Արշավական 6 անձից 4-ը մահացել են. ողբերգական դեպք Վրաստանում

Վրաստանում ողբերգություն է տեղի ունեցել, որի հետևանքով կա 4 զոհ:

Վեց հոգուց բաղկացած խումբը արշավի է գնացել դեպի ջրվեժ։ Նախ՝ մի դեռահաս աղջիկ ընկել է գետը: Ավելի տարեց արշավականները, այդ թվում՝ աղջկա հայրը, նետվել են ջրի մեջ՝ օգնելու նրան։ Նրանց բոլորին ջուրը մեծ արագությամբ քշել-տարել է:

Ափին մնացած արշավականը կապ է հաստատել շտապօգնության և փրկարար ծառայության հետ։

Ողբերգությունը տեղի է ունեցել մարտի 4-ի կեսօրին Զեստաֆոնի քաղաքի մոտ գտնվող Սամցվերա ջրվեժի շրջակայքում։

Փրկարարները հայտնաբերել են Ձուսա գետում խեղդված 4 մարդու մարմին, հայտնում է Mtavari հեռուստաալիքը։

ajax-loader