Աշխատանքի արժանապատիվ վարձատրությամբ հրավիրվում են մասնագետ ուսուցիչներ

ՀՀ կրթության տեսչական մարմինը հրավիրում է  Հայոց լեզվի և մաթեմատիկայի ուսուցիչների՝ Հայաստանի ամբողջ տարածքում դասալսումներ կազմակերպելու եւ հաշվետվություններ կազմելու համար։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Ռաիսա Գալստյանը։

Անհրաժեշտ պայմաններն են․

-Բարձրագույն մանկավարժական կրթություն՝ համապատասխան որակավորմամբ:

-Վերջին տասը տարվա ընթացքում տվյալ առարկայի (ըստ դիպլոմում նշված որակավորման) ուսուցչական գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ

-կամ վերջին տասը տարվա ընթացքում տվյալ առարկային վերաբերող գիտամանկավարժական գործունեության առնվազն 2 տարվա աշխատանքային ստաժ

-կամ վերջին տասը տարվա ընթացքում տվյալ առարկայի դասավանդման մեթոդաբանության մշակման և (կամ) ուսուցիչների մասնագիտական կարողությունների բարձրացմանն ուղղված վերապատրաստման դասընթացների վարման փորձ:

Մանկավարժական նորարարական մեթոդների իմացություն, վերլուծական հմտություններ, տեղեկատվությունն առանձնացնելու և ընդհանրացնելու ունակություն, իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ և եզրակացություններ կազմելու հմտություն։

Ինքնակենսագրականները կարող եք ուղարկել [email protected] հասցեին։

Դիտարկվելու են բոլոր հայտերը։

Աշխատանքի վարձատրությունը՝ արժանապատիվ։

ajax-loader