Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականի երկու անդամներ՝ Արթուր Բազեյանը (57 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ), հաղթանակով են մեկնարկել Իտալիայում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում: Մեր երկու բռնցքամարտիկներն էլ 5:0 հաշվով հաղթել են իրենց մրցակիցներին: Բազեյանն առավելության է հասել շվեյցարացի Սեյֆեդին Լետայիֆի նկատմամբ, իսկ Հովհաննիսյանն ուժեղ է գտնվել Կանադան ներկայացնող Կեվեն Բեասեջոուրից: Հաջորդ մենամարտում Արթուր Բազեյանը կմենամարտի Պուերտո-Ռիկոյի ներկայացուցիչ Ժոզե Տիրադոյի հետ, իսկ Ռաֆայել Հովհաննիսյանի մրցակիցը կլինի բելգիացի Նոա Հաջիտը: Զուգահեռաբար անցկացվում է նաև կանանց ստուգատեսը: ...
Կարդալ ավելին »Լուրեր
Գևորգ Պապոյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարար
Գևորգ Պապոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարար: Այս մասին նշված է ՀՀ նախագահի ստորագրած հրամանագրի մեջ. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Գևորգ ՊԱՊՈՅԱՆԻՆ նշանակել էկոնոմիկայի նախարար»:
Կարդալ ավելին »Նավթի գները նվազել են
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների մարտի 4-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 1.88%-ով և կազմել 78.44 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 1.23%-ով և կազմել 82.61 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է ...
Կարդալ ավելին »Տաքսի ծառյությունների ոլորտը կանոնակարգելու նպատակով կստեղծվի էլեկտրոնային հարթակ
Տաքսի ծաառյությունների ոլորտը կանոնակարգելու նպատակով կստեղծվի էլեկտրոնային հարթակ։ Այն նախատեսվում է գործարկել սեպտեմբերից։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից։ Եթե ֆիզիկական անձը ծառայություն է մատուցում տաքսի ծառայությունների միջոցով, ապա էլեկտրոնային համակարգն ինտեգրվելու է Պետական եկամուտների կոմիտեի հետ։ էլեկտրոնային հարթակը, որպես հարկային գործակալ, արդեն պարտավորություն է կրելու տվյալ ֆիզիկական անձի համար ներկայացնելու հայտարարություն և վճարելու օրենքով սահմանված պետական տուրքը։ Փոփոխությամբ հնարավորություն է ...
Կարդալ ավելին »Տարադրամի փոխարժեքները մարտի 5-ին
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 403.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 406 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 436 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,39 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.45 դրամ:
Կարդալ ավելին »Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը․ Երևանի առանձին հատվածներում մարտի 5-ի և 8-ի ցերեկը հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։ Մարտի 6-ին կեսօրից հետո, 7-ին, 8-ի գիշերը, 9-10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մարտի 6-7-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ։ Մարզերում մարտի 5-ի ցերեկը, 6-ին, 8-ին առանձին շրջաններում, մարտի 7-ին, 9-10-ին շրջանների ...
Կարդալ ավելին »Երևանի կենտրոնի մի մասը հոսանքազրկվել է
«Վիոլա Ջուր» ընկերության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում վնասվել է Մյասնիկյան ենթականը սնող երկու մալուխ, որի հետեւանքով ժամը 15.20-ից հոսանքազրկված են Մյասնիկյան պողոտայից մինչեւ Սայաթ-Նովայի ու Մաշտոցի պողոտայի, ինչպես նաեւ հարակից այլ հատվածներ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը այլընտրանքային սնուցմամբ վերականգնել է որոշ հասցեների էլեկտրամատակարարումը, սակայն ամբողջությամբ դեռեւս վերականգնել հնարավոր չի լինում։ Ընկերությունը հայցում է իր բաժանորդների ներողամտությունը եւ հավաստիացնում, որ ...
Կարդալ ավելին »Լվովյան փողոցի ապամոնտաժման աշխատանքները կդադարեցվեն․ Արմեն Փամբուխչյան
Լվովյան փողոցում վաղը նախատեսված ապամոնտաժման աշխատանքները կդադարեցվեն։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը։ «Լվովյան փողոցում առկա խնդրի հետ կապված այսօր հանդիպել եմ բնակիչների հետ, լսել նրանց հարցերն ու դիտարկումները: Համայնքի գործողությունները միտված չեն հոգսեր պատճառելու քաղաքի բնակիչներին, մեր խնդիրն է համայնքապատկան տարածքները վերադարձնել Երևանին՝ ավելացնելով կանաչ գոտիներ: Նշված փողոցում վաղը նախատեսված ապամոնտաժման աշխատանքները կդադարեցվեն: Մենք ընդլայնված ...
Կարդալ ավելին »Արշավական 6 անձից 4-ը մահացել են. ողբերգական դեպք Վրաստանում
Վրաստանում ողբերգություն է տեղի ունեցել, որի հետևանքով կա 4 զոհ: Վեց հոգուց բաղկացած խումբը արշավի է գնացել դեպի ջրվեժ։ Նախ՝ մի դեռահաս աղջիկ ընկել է գետը: Ավելի տարեց արշավականները, այդ թվում՝ աղջկա հայրը, նետվել են ջրի մեջ՝ օգնելու նրան։ Նրանց բոլորին ջուրը մեծ արագությամբ քշել-տարել է: Ափին մնացած արշավականը կապ է հաստատել շտապօգնության և փրկարար ծառայության հետ։ Ողբերգությունը տեղի է ...
Կարդալ ավելին »Nordic Response 2024 զորավարժություններին կմասնակցի ավելի քան 20 հազար զինծառայող
ՆԱՏՕ-ին վերջերս անդամակցած Շվեդիան և Ֆինլանդիան մասնակցում են Nordic Response 2024 զորավարժություններին։ Nordic Response 2024-ը ՆԱՏՕ-ի Steadfast Defender ընդգրկուն զորավարժությունների մի մասն է: Այդ մասին տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից: Շվեդիան փաստացի ՆԱՏՕ-ի անդամ դարձավ այն բանից հետո, երբ Հունգարիան վավերացրեց նրա անդամակցության հայտը: Դաշինքին միանալու ակտի պաշտոնական ստորագրումը տեղի կունենա առաջիկայում։ Nordic Response զորավարժությունները Ֆինլանդիայի, Նորվեգիայի և Շվեդիայի հյուսիսային ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ