 ...

Կարդալ ավելին »

Արմավիրի ոստիկանները բացահայտել են կանեփ աճեցնելու և ապօրինի թմրանյութ պահելու դեպք

ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքը հոկտեմբերի 3-ին տեղեկություններ է ստացել, որ Արմավիր քաղաքի բնակիչ, 35-ամյա մի տղամարդ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և ապօրինի թմրանյութ պահում: Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, տեղեկությունները ստուգելու նպատակով օպերատիվ խումբը մեկնել է նշված հասցե: «Դեպքի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում 35-ամյա արմավիրցու տանը և տնամերձում զննություն կատարվեց: Հողամասի ...

Կարդալ ավելին »

Մխչյանի բնակչին մեղադրանք է ներկայացվել թմրանյութ պարունակող մեծ քանակի բույսեր աճեցնելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար

ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության ՔՀԲ-ում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Արտաշատ համայնքի Մխչյան բնակավայրի 64-ամյա բնակիչը իր տան բակում և ջերմատանն ապօրինի մշակում, աճեցնում է կանեփի բույսեր, որոնք չորացնում, պատրաստում է թմրանյութ և իրացնում: Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, օպերատիվ տվյալներն իրացնելու նպատակով իրավապահներն այցելել են նշված անձի բնակության վայր, որտեղ ակնհայտ տեսանելի վայրում հայտնաբերել ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ում թմրանյութ օգտագործող կանանց թիվն աճել է․ ուր դիմել կործանարար կախվածությունից ազատվելու համար

Հայաստանում թմրամիջոցների յուրացման և օգտագործման դեպքերի ու դրանց վտանգների մասին վերջին ամիսներին ահազանգում են տարբեր կառույցներ։ Նույնիսկ 2023 թվականը ՆԳՆ ոստիկանությունը հայտարարել է թմրամիջոցների դեմ պայքարի տարի։ Հարցն այնքան լուրջ է, որ այն պարբերաբար քննարկվում է անգամ ՀՀ անվտանգության խորհրդի նիստերում: Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2021-ի համեմատ 2022-ին բացահայտվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության 743 դեպք, մեկ տարվա ընթացքում թիվն աճել է ...

Կարդալ ավելին »

Ոստիկանության 10 ծառայող ազատվել է աշխատանքից թմրանյութ օգտագործելու համար. փոխնախարար

Ոստիկանության 10 ծառայողներ ազատվել են աշխատանքից թմրանյութ օգտագործելու համար։ Կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց  Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ «2022 թվականին ունեցել ենք 10 ծառայողական քննություն, որի շրջանակներում 10 ոստիկանության ծառայողներ ազատվել են աշխատանքից թմրանյութ օգտագործելու համար։ 2022-23 թվականների ժամանակահատվածում ունենք 6 քրեական վարույթ և գտել ենք, որ ատեստավորման շրջանակներում կկարողանանք համակարգում թողնել այն մարդկանց, որոնք ...

Կարդալ ավելին »

Բացահայտվել է խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք․ մեկ անձ կալանավորվել է

 2023թ․մարտի 13-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ադոնցի փողոցում ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով «BMW» մակնիշի ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել և Ոստիկանություն է տեղափոխվել Երևան քաղաքի 24-ամյա բնակիչ։ Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թվով 4 կպչուն ժապավեններով փաթեթավորված դեղնականաչավուն զանգված՝ ընդհանուրը 4 գրամ քաշով, ինչպես նաև սպիտակ գույնի բյուրեղանման զանգված՝ ընդհանուր 0.17 գրամ քաշով։ Վերոգրյալի հիման վրա մարտի 14-ին ՀՀ ...

Կարդալ ավելին »
ajax-loader