Լուրեր

Արիզոնան իր կրթական ծրագրում ChatGPT է ներդնում

Արիզոնայի պետական ​​համալսարանը հայտարարել է OpenAI ընկերության հետ համագործակցության մասին, որի շրջանակում արհեստական բանականությամբ (ԱԲ) գործող ChatGPT նեյրոցանցը կներառվի ուսումնական գործընթացում։ Համալսարանը դրանով երեք նպատակ է դնում իր առաջ՝ ուսանողների առաջադիմության բարելավում, նորարարական հետազոտությունների նոր հնարավորությունների ստեղծում և կազմակերպչական գործընթացների օպտիմալացում: «Մեր պրոֆեսորադասախոսական կազմն ու անձնակազմն արդեն օգտագործում էին ChatGPT-ն, և ChatGPT Enterprise-ի գործարկումով, որն օգնեց մեզ հաղթահարել անվտանգության որոշ ...

Կարդալ ավելին »

SpaceX-ը ՄՏԿ է ուղարկել զբոսաշրջիկներ տիեզերանավ

SpaceX-ը Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ) է ուղարկել Crew Dragon տիեզերանավը, որում կան նաև տիեզերական զբոսաշրջիկներ։ Տիեզերանավում է գտնվում նաև առաջին թուրք տիեզերագնացը: Արձակումը տեղի է ունեցել Axiom Mission 3 (Ax-3) ծրագրի շրջանակում:Տիեզերանավը արձակվել է Falcon 9 հրթիռի միջոցով Ֆլորիդայում տեղակայված Քենեդիի անվան արձակման համալիրից: Ըստ SpaceX-ի տարածած հաղորդագրության՝ ուղեծրային լաբորատորիայում գտնվելու ընթացքում անձնակազմը պետք է «անցկացնի ավելի քան 30 գիտական ​​փորձ՝ ...

Կարդալ ավելին »

Ասիական ինդեքսներ․ 22-01-24

Ասիական ֆոնդային բորսաների հունվարի 22-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.Ճապոնիայում NIKKEI ինդեքսն աճել է 1.62%-ով և կազմել 36546.95 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 1.39%-ով և կազմել 2544.92 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը նվազել է 2.68%-ով և կազմել 2756.34 կետ, իսկ HANG SENG ինդեքսը նվազել է 2.27%-ով և կազմել 14961.18 կետ:

Կարդալ ավելին »

ԿԲ-ն դրամագիտական հավաքածուն համալրելու նպատակով կգնի դրամանիշեր և ֆինանսական փաստաթղթեր

ՀՀ կենտրոնական բանկն (ԿԲ) իր դրամագիտական հավաքածուն համալրելու նպատակով ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից գնում է դրամանիշեր (թղթադրամներ/մետաղադրամներ) եւ ֆինանսական փաստաթղթեր, որոնք տարբեր ժամանակահատվածներում շրջանառության մեջ են եղել պատմական Հայաստանի տարածքում: ԿԲ-ից հայտնել են, որ կգնեն միայն այն դրամանիշերը եւ ֆինանսական փաստաթղթերը, որոնք ունեն բարձր աստիճանի պահպանվածություն եւ անհրաժեշտ են ԿԲ-ի դրամագիտական հավաքածուն համալրելու համար: Դրամանիշերի եւ ֆինանսական փաստաթղթերի գնման նպատակով ...

Կարդալ ավելին »

Երևանում մեկ շաբաթում ինքնակամ շինությունների վերաբերյալ 22 արձանագրություն է կազմվել

Երևանում նախորդ շաբաթ առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի ինքնակամ շինությունների իրականացման վերաբերյալ 22 արձանագրություն է կազմվել: Այդ մասին հունվարի 22-ին  Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Հասարակական կարգի պահպանության ծառայության վարչության պետ Արամ Գյուրզադյանը: «Իրականացվել են թվով 10 ինքնակամ շինությունների քանդման աշխատանքներ: Ապամոնտաժվել են թվով 6 գովազդային վահանակներ: Անցկացնելով համեմատական նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ՝ նշեմ, որ կազմված արձանագրությունների ...

Կարդալ ավելին »

Նալբանդյան փողոցն ամբողջությամբ լուսավորվում է լեդ լույսերով. վաղվանից այդպես կլինի նաև Վարդանանց և Խորենացի փողոցներում

Մայրաքաղաքի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման ծրագրով արդեն իսկ էներգախնայող լեդ լուսատուներով է լուսավորվում նաև  Նալբանդյան փողոցը: Այդ մասին նշվել է այսօր՝ հունվարի 22-ին, քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Երևանյան 28 փողոցների ծրագրով էլ վերգետնյա մալուխներն անցկացվում են ստորգետնյա կապուղիներով. ընդհանուր առմամբ կփորվի շուրջ 80 կմ խրամուղի: Գործընթացը շուտով կմեկնարկի Վարդանանց և Խորենացի փողոցներում:

Կարդալ ավելին »

Երևան-Սևան ճանապարհին մառախուղ է, բուք և ձյուն

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Աշոցքի ...

Կարդալ ավելին »

Դրամի փոխարժեքն այսօր․ 22-01-24

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հունվարի 22-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 404.00 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 407.50 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 438.00 դրամ (+0.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 447.00 դրամ (+1.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.55 դրամ (-0.01 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.65 դրամ (+0.00 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 404.00 դրամ (+0.00 ...

Կարդալ ավելին »

Bitcoin-ի փոխարժեքը նվազել է

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները հունվարի 22-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ նվազել է 1.07%-ով և կազմել 16,692,081.97 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքը նվազել է 1.07%-ով և կազմել 41,172.32 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքը նվազել է 1.93%-ով և կազմել 2,430.28 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.059027069 (-0.86%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքը նվազել է 0.07%-ով և կազմել 235.91 դոլար, BCH/BTC փոխարժեքը՝ 0.005729716 ...

Կարդալ ավելին »

Արարատյան արտեզյան ավազանը վտանգված է․ մասնագետներն ահազանգում են

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Ստորերկրյա ջրերի մոնիթորինգի ծառայությունն ուսումնասիրել է Արարատյան արտեզյան ավազանում ստորերկրյա ջրերի ծավալն ու բաղադրությունը և ահազանգել մի շարք խնդիրների մասին, որոնք բխում են առանց ստորերկրյա պաշարների գնահատման և թույլատրելի ջրառի չափի որոշման ջրօգտագործման թույլտվություններ տրամադրելուց։ Ստորերկրյա ջրերը մակերևույթային ջրերի հետ միասին ձևավորում են Հայաստանի հիմնական ջրային ռեսուրսները: Միաժամանակ, ստորերկրյա ջրերն իրենց ձևավորման, ...

Կարդալ ավելին »
ajax-loader