Լուրեր

Աշխատանքի արժանապատիվ վարձատրությամբ հրավիրվում են մասնագետ ուսուցիչներ

ՀՀ կրթության տեսչական մարմինը հրավիրում է  Հայոց լեզվի և մաթեմատիկայի ուսուցիչների՝ Հայաստանի ամբողջ տարածքում դասալսումներ կազմակերպելու եւ հաշվետվություններ կազմելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Ռաիսա Գալստյանը։ Անհրաժեշտ պայմաններն են․ -Բարձրագույն մանկավարժական կրթություն՝ համապատասխան որակավորմամբ: -Վերջին տասը տարվա ընթացքում տվյալ առարկայի (ըստ դիպլոմում նշված որակավորման) ուսուցչական գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ -կամ ...

Կարդալ ավելին »

ՎԶԵԲ-ը գոհ է ՀՀ կառավարության հետ գործակցությունից

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն հանդիպել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյին: Փաշինյանը կարեւորել է ՎԶԵԲ տարեկան ժողովն այս տարվա մայիսին Երեւանում անցկացելու որոշումը եւ վստահություն հայտնել, որ այն կանցնի բարձր մակարդակով: ՎԶԵԲ նախագահը գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության հետ փոխգործակցությունից եւ նշել, որ համատեղ ծրագրերը ընդլայնվում են:   Օդիլ Ռենո-Բասսոն կարեւորել է ...

Կարդալ ավելին »

ԵՄ-ն մինչև 2025 թվականի փետրվարի 24-ը երկարաձգել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները

Եվրամիության խորհուրդը հաստատել է մինչև 2025 թվականի փետրվարի 24-ը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգումը՝ կապված Ուկրաինայում իրադարձությունների հետ: Այս մասին տեղեկացվում է ԵՄ պաշտոնական ամսագրում։ «Որոշումը (սահմանափակող միջոցները երկարաձգելու մասին) կգործի մինչև 2025 թվականի փետրվարի 24-ը»,- ասվում է ամսագրի հաղորդագրության մեջ։ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրը։

Կարդալ ավելին »

Երևանի մաքսային սպասարկման կենտրոն պետք է ներկայացնել բացառապես էլեկտրոնային դիմումներ

Փետրվարի 19-ից Երեւանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչություն դիմումներ ներկայացնելու նպատակով այլեւս մաքսատուն այցելելու անհրաժեշտություն չկա։ Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները եւ քաղաքացիներն այսուհետ դիմումները (նամակները) պետք է ներկայացնեն բացառապես էլեկտրոնային եղանակով՝ Yerevan@customs.am էլեկտրոնային հասցեին: Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ էլեկտրոնային նամակների պատասխանները նշված էլեկտրոնային հասցեով կուղարկվեն հետադարձ ծանուցմամբ:

Կարդալ ավելին »

«Հայոց պատմություն» առարկայի քննությանը դրական միավորի շեմը չի հաղթահարել մասնակիցների 24,8%-ը․ ԿԳՄՍՆ

Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամփոփվել են 2024–2025 ուսումնական տարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները։ Միասնական քննությունների 1-ին՝ ձմեռային փուլին, ի սկզբանե հայտագրվել է 9672 դիմորդ (դիմորդների մի մասը հայտագրվել էր 1, մի մասը՝ 2 քննություն հանձնելու համար): Հունվարի 20-ից մինչև փետրվարի 4-ը՝ 6 քննական օրերի ընթացքում, դիմորդները քննությունն են հանձնել 12 առարկայից: Քննություն հանձնած դիմորդների ...

Կարդալ ավելին »

Նախատեսվում է ԵԱՏՄ առևտրային տներ հիմնել Իրանում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առեւտրի նախարար Անդրեյ Սլեպնեւն անհրաժեշտ է համարում «մշակել Իրանում եւ այլ հեռանկարային գործընկեր երկրների շուկաներում ԵԱՏՄ առեւտրային տներ ստեղծելու նախաձեռնությունը»։ Նախարարը հիշեցրել է, որ 2023 թվականի վերջին Իրանի հետ ազատ առեւտրի համաձայնագրի ստորագրման արդյունքում այս երկրի շուկա մուտք գործելու բացառիկ պայմաններ են ստեղծվել։ «Ժամանակավոր պայմանագրի գործողության ընթացքում մենք արդեն իսկ կրկնապատկել էինք առեւտուրը։ Ակնկալում ենք, որ մշտական ...

Կարդալ ավելին »

5 անձի վնասելու վերաբերյալ վարույթն ուղարկվել է դատարան՝ մեղադրական եզրակացությամբ

Ավարտվել է Պռոշյան գյուղում բռնություն գործադրելով՝ ավազակություն, մի խումբ անձանց կողմից համագյուղացիների նկատմամբ ֆիզիկական ներգործություն կատարելու և վերջիններիս առողջությանը վնաս պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, պարզվել են դեպքի էական մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ տուժողների, որոնցից մեկն անչափահաս է, և ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը. վերջիններիս գործողություններին տրվել են համարժեք իրավական գնահատականներ:Նախաքննությամբ ...

Կարդալ ավելին »

Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ մեքենա վարելու մեղադրանքով հետախուզվող կինը հայտնաբերվել է Արարատի մարզում

Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գավառի բաժնի քրեական հետախույզները փետրվարի 19-ին Արարատի մարզի Այգեստան բնակավայրում հայտնաբերել և Գավառի բաժին են տեղափոխել 45-ամյա Գոհար Մ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում ...

Կարդալ ավելին »

«Նռան գույնը»․ հայ-ֆրանսիական պարային ներկայացում՝ նվիրված Փարաջանովի 100-ամյակին

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոնում մարտի 15-ին և 16-ին, ժամը 19։00-ին կցուցադրվի «Նռան գույնը» խորագրով հայ-ֆրանսիական պարային ներկայացում՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին։ Պարուսույցը և գեղարվեստական ղեկավարը Մուրադ Մերզուկին է, իսկ գաղափարի հեղինակն է Սաթէ Խաչատրյանը։ Ցանկություն ունենալով երկխոսություն ստեղծել տարբեր մշակույթների և արվեստի տարբեր ճյուղերի միջև՝ այս ներկայացումը համատեղում է հիփ-հոփը հայկական ավանդական պարի, իսկ հայկական ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու դեպքեր են բացահայտվել․ Հակակոռուպցիոն կոմիտե

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր բացահայտելու մասին։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն այս մասին հաղորդագրություն է տարածել։ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև ՊԵԿ նախկին աշխատակցի կողմից ապօրինի ...

Կարդալ ավելին »
ajax-loader