100-ամյակը՝ «Մակդոնալդսում»․ մոտ 40 տարի ամեն օր սնվել է այնտեղ

Ամերիկյան Արեւմտյան Վիրջինիա նահանգի բնակիչ Զեն Ուայթը 100-ամյակը նշել է «Մակդոնալդս» ռեստորանում, տեղեկացրել է Business Insider պարբերականը։

Տղամարդը ծնվել է 1924թ. եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է բանակում ու զբաղվել ռադարների նորոգմամբ։ Թոշակի անցնելուց հետո մտել է ROMEO ակումբ, որի անվանման մեջ գրված է. «Թոշակառուներ, որոնք ճաշում են ռեստորանում»։ 36 տարի երկարակյացը եւ նրա ընկերներն ամեն առավոտ նախաճաշել են «Մակդոնալդս» ռեստորանում։

Ուայթը խոստովանել է, որ չգիտի, թե ինչպես է իրեն հաջողվել ապրել 100 տարի։ Բայց անգամ այս պատկառելի տարիքում չի ցանկանում հրաժարվել ֆասթֆուդից։

«Ես այստեղ եկել եմ 36 տարի, հո հիմա չեմ դադարելու գալ»,- նշել է նա։

ajax-loader