Լուրեր

Մայրաքաղաքում 400 թեքահարթակ կկառուցվի

Երևանում 400 թեքահարթակի կառուցման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման հայտն արդեն ներկայացվել է։ Այդ մասին Երևանի քաղաքապետարանի փետրվարի 5-ի գործակարգավարական խորհրդակցությանը  տեղեկացրել է Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Գեղամյանը՝ հավելելով, որ քաղաքապետի հանձնարարականի համաձայն՝ տեխառաջադրանքում հաշվի են առնվել նախագծման անհրաժեշտ պայմաններն ու պահանջները։«Նախատեսվում է թեքահարթակների մոտեցումներում, ինչպես նաև թեքություններում տեղակայել շոշափելի, դեղին գույնի համապատասխան սալիկներ տեսողության հետ կապված խնդիրներ ունեցող հետիոտների համար»,-մանրամասնել ...

Կարդալ ավելին »

Երևանում բազմաբնակարանների և այլ օբյեկտների շինաշխատանքների վերահսկողության արդյունքում ավելի քան 70 արձանագրություն է կազմվել

Երևանում բազմաբնակարան բնակելի շենքերի և այլ օբյեկտների շինարարական աշխատանքների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու արդյունքում կազմվել է 73 արձանագրություն։ Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը  տեղեկացրել է Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Ռուբեն Խոջայանը՝ ներկայացնելով  մայրաքաղաքի տարածքում ապօրինի շինությունների, մանսարդների շինարարական աշխատանքների կանխարգելման ուղղությամբ անցած շաբաթվա ընթացքում ձեռնարկված աշխատանքները։ «Արձանագրություններից 44-ը կազմվել է  Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության կողմից, 29-ը՝ ...

Կարդալ ավելին »

«Գրեմմի»-ի ժամանակ ձերբակալվել է մրցանակի արժանացած ռեփեր Քիլլեր Մայքը

Ռեփեր Քիլլեր Մայքը (Killer Mike) փետրվարի 5-ին տեղի ունեցած «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ երեք մրցանակի արժանանալուց հետո ձերբակալվել է։ Այդ մասին հաղորդում է Associated Press-ը։ Killer Mike is taken away in handcuffs at https://t.co/9ImDm1bpFW Arena after winning 3 #Grammys pic.twitter.com/1IUBU0IQb6— The Hollywood Reporter (@THR) February 5, 2024 Ոստիկանության խոսնակ Մայք Լոպեսը հայտարարել է, որ ռեփերին ձերբակալել են նույն օրը՝ մոտավորապես ժամը ...

Կարդալ ավելին »

Երևանի Նոր Արեշի 34 փողոցում պայթյուն է որոտացել. փլուզվել է 2 տուն

Երևանի Նոր Արեշի 34 փողոցում պայթյուն է  որոտացել. նախնական տվյալներով 2 տուն է փլուզվել։ Այդ մասին հայտնեց ՀՀ ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:Նա նշեց, որ  11.43-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշի 34 փողոցում պայթյուն է որոտացել:Նախնական տվյալներով` փլուզվել է 2 տուն, ըստ ականատեսների` փլատակներում կա 2 քաղաքացի: Զոհերի և վիրավորների վերաբերյալ տեղեկություններ չկան:

Կարդալ ավելին »

Հայաստանի հավաքականը հանդիպում կանցկացնի Սլովենիայի թիմի հետ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Սլովենիայի հավաքականի հետ: Այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի եւ Սլովենիայի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև:  Սլովենիա-Հայաստան հանդիպումը տեղի կունենա Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայի «Ստոժիցե» ստադիոնում հունիսի 4-ին, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել Հայաստանի հավաքականը մարտի 26-ին Պրահայում ընկերական հանդիպում կանցկացնի Չեխիայի հավաքականի հետ: Մարտին և հունիսին անցկացվելիք մյուս ընկերական հանդիպումների մասին ՀՖՖ-ն կտեղեկացնի առաջիկայում:

Կարդալ ավելին »

5.25․ Անգլիայի բանկը պահել է հիմնական տոկոսադրույքը

Անգլիայի բանկը պահպանել է տոկոսադրույքը տարեկան 5.25% մակարդակում: Այս մասին ասվում է կարգավորչի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: «2024-ի հունվարի 31-ին ավարտված նիստում Անգլիայի Բանկի Դրամավարկային քաղաքականության կոմիտեն ձայների մեծամասնությամբ կողմ քվեարկեց բանկի տոկոսադրույքը 5.25% մակարդակում պահպանելու օգտին»,– ասվում է հայտարարության մեջ: Հանձնաժողովի երկու անդամ առաջարկել է տոկոսադրույքը հասցնել 5.5%-ի, մեկ անդամ՝ նվազեցնել այն մինչև 5%: Կոմիտեում կարծում են, որ դրամավարկային ...

Կարդալ ավելին »

Starlab-ը կփոխարինի ՄՏԿ-ին և տիեզերք կուղարկի SpaceX-ի Starship հրթիռը

Starship հրթիռը այս տասնամյակի վերջին ուղեծիր դուրս կբերի մասնավոր սեփականություն հանդիսացող Starlab տիեզերական կայանը, որը կփոխարինի Միջազգային տիեզերակայանին (ՄՏԿ): Համապատասխան պայմանագիրը ստորագրել են հրթիռի համար պատասխանատու SpaceX ընկերությունը և Voyager Space և Airbus ընկերությունների համատեղ ձեռնարկությունը՝ Starlab Space-ը, որն էլ կառուցում է կայանը։ Starlab Space-ը փաստացի դարձավ առաջին կոմերցիոն հաճախորդներից մեկը, որը պատվիրեց Starship-ի մեկնարկը SpaceX-ով: Ընկերությունները չեն հայտնել պայմանագրի ...

Կարդալ ավելին »

ԵՄ-ն 64.6 միլիարդ եվրոյով ավելացնում է իր բյուջեն

ԵՄ գագաթնաժողովը որոշում է կայացրել համայնքի բազմամյա բյուջեն ավելացնել 64.6 միլիարդ եվրոյով՝ մինչև 2027-ի վերջը, որից 50 միլիարդ եվրոն ուղղվելու է Ուկրաինային աջակցելուն: Այս մասին ասված է գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ։ Բացի այդ, 7.6 միլիարդ եվրո տրամադրվում է որպես լրացուցիչ օգնություն հարևան երկրներին, 2 միլիարդ եվրո՝ սահմանային վերահսկողության և միգրացիոն ծրագրերին: 1.5 միլիարդ եվրո կօգտագործվի ԵՄ պաշտպանական հիմնադրամի միջոցով ռազմատեխնոլոգիական ...

Կարդալ ավելին »

Երկրին ամենամոտ 19 գալակտիկաները․ NASA (ՖՈՏՈՇԱՐՔ)

NASA-ն ցուցադրել է մեր գալակտիկայի՝ Ծիր Կաթինին մոտակայքում գտնվող 19 պարուրաձև գալակտիկաների հիասքանչ տեսարաններ: Բազմամյա դիտարկումներն ավարտին հասցնել նրանց օգնել է James Webb տիեզերական աստղադիտակը։Այս աստղադիտակը գործում է մերձակա և միջին տիրույթի ինֆրակարմիր ճառագայթներով՝ որսալով տաքացած գազի և փոշու ճառագայթումը: Միջաստղային գազն ու փոշին կլանում են լույսը տեսանելի և ուլտրամանուշակագույն տիրույթներում և, տաքանալիս դրանք փայլում են ինֆրակարմիր սպեկտրում՝ ցույց տալով իրենց ...

Կարդալ ավելին »

Ո՞ր երկրներ ենք ամենաշատն արտահանում․ առաջին տասնյակը

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանի արտահանման ծավալը կազմել է 6.946 մլրդ դոլար։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտահանման ծավալներն աճել են 44.71%-ով կամ 2.146 մլրդ դոլարով։ Արտահանման ամենամեծ ծավալները շարունակում են արձանագրվել Ռուսաստանի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալներն աճել են 49.94%-ով կամ 1.055 մլրդ դոլարով և կազմել 3.167 մլրդ դոլար։ Ռուսաստանին է բաժին ընկնում արտահանման ծավալի 45.6%-ը։ Երկրորդն ...

Կարդալ ավելին »
ajax-loader