Լուրեր

Նոր Արեշում փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացու դի

Երևանի Նոր Արեշի 34 փողոցում պայթյունի հետևանքով փլուզված տների փլատակներից  դուրս է բերվել 2 քաղաքացու՝ տղամարդու և կնոջ դի։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը: Ավելի վաղ փլատակներից դուրս էին բերվել երկու քաղաքացի՝ կին և տղամարդ, նրանցից մեկի վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ մյուսինը՝ բավարար: Փրկարարները որոնողական աշխատանքները շարունակում են հնարավոր ...

Կարդալ ավելին »

Ղազախստանի կառավարությունը հրաժարական է տվել

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ընդունել է հանրապետության կառավարության հրաժարականը՝ վարչապետ Ալիխան Սմաիլովի գլխավորությամբ։ Այդ մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։ «Ղազախստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածին համապատասխան, ես որոշում եմ ընդունել Ղազախստանի Հանրապետության կառավարության հրաժարականը, Ղազախստանի Հանրապետության վարչապետի պարտականությունները ժամանակավորապես հանձնարարել Ռոման Վասիլիի Սկլյարին» – ասվում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Միևնույն ժամանակ նախարարների կաբինետի անդամներին հանձնարարվել է շարունակել իրենց պարտականությունների ...

Կարդալ ավելին »

Հայ բռնցքամարտիկները հաջող են մեկնարկել Բուլղարիայի միջազգային մրցաշարում

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը 4 մարզիկով Բուլղարիայում մասնակցում է Ստրանջայի հեղինակավոր մրցաշարին: Մրցումների առաջին օրը ռինգ է դուրս եկել Հայաստանի չեմպիոն, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը։ Մեր մարզիկը մրցել է Ուկրաինան ներկայացնող Տիմուր Բաբաշկոյի հետ ու հաղթել 4։1 հաշվով։ Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված են նաև Արեն Ասլամազյանը (51 կգ), Դավիթ Եգորյանը (54 կգ) և Աղվան Ալեքսանյանը (80 կգ): Հայ բռնցքամարտիկները Ստրանջայի ...

Կարդալ ավելին »

ԿԳՄՍՆ-ն փոփոխություն է իրականացրել մարզական ֆեդերացիաների ֆինանսավորման կարգը հաշվարկող հանձնաժողովի գործունեության կարգում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով նոր խմբագրությամբ է շարադրվել 2017 թ. հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության մարզաձևերի ֆեդերացիաներին ֆինանսական աջակցության չափի հաշվարկման կարգը, ֆինանսական աջակցության չափը հաշվարկող հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը»: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Ըստ նոր փոփոխության՝ մարզաձևերի ֆեդերացիաները բաժանվում են հաշվարկման պայմանական երեք ...

Կարդալ ավելին »

Նոր Արեշում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնել է քրեական վարույթ. ՔԿ

Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի 34-րդ փողոցում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ, որի հետևանքով ամբողջությամբ կամ մասնակի փլուզվել և վնասվել են մի քանի բնակելի տներ, ՀՀ քննչական կոմիտեն նախաձեռնել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք)։ Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած ...

Կարդալ ավելին »

Արաբական ծովում հաճախակի են դարձել ծովահենների հարձակումները՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման պատճառով

Ծովահենության դեպքերը հաճախակի են դարձել ոչ միայն Սոմալիի ափերի մոտ, այլև Արաբական ծովում՝ եմենյան ապստամբ «Անսար Ալլահ» (հութիներ) խռովարարների շարժման և ԱՄՆ-ի գլխավորած ռազմածովային կոալիցիայի միջև հակամարտության սրման պատճառով։ Ինչպես  տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտարարել է Բրազիլիայի ռազմածովային ուժերի դերծովակալ Անտոնիու Բրաշ դե Սոուզը։ Նշվում է, որ ըստ Folha de S.Paulo թերթի՝ Բրազիլիայի ռազմածովային ուժերը հունվարին ստանձնել են միջազգային ...

Կարդալ ավելին »

Նոր Արեշում փլուզված տան փլատակներից դուրս բերված քաղաքացիներից մեկի վիճակը ծանր է

Նոր Արեշ փողոցում պայթյունի հետևանքով փլուզված տան փլատակներից դուրս բերված քաղաքացիներից մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծանր: Այդ մասին նշված է ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության մեջ: «Փրկարարները փլատակներից դուրս են բերել Ռ․ Ն․-ին (ծնված 1938 թ․) և Հ․ Ս.-ին (ծնված 1994 թ․), նրանք հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Բժիշկները Ռ․ Ն․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանի դեմ նախապատրաստվում է ԵՄ պատժամիջոցների 13-րդ փաթեթը

Ռուսաստանի դեմ պատրաստվող պատժամիջոցների 13-րդ փաթեթը կարող է ներառել ավելի քան 200 ֆիզիկական անձանց և ընկերություններ: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Նշվում է, որ նախապատրաստվող փաթեթի մասին DPA գործակալությանը տեղեկություններ են տրամադրել եվրոպացի պաշտոնյաները։ «Պլանների համաձայն՝ լրացուցիչ պատժամիջոցները կարող են վերաբերել ավելի քան 200 մարդու և ընկերությունների», – գրում է գործակալությունը։ Այս միջոցները ներառում են ակտիվների սառեցում ԵՄ-ի տարածքում: ...

Կարդալ ավելին »

Նոր Արեշում պայթյունից փլուզված տան փլատակներից 2 մարդ է դուրս բերվել

 Երևանի Նոր Արեշի 34 փողոցում պայթյունի հետևանքով փլուզված տան փլատակներից 2 տուժած անձ է դուրս բերվել՝ տղամարդ ու կին․նրանք ողջ են։ Լրագրողների հետ ճեպազրույցում այդ մասին տեղեկացրեց ՀՀ ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ ՆԳՆ ոստիկանության ու փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումները ներկա պահին շարունակում են աշխատել դեպքի վայրում։ Աշխատանքներ են տարվում՝ հասկանալու, թե արդյոք կան այլ տուժածներ։  Անդրադառնալով պայթյունի ...

Կարդալ ավելին »

Երևանում նախատեսվող համայնքային ոստիկանությունը նոր լիազորություններ կունենա

 Երևանի համայնքային ոստիկանության ստեղծման վերաբերյալ նախագծով առաջարկվում է այդ ծառայության համար սահմանել մի շարք նոր լիազորություններ, որոնց իրականացման արդյունքում համայնքում տարբեր իրավախախտումների և ապօրինությունների դեմ պայքարն ավելի արդյունավետ կիրականացվի։ Այդ մասին Երևանի քաղաքապետարանի փետրվարի 5-ի գործակարգավարական խորհրդակցությանն ասել է Իրավաբանական վարչության պետ Տարոն Մարգարյանը։ «Մասնավորապես՝ մեր կողմից առաջարկվում է ներդնել իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող հողամասերում ինքնակամ շինությունների քանդման և հետևանքների ...

Կարդալ ավելին »
ajax-loader