Երևանում փետրվարի 27-29-ին, մարտի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևաբանության և մոնիտորինգի կենտրոնից։ Մարզերում փետրվարի 27-ի գիշերը Լոռիի և Տավուշի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն և մառախուղ: Փետրվարի 27-ի ցերեկը, 28-29-ին, մարտի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 28-ից մարտի 2-ին աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։
Կարդալ ավելին »Լուրեր
Ryanair-ի ավիատոմսերի գները կբարձրանան
Եվրոպայում ամառային ավիատոմսերի գները այս տարի կրկին կբարձրանան մինչև 10%-ով։ Այդ մասին հայտնել են «Ryanair» ընկերությունից։ Գնաճը կապված է Boeing-ի և Airbus-ի օդանավերի հետ կապված խնդիրների հետ։ Իռլանդական բյուջետային ավիաընկերության գործադիր տնօրեն Մայքլ Օ’Լիրին ասել է, որ Ryanair-ը դեռևս ստիպված կլինի կրճատել իր ամառային չվացուցակները, որոնք պլանավորվել էին 57 Boeing Max 737-8200 ինքնաթիռների պատվերների հիման վրա։
Կարդալ ավելին »Շինարարական օբյեկտները պետք է շահագործման հանձնվեն հնարավորինս սեղմ ժամկետներում. փոխքաղաքապետ
Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հանդիպել է կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվել են շինբարեկարգման ծրագրերով իրականացվող ժամկետանց շինարարությունների վերջնաժամկետները: Քաղաքապետի տեղակալն ընդգծել է՝ իր առջև դրված պարտավորությունները համապատասխան ժամանակահատվածում չկատարելու պարագայում տվյալ կազմակերպության հետ համայնքը միակողմանի կլուծի պայմանագրերը: «Բավականին ժամանակ և հնարավորություններ են տրվել կառուցապատող ընկերություններին աշխատանքներն ավարտելու համար, սակայն այս անգամ հստակ են որոշումները և հետագա քայլերը. հնարավորինս սեղմ ...
Կարդալ ավելին »Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածը փակ է լինելու․ՓԾ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Մինչև մարտի 5-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Կարդալ ավելին »Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի շահառուների հատուցման ամսական վճարները կբարձրանա 26 %-ով
«Զինապահ» Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2024թ․ հունվարի 18-ի նիստի որոշմամբ հիմնադրամը վերանայել և ինդեքսավորել է իր շահառուների հատուցման ամսական վճարվող գումարը՝ բարձրացնելով այն 26%-ով 2024թ․ հունվարի 1-ից։ Ինչպես տեղեկացրին հիմնադրամից, այս նախաձեռնության արդյունքում «Զինապահ»-ի տարեկան պարտավորություններն աճել են 4 միլիարդ ՀՀ դրամով։ «Հոգաբարձուների խորհուրդը և գործադիր թիմը ջանքեր չեն խնայում զարգացնելու հիմնադրամը և դարձնելու այն մի ինստիտուցիոնալ կառույց՝ ...
Կարդալ ավելին »Հնդկաստանում գնացքը «փախել է» կայարանից և 70 կմ սլացել առանց մեքենավարի
Հնդկաստանի երկաթուղային ընկերությունը հետաքննություն է սկսել այն բանից հետո, երբ բեռնատար գնացքն ավելի քան 70 կմ սլացել է առանց մեքենավարի։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ Նշվում է, որ գնացքն առանց մեքենավարի սլացել է Ջամու և Քաշմիր նահանգի Կատուա քաղաքից մինչև Փունջաբի նահանգի Հոշիարպուրի շրջան։ Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 25-ին՝ տեղի ժամանակով ժամը 7։25-ից 09։00-ի միջակայքում։ Ջամու և Քաշմիրից Փունջաբ ...
Կարդալ ավելին »Աջափնյակի մետրոյի նախագծման աշխատանքների պարզ փորձաքննության մրցույթը կայացել է. 5 օրում պայմանագիրը կկնքվի
Նախագծման աշխատանքների պարզ փորձաքննության մասով մրցույթը կայացել է, և 5 աշխատանքային օրվա ընթացքում պայմանագիրը կկնքվի. Երևանի Աջափնյակ վարչական շրջանի մետրոյի աշխատանքների մասին զեկուցվեց քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը: «Ժամկե՞տ, պարոն Հարությունյան, պարզ փորձաքննությունն իրականացնելու»,- ի պատասխան քաղաքապետի այս հարցի ասվեց, որ 60 օր է նախատեսված պայմանագրով, որից հետո կանցնեն համալիր փորձաքննության: Քաղաքապետը հանձնարարեց նախօրոք նախագիծն ուղարկել այն բոլոր սուբյեկտներին, որոնք մասնակցում են ...
Կարդալ ավելին »Կոնդ թաղամասն ամբողջությամբ օտարվելու է․ Ավինյան
Կոնդ թաղամասում գտնվող շենք-շինությունների, հողամասերի օրինականացման վերաբերյալ կա 254 դիմում: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտնել է ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Հայկ Մուրադյանը։ «Կա 154 քաղաքապետի որոշման նախագիծ ու 25 որոշում, և ծանուցվել են վճարումների վերաբերյալ: Ըստ գոտիականության` կադաստրային արժեքը 1 քմ համար կազմում է 214 և 139 հազար դրամ»,- մանրամասնել է նա։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ ...
Կարդալ ավելին »Փոխարժեքները տարադրամի շուկայում փետրվարի 26-ի դրությամբ
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 403.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 406,50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 435 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 442 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,32 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.43 դրամ:
Կարդալ ավելին »Հունվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10.7%
ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2024թ․ հունվարի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները։ 2024թ․ հունվարը 2023թ․ հունվարի համեմատությամբ Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10.7% Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 21.0%–ով Ծառայությունների ծավալն աճել է 4.4%–ով Առևտրի շրջանառությունն աճել է 19.3%–ով Շինարարության ծավալն աճել է 9.5%–ով Արտահանման ծավալն աճել է 110.0%–ով Ներմուծման ծավալն աճել է 61.4%–ով։
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ