Լուսինն իր բնորոշ տեսքը ձեռք է բերել տիեզերական օբյեկտների հետ բախումների հետևանքով, որոնք նրա մակերեսին հարվածային խառնարաններ են առաջացրել։ Հետազոտողները պարզել են, որ նման գործընթացների հետևանքով առաջացած ինտենսիվ ճնշումն ու ջերմությունը փոխում են նաև Լուսնի մակերևույթի հանքային բաղադրությունը և կառուցվածքը։ Այդ փոփոխությունների վերլուծությունը օգնում է շատ բան իմանալ Երկրի արբանյակի անցյալի մասին: Վերջերս Լուսնից Երկիր է բերվել 1,73 կիլոգրամ ռեգոլիտ՝ ...
Կարդալ ավելին »Լուրեր
Մինչև ապրիլի 14-ը Ֆինլանդիան փակ կպահի Ռուսաստանի հետ սահմանը
Ֆինլանդիայի կառավարությունը որոշել է, որ Ռուսաստանի հետ ցամաքային սահմանի անցակետերը փակ կմնան մինչև ապրիլի 14-ը։ Այս մասին հայտնել է Ֆինլանդիայի ՆԳՆ-ն։ Ռուսաստանի հետ սահմանին գտնվող ցանկացած անցակետում անհնար կլինի նաև միջազգային պաշտպանության համար դիմումներ ներկայացնելը, նշվում է հաղորդագրության մեջ։
Կարդալ ավելին »Զվարճանքի նոր տիեզերք․ Disney-ը $1,5 մլրդ-ով գնում է Epic Games-ի մի մասը
Walt Disney ընկերությունը հայտարարել է, որ կգնի Epic Games ընկերության ընդհանուր 1,5 միլիարդ դոլար արժողությամբ բաժնետոմսեր, որպեսզի խաղային և զվարճանքի նոր տիեզերք ստեղծի, որը կապված կլինի միջհարթակային Fortnite տեսախաղի հետ։ Հաղորդվում է, որ այս նոր տիեզերքը սպառողներին խաղալու, դիտելու, գնումների և շփման տարբեր եղանակներ կառաջարկի Disney-ի, Pixar-ի, Marvel-ի, Star Wars-ի, Avatar-ի և այլ տիպի բովանդակության, հերոսների և պատմությունների հետ: Չի նշվում, թե ...
Կարդալ ավելին »Երևանի քաղաքապետարանը կգործակցի «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել առաջիկա ծրագրերի, երկաթուղու խնդիրների ու երկկողմ գործակցության վերաբերյալ: Քաղաքապետարանից հայտնում են, որ Կարևորելով կառույցի դերը երկաթուղային ցանցի զարգացման տեսակետից՝ Արմեն Փամբուխչյանը նշել է, որ համայնքը պատրաստ է իր լիազորությունների շրջանակում աջակցել ընկերությանը Երևանի տարածքում նախաձեռնված ծրագրերն իրականացնելու գործում: Շնորհակալություն հայտնելով ...
Կարդալ ավելին »3 րոպե՝ 2 ժամվա փոխարեն. մատնահետքի փորձաքննությունը կանցկացվի նոր սարքավորմամբ
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի Հետքաբանական փորձաքննություններ իրականացնող բաժինը, շնորհիվ ձեռք բերած նոր սերնդի սարք-սարքավորման, այսուհետ կիրականացնի առավել ճշգրիտ մատնադրոշմային փորձաքննություններ։ Կենտրոնից հայտնում են, որ սարքի միջոցով մատնահետքը կսքանավորվի և կթվայնացվի էլեկտրոնային եղանակով, ինչն էլ իր հերթին կհաստատի կամ կհերքի տվյալ անձի նույնականացման փաստը։ Պետք է նշել, որ նույն հետազոտությունը նախկինում իրականացվել է մեխանիկական մեթոդով՝ անձի մատնահետքերը համապատասխան նյութերով թղթի վրա ...
Կարդալ ավելին »Gulfood 2024․ հայկական 47 ընկերություն իր արտադրանքը կներկայացնի Դուբայում
Փետրվարի 19-23-ը Դուբայի առևտրի համաշխարհային կենտրոնում տեղի կունենա «Gulfood 2024» սննդի և խմիչքի տարածաշրջանում ամենամեծ միջազգային ցուցահանդեսը, որին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կմասնակցի միասնական հայկական տաղավարով՝ ներկայացնելով 47 հայկական ընկերության արտադրանք։ Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն՝ ցուցահանդեսին ակնկալվում է 5000-ից ավել ընկերության ցուցադրություն, ավելի քան 100 000 առևտրային ներկայացուցչի այցելություն: Ցուցահանդեսի շրջանակներում նախատեսվում են B2B հանդիպումներ, սեմինարներ և պանելային քննարկումներ։
Կարդալ ավելին »100-ամյակը՝ «Մակդոնալդսում»․ մոտ 40 տարի ամեն օր սնվել է այնտեղ
Ամերիկյան Արեւմտյան Վիրջինիա նահանգի բնակիչ Զեն Ուայթը 100-ամյակը նշել է «Մակդոնալդս» ռեստորանում, տեղեկացրել է Business Insider պարբերականը։ Տղամարդը ծնվել է 1924թ. եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է բանակում ու զբաղվել ռադարների նորոգմամբ։ Թոշակի անցնելուց հետո մտել է ROMEO ակումբ, որի անվանման մեջ գրված է. «Թոշակառուներ, որոնք ճաշում են ռեստորանում»։ 36 տարի երկարակյացը եւ նրա ընկերներն ամեն առավոտ նախաճաշել են ...
Կարդալ ավելին »Հայաստան ամենաշատն օգնություն են ուղարկել ԱՄՆ-ը, Իտալիան և Շվեյցարիան
Հայաստան նախորդ տարի ուղարկվել է 35 մլն 649.1 հազար դոլարի մարդասիրական օգնություն: Ամենամեծ ծավալի մարդասիրական օգնություն ուղարկած երկիրը Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, հաջորդում են Իտալիան ու Շվեյցարիան: Այդ մասին են փաստում Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: 2023-ին Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալը 58.8 տոկոսով նվազել է 2022-ի նկատմամբ: Նախորդ տարի ուղարկված մարդասիրական օգնության առյուծի բաժինը՝ 25 մլն 228.8 հազար դոլարը, կազմում ...
Կարդալ ավելին »Porsche Taycan. կատարելության նոր աստիճան՝ գարնանը
Porsche-ն թարմացրել է Taycan մոդելային շարքը: Նոր տարբերակներն ավելի հզոր են, ունեն ընթացքի ավելի մեծ պաշար, ինչպես նաեւ բարելավվել են արագացման ցուցանիշներն ու լիցքավորման տեւողությունը: Իր հերթին, Style Porsche-ն կատարելագործել է դիզայնը՝ ավելի տարբերվող դարձնելով Turbo մոդելները: Բոլոր Taycan մոդելների ստանդարտ համալրումն ընդլայնվել է․ այն նաեւ ներառում է Porsche Driver Experience-ի նոր սերունդը՝ բարելավված կառավարման հայեցակարգով եւ դիսփլեյով: Շտուտգարտ ...
Կարդալ ավելին »Saudi Vision 2030․ Ֆինտեխ հեղափոխության գագաթնաժողով՝ Սաուդյան Արաբիայում
2024 թվականի ապրիլի 29-ից 30-ը Սաուդյան Արաբիայում կանցկացվի «Ֆինտեխ հեղափոխության գագաթնաժողովը»։ Գագաթնաժողովի նպատակն է համախմբել ֆինտեխ ոլորտի ավելի քան 500 փորձագետների եւ առաջնորդների՝ քննարկելու վերջին միտումները եւ ֆինանսական հատվածի ներդրումային հնարավորությունները: «Այս միջոցառումը հիանալի հնարավորություն է բացահայտելու անկանխիկ թագավորություն դառնալու Saudi Vision 2030-ը»,- ասել են գագաթնաժողովի կազմակերպիչները։ Vision 2030-ի հիմնական նպատակն է արագացում հաղորդել Սաուդյան Արաբիայի թվային տնտեսությունը եւ մինչեւ ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ