Լուրեր

Թուրքիայի ԱԳ նախարարը հանդիպում կունենա ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հետ

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը նախօրեին Անթալիայի դիվանագիտական ֆորումի փակմանը եզրափակիչ իր ելույթում հայտնել է, որ առաջիկայում մեկնում է ԱՄՆ՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հրավերով՝ մասնակցելու երկու երկրների ռազմավարական մեխանիզմի խորհրդի նիստին, գրում են թուրքական լրատվամիջոցները։ Նա հիշեցրել է, որ 2021 թվականի հոկտեմբերին Էրդողանի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել Անկարայի և Վաշինգտոնի միջև ռազմավարական մեխանիզմ ...

Կարդալ ավելին »

Երևանում և 3 մարզերում լույս չի լինելու․ ՀԷՑ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Բաշինջաղյան փ. 1, 2, 3, 6, 159, 163, 187 շենքեր, Բաբաջանյան փ. 125, 127, 129, 131, 133, 135, 139, 141, 143 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-14:00 Սարմի փողոց, 11:00-17:00 Ադոնցի փ. 17/1-17/3 շենքեր, Մամիկոնյանց փ. ...

Կարդալ ավելին »

Ուժգին երկրաշարժ Ալմաթիում

Ալմաթիում տեղի ժամանակով ժամը 11.32-ին տեղի է ունեցել ուժգին երկրաշարժ, փոխանցում է «Ինտերֆաքս Ղազախստանը»: Ինչպես հաղորդվում է, մեկ րոպե անց քաղաքում միացվել են տեղեկացման համակարգերը, հնչել ազդանշաններ։ Մարդիկ դուրս են եկել փողոցներ: Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 5,4 բալ։ Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը նշում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ալմաթիից 31 կիլոմետր հեռավորության վրա, դրա ուժգնությունը ...

Կարդալ ավելին »

Տարադրամի փոխարժեքներն այսօր

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 403.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 406 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 436 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,40 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.45 դրամ:

Կարդալ ավելին »

Մարտի 8-ին կանայք անվճար կերթևեկեն

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Կանանց միջազգային օրը՝ Մարտի 8-ին, մետրոպոլիտենով, MAN, Higer, Ժոնգ Տոնգ, Գազել Սիթի ավտոբուսներով և տրոլեյբուսներով երթևեկող աղջիկները և կանայք ուղեվարձ չեն վճարի։

Կարդալ ավելին »

Երևանին է վերադարձվել Կասկադ համալիրի վերին հատվածը

Երևանին է վերադարձվել Կասկադ համալիրի վերին հատվածը` 11.5 հա տարածքով: Այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նա տեղեկացրեց, որ այդ հատվածում շինարարությունը դեռ խորհրդային տարիներից անավարտ է մնացել: «Քաղաքապետարանն առաջիկայում այս հատվածում ևս լայնածավալ ծրագիր կիրականացնի, որի արդյունքում համալիրը կներկայանա ամբողջական ու ավարտուն տեսքով»,- տեղեկացրեց նա: Ավինյանը հայտնեց, որ հանդիպել է ֆրանսիացի ճարտարապետ Վիլմոտի հետ, խնդրել Կասկադ այցելել, նրանք ...

Կարդալ ավելին »

Այսօրվանից դեղատոմսերը դառնում են էլեկտրոնային․Հիշեցում ԱՆ-ից

ՀՀ-ում մարտի 1-ից 470 անուն դեղ կվաճառվի էլեկտրոնային դեղատոմսերով։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստում։ Այս ծրագրի պիլոտային տարբերակը փուլ առ փուլ իրականացվել է 2022 թ․-ի հուլիսի 22-ից և ներառել է 12 հիվանդության համար 75 անուն դեղ, իսկ վեց ամիս առաջ ընդգրկվել է նաև անվճար ու ատոնյալ պայմաններով դեղորայքը։ Այս նախագծով այսօրվանից էլեկտրոնային դեղատոմսերով կվաճառվի 470 անուն դեղ, որից 375-ը անվճար ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը փոստային առաքանուց հայտնաբերել է թմրամիջոցի պարունակությամբ դեղահաբեր

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է  պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են  ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Օրերս, Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն, Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցների հետ համատեղ, «ՀայՓոստ» ՓԲ ընկերության փոխանակման կենտրոնում իրականացրած հսկողության արդյունքում մաքսային զննման են ենթարկել Ֆրանսիայի  Հանրապետությունից ՀՀ ներմուծված միջազգային փոստային ...

Կարդալ ավելին »
ajax-loader