Հունվարին պարենային ապրանքների գնային ինդեքսը նվազել է

Հունվար ամսին պարենային ապրանքների համաշխարհային գների հենանիշը թեեւ աննշան, բայց ավելի է նվազել, որտեղ առաջատարը հացահատիկային մշակաբույսերը եւ միսն են, որն ավելի քան փոխհատուցում է շաքարի գնաճը:

Միավորված ազգերի կազմակերպության Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) տեղեկացնում է, որ պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը հետագծում է աշխարհում ամենաշատ վաճառվող պարենային ապրանքների համաշխարհային գների ամենամսյա փոփոխությունները, հունվարին միջինում 118 միավոր է կազմել, որը 10.4%-ով ցածր է նախորդ տարվա արժեքից։

ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը նախորդ ամսվա համեմատ նվազել է 2.2%-ով։

Բուսական յուղի ինդեքսը 2023 թվականի դեկտեմբերի համեմատ ընդամենը 0.1%-ով է բարձրացել, որը, սակայն, 12.8%-ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից։

Դեկտեմբերին գնային փոփոխությունից հետո այս ամիս գրեթե անփոփոխ է մնացել կաթնամթերքի գնային ինդեքսը՝ մնալով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արժեքից 17.8%-ով ցածր։

ՊԳԿ մսամթերքի գնային ինդեքսն արդեն յոթերորդ ամիսն է, որ շարունակում է անընդմեջ նվազել:

Շաքարի գնային ինդեքսը նախորդ ամսվանից 0.8%-ով բարձրացել է:

ajax-loader