Լուրեր

Eurowings․ վերսկսվում են Հայաստան-Գերմանիա չվերթերը

Eurowings ավիաընկերությունը մեկնարկում եւ վերսկսում է չվերթերը դեպի Գերմանիայի մի շարք քաղաքներ: «Արմենիա» միջազգային օդանավակայաններից հայտնել են, որ Բեռլին-Երեւան-Բեռլին մեկնարկային չվերթերը կգործարկվեն մայիսի 4-ից՝ յուրաքանչյուր շաբաթ օր: Դյուսելդորֆ-Երեւան-Դյուսելդորֆ երթուղով չվերթերը կվերսկսվեն փետրվարի 12-ից՝ յուրաքանչյուր երկուշաբթի: Քյոլն-Երեւան-Քյոլն երթուղով չվերթերը կմեկնարկեն մայիսի 2-ից՝ յուրաքանչյուր հինգշաբթի: Ավիատոմսերի առկայության, դրանց ձեռքբերման եւ այլ մանրամասների համար այցելել ավիաընկերության կայք կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

Կարդալ ավելին »

Հունվարին պարենային ապրանքների գնային ինդեքսը նվազել է

Հունվար ամսին պարենային ապրանքների համաշխարհային գների հենանիշը թեեւ աննշան, բայց ավելի է նվազել, որտեղ առաջատարը հացահատիկային մշակաբույսերը եւ միսն են, որն ավելի քան փոխհատուցում է շաքարի գնաճը: Միավորված ազգերի կազմակերպության Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) տեղեկացնում է, որ պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը հետագծում է աշխարհում ամենաշատ վաճառվող պարենային ապրանքների համաշխարհային գների ամենամսյա փոփոխությունները, հունվարին միջինում 118 միավոր է կազմել, ...

Կարդալ ավելին »

Ինչ անուններ են ամենաշատը տալիս նորածիններին Հայաստանում

Հայաստանում նախորդ տարի նորածիններին ամենաշատը տվել են Նարե և Դավիթ անունները:   Այդ մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից: Հայաստանում 2023 թվականին ծնվել է 17 հազար 213 աղջիկ, 19 հազար  52 տղա: Աղջիկներին ամենաշատը տրված անունների տասնյակում են, ըստ հերթականության, Նարե (747), Արփի, Մարիա, Լյուսի, Մանե, Մարի, Եվա, Լուսե, Անգելինա, Աննա անունները: Տղաներին ամենաշատը տրված անունների տասնյակն է՝ Դավիթ ...

Կարդալ ավելին »

Ուժգին քամի և ջերմաստիճանի՝ 12-14 աստիճանով բարձրացում․ ժամանակի պես «խառը» եղանակ

Փետրվարի 6-7-ը հանրապետության առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, փետրվարի 6-ին՝ 30-35 մ/վ, 7-ին՝ 15-20 մ/վ արագությամբ։ Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում նշված օրերին սպասվում է գետնաբուք: Ինչպես տեղեկանում ենք «Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից՝ Երևանում փետրվարի 6-ին, 7-ի գիշերը հնարավոր է թույլ և կարճատև տեղումներ: Փետրվարի 7-ի ցերեկը, 8-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 6-ին ...

Կարդալ ավելին »

Տիեզերագնաց Կոնոնենկոն տիեզերքում մնալու ընդհանուր ժամանակի համաշխարհային ռեկորդ է սահմանել

Միջազգային տիեզերակայանում (ՄՏԿ) աշխատող «Ռոսկոսմոսի» տիեզերագնաց Օլեգ Կոնոնենկոն տիեզերական թռիչքների գումարային տևողության համաշխարհային ռեկորդ է սահմանել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Interfax-ը, Մոսկվայի ժամանակով ժամը 11:30:08-ին Կոնոնենկոն գերազանցել է հայրենակից Գենադի Պադալկայի նվաճումը, որը հինգ տիեզերական թռիչքների ընթացքում հավաքել է 878 օր 11 ժամ 29 րոպե 48 վայրկյան: Կոնոնենկոն, ով «Ռոսկոսմոս»-ի տիեզերագնացների ջոկատի հրամանատարն է, իրականացնում է իր հինգերորդ տիեզերական ...

Կարդալ ավելին »

Վերին Լարսը փակ է բեռնատարների համար

 Ռուսաստանի հետ Վրաստանի սահմանին գտնվող «Վերին Լարս» մաքսային անցակետ տանող ճանապարհին ավտոտրանսպորտի երթևեկությունը սահմանափակված է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոմեքենաների համար: Ինչպես  տեղեկանում ենք Sputnik գործակալության վրացական ծառայությունից, այդ մասին հաղորդել են ավտոճանապարհների վարչությունից։Մասնավորապես, բքի և վատ տեսանելիության պատճառով սահմանափակումներ են մտցվել Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ճանապարհի Գուդաուրի (Պոստա) – Կոբի հատվածում։Այս հատվածում մյուս փոխադրամիջոցների երթևեկությունն իրականացվում է առանց կանգառի ռեժիմով` միայն ձնահյուսերից ...

Կարդալ ավելին »

ԿԲ՝ թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ․ 05-02-24

ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ փետրվարի 5-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.03 դրամով և կազմել 404.03 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 5.46 դրամով և կազմել 434.29 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.03 դրամով և կազմել 4.43 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 6.91 դրամով և կազմել 508.84 դրամ: Ինչ վերաբերում ...

Կարդալ ավելին »

Ասիական ինդեքսներ․ 05-02-24

Ասիական ֆոնդային բորսաների փետրվարի 5-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսն աճել է 0.54%-ով և կազմել 36354.16 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 0.67%-ով և կազմել 2556.71 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը նվազել է 1.02%-ով և կազմել 2702.19 կետ, իսկ HANG SENG ինդեքսը նվազել է 0.15%-ով և կազմել 15510.01 կետ:

Կարդալ ավելին »

Համայնքը լինելու է այս ընտանիքների կողքին. քաղաքապետը՝ Նոր Արեշի պայթյունի մասին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ցավակցություն է հայտնել Նոր Արեշում տեղի ունեցած պայթյունից զոհվածների հարազատներին: Ավինյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում՝ վստահեցնելով, որ համայնքը լինելու է այս պայթյունից տուժած ընտանիքների կողքին:«Ցավով տեղեկացա այսօր մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին, որը նաև, ինչպես պարզ դարձավ, մարդկային կյանքեր է խլել:Հուսով եմ, որ հետաքննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները:Խորին ...

Կարդալ ավելին »

ԿԽՄԿ-ն տեսակցել է Բաքվում ապօրինի պահվող հայերին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այս տարվա հունվարի վերջին և փետրվարի սկզբին հերթական անգամ տեսակցել են Բաքվում պահվող հայերին, որոնց անունները հաստատվել են Ադրբեջանի կողմից։ Այդ մասին տեղեկացրեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին։ «Դրանք պարբերաբար կրկնվող տեսակցություններ են, որոնք համաձայնեցվում են տվյալ երկրի ղեկավարության հետ»,- նշեց Ամատունին։ Նրա խոսքով՝ տեսակցությունների շրջանակներում ԿԽՄԿ ներկայացուցիչները ծանոթանում են նրանց պահման տարածքի պայմաններին, ...

Կարդալ ավելին »
ajax-loader