Ուժգին քամի և ջերմաստիճանի՝ 12-14 աստիճանով բարձրացում․ ժամանակի պես «խառը» եղանակ

Փետրվարի 6-7-ը հանրապետության առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, փետրվարի 6-ին՝ 30-35 մ/վ, 7-ին՝ 15-20 մ/վ արագությամբ։

Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում նշված օրերին սպասվում է գետնաբուք:

Ինչպես տեղեկանում ենք «Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից՝ Երևանում փետրվարի 6-ին, 7-ի գիշերը հնարավոր է թույլ և կարճատև տեղումներ: Փետրվարի 7-ի ցերեկը, 8-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 6-ին սպասվում է քամու ուժգնացում` 14-18 մ/վ արագությամբ։

Մարզերում փետրվարի 6-ին, 7-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։

Փետրվարի 7-ի ցերեկը, 8-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, փետրվարի 6-ին՝ 30-35 մ/վ, 7-ին՝ 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 6-10-ն աստիճանաբար կբարձրանա 12-14 աստիճանով։

ajax-loader