Այսօրվանից դեղատոմսերը դառնում են էլեկտրոնային․Հիշեցում ԱՆ-ից

ՀՀ-ում մարտի 1-ից 470 անուն դեղ կվաճառվի էլեկտրոնային դեղատոմսերով։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստում։

Այս ծրագրի պիլոտային տարբերակը փուլ առ փուլ իրականացվել է 2022 թ․-ի հուլիսի 22-ից և ներառել է 12 հիվանդության համար 75 անուն դեղ, իսկ վեց ամիս առաջ ընդգրկվել է նաև անվճար ու ատոնյալ պայմաններով դեղորայքը։

Այս նախագծով այսօրվանից էլեկտրոնային դեղատոմսերով կվաճառվի 470 անուն դեղ, որից 375-ը անվճար և արտոնյալ պայմաններով դեղերն են։ Այսպիսով, էլեկտրոնային դեղատոմսերի համակարգում կներառվի ՀՀ-ում գրանցված դեղերի 20 տոկոսը։ ՀՀ-ում ընդհանուր առմամբ կա գրանցված 3 370 անուն դեղ։

Այս ծրագրով 2025 թ․-ի հունվարի 1-ից արդեն էլեկտրոնային տարբերակով կվաճառվի 2 566 անվանում դեղ։ Մնացածը դեղերը ազատ կվաճառվեն, քանի որ ներառված չեն պարտադիր դեղատոմսով դուրս գրելու ցանկում։

ՀՀ պոլիկլինիկաներում 9 ամսում դուրս է գրվել ավելի քան 800.000 էլեկտրոնային դեղատոմս։

ajax-loader