Լուրեր

Արտարժույթների փոխարժեքները․ 15․02․24թ․

Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները փետրվարի 15-ին դրությամբ՝ ըստ rate.am-ի: Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 401 դրամ նվազագույն և 403,50 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 406,50 դրամ նվազագույն և 409 դրամ առավելագույն փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 425 դրամ նվազագույն և 431 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 438 դրամ նվազագույն և 443 դրամ առավելագույն փոխարժեքով: Մեկ ռուսական ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը 35 մլն դրամ է հատկացրել բասկետբոլի աշխարհի առաջնության մասնակցության և անցկացման համար

ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը շուրջ 35 մլն դրամ է հատկացրել 2024 թվականի փետրվարի 17-26-ն Ավստրիայում և Հայաստանում անցկացվելիք բասկետբոլի աշխարհի առաջնության նախընտրական փուլի հանդիպումների մասնակցության, կազմակերպման և անցկացման նպատակով: Աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլում Հայաստանի հավաքականն ընդգրկվել է C ենթախմբում, որտեղ կմրցի Ավստրիայի և Ալբանիայի հավաքականների հետ: Մասնավորապես՝ Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 22-ին կհյուրընկալվի Ավստրիայի ընտրանուն, իսկ ...

Կարդալ ավելին »

Մինչև 16 մլն դրամ կտրամադրվի սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար․ ծրագրի ժամկետը երկարաձգվեց

Փետրվարի 15-ի Կառավարության նիստի օրակարգային հարցերից մեկը վերաբերում էր Կառավարության որոշումներում փոփոխություններ կատարելուն։ Նախագծի մասին զեկուցեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Նա նշեց՝ նախագծով առաջարկվում է երկարաձգել ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական ծրագրի ժամկետը՝ մինչև 2025-ի դեկտեմբերի 31-ը։ «Այս պահի դրությամբ գործընկեր բանկերի կողմից ստացվել և Միասնական սոցիալական ծառայության կողմից հաստատվել է 412 շահառուի հայտ։ ...

Կարդալ ավելին »

Թուրքիայում ոսկու հանքում սողանքի հետևանքով առնվազն 9 մարդ արգելափակված է

Թուրքիայի Էրզինջան նահանգի ոսկու հանքում սողանք է տեղի ունեցել։ Թուրքական լրատվամիջոցները հայտնում  են, որ հանքում արգելափակված, փլատակների տակ մնացած առնվազն 9 մարդու որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են։ «Մենք մոբիլիզացրել ենք՝ ինչ կարողացել ենք AFAD-ի, ժանդարմերիայի, թուրքական զինված ուժերի հետ։ Աշխատում է 400 մարդ և ավելի քան 40 մեքենա։ Հանքավայրի վերևում մեծ զանգված կա։ Սողանքից առաջացած փորվածք կա։ Կարծում ենք՝ 667 աշխատակիցներից ...

Կարդալ ավելին »

Օհանավանում հայտնաբերվել է միջնադարյան ժայռափոր դամբարան

ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» և «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ների մասնագետները հերթական շրջայցն են կատարել մի շարք հուշարձաններ: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Այցի ընթացքում տեղում քննարկվել և հստակեցվել են Աղձքի հայոց արքաների դամբարանի նորոգման, ամրակայման և տարածքի բարեկարգման գիտանախագծային փաստաթղթերի ձեռքբերման մրցույթի տեխնիկական բնութագիրը և պահանջները: Նախագծի ...

Կարդալ ավելին »

Հունվարին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 92 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 39.750 մլն դրամ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի հունվար ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 92 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 39.750 մլն դրամ: Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 12 դեպքով 12 հարկ վճարող տուգանվել է 14.750 մլն դրամով: Մասնավորապես, դեպքերն արձանագրվել են հետևյալ ոլորտներում․ կրթության ոլորտում 1 ...

Կարդալ ավելին »

Բոլորի վրա դիպուկահար է աշխատել. Սասուն Միքայելյանը՝ Ներքին Հանդում 4 զոհի և վիրավորի մասին

Ներքին Հանդում բոլորի վրա դիպուկահար է աշխատել, այսօր «Ազատության»-ը փոխանցել է Երկրապահ կամավորական միության (ԵԿՄ) նախագահ Սասուն Միքայելյանը։ «Պատերազմի դաշտում ի՞նչ է տեղի ունենում … քննություն է գնում, հետագայում պարզ կլինի, տեղյակ կպահվի, միայն կասեմ, որ դիպուկահար է աշխատել բոլորի վրա», – ասաց Միքայելյանը՝ այլ մանրամասներ չփոխանցելով։ Փետրվարի 13-ի առավոտյան Սյունիքի մարզի Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի հետևանքով հայկական կողմը ...

Կարդալ ավելին »

KOMATSU. հսկա մեքենաների սուսերով պարը (տեսանյութ)

Հանքարդյունաբերեկան տեխնիկա ներմուծող «Կամացու» ընկերության կազմակերպած բեռնատարների շոուն․ հսկա մեքենաները ներկայացնում են Արամ Խաչատրյանի սուսերով պարը՝ «Գայանե» օպերայից։ Յուրօրինակ, գրավիչ և գեղեցիկ տեսարանը՝ ներկայացվող տեսանյութում․

Կարդալ ավելին »

Ֆրանսիայի 5-րդ հանրապետության 3-րդ նախագահի 23 մլն եվրո արժողությամբ շենքը կգնի ՀՀ կառավարությունը

Հայաստանը պատրաստվում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատան համար 23 մլն եվրո արժողության շենք գնել։ Այս նպատակով կառավարության որոշմամբ ԱԳՆ-ին գումար է հատկացվել՝ առայժմ գործարքի 10%–ի չափով։ Ինչպես նշված է որոշման հիմնավորումներում, «առաջարկվող շինությունը տեղակայված է Փարիզի 16-րդ թաղամասում, ունի պատմական արժեք, քանի որ 1956 թվականից այն պատկանել է Ֆրանսիայի 5-րդ հանրապետության 3-րդ նախագահ Վալերի Ժիսկար դ՝Էստենին»։ Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երկարատև բանակցությունների ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ում տարեկան ախտորոշվում է մանկական քաղցկեղի շուրջ 100 նոր դեպք, հաշվառված է 800-ից ավելի երեխա

Հայաստանում տարեկան ախտորոշվում է մանկական քաղցկեղի շուրջ 100 նոր դեպք: Այս պահին 800-ից ավելի երեխաներ հաշվառված են ՀՀ ԱՆ Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում:Վերջին տարիների ցուցանիշները փաստում են` մեր երկրում այս հիվանդությունն ունեցող երեխաների շուրջ 75 տոկոսը բուժվում են:2018 թվականից Հայաստանում արվում է ոսկրածուծի աուտոփոխպատվաստում: 2023 թվականին առաջին անգամ Հայաստանում իրականացվել է նաև ալոգեն փոխպատվաստում` արյունաբանական չարորակ հիվանդության դեպքում: Երեխաների ...

Կարդալ ավելին »
ajax-loader