Լուրեր

Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի կկառուցվի 3 տարում

Ծիծեռնակաբերդի սպորտային համալիրի տարածքում Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի կառուցման նախագծանախահաշվային փաստաղթղթերի մշակումն ավարտված է: Այս մասին նշվեց այսօր՝ ապրիլի 1-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե քանի տարում է կառուցվելու մարզադպրոց եւ ստացավ պատասխան, որ շինարարության ավարտը նախատեսված է 3 տարի: «Դե եկեք հնարավորինս սեղմ ժամկետներում դնենք մրցույթի, որպեսզի հասցնենք նաեւ աշխարհի չեմպիոնատին պատրաստ ...

Կարդալ ավելին »

Արշակունյաց պողոտայում հայտնաբերվել է ապօրինի զենք-զինամթերք

Մարտի 27-ի գիշերվա ժամը 1:55-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Արշակունյաց պողոտայում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու հիմքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 28-ամյա մի երիտասարդի՝ իր վարած «ԲՄՎ»-ով հանդերձ: Ոստիկանությունից հայտնում են, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է «Բերետա» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին: Մարտի 29-ի կեսօրին ոստիկանության Կենտրոնական ...

Կարդալ ավելին »

Երևանում կնորոգվի 55,3 կմ ճանապարհ

Երևանում 2024 թվականին նախատեսվում է իրականացնել 55,3 կմ երկարությամբ միջին նորոգման աշխատանքներ: Այդ մասին այսօր՝ ապրիլի 1-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցեց շինարարության և բարեկարգման վարչության պետի պարտականությունները կատարող Տիգրան Գեղամյանը: «Նոր Նորք վարչական շրջանում նախատեսվում է նորոգել 5,3 կմ ճանապարհ, Կենտրոն վարչական շրջանում՝ 10,3 կմ, Նորք-Մարաշում՝ 4,4 կմ, Էրեբունիում՝ 7,8 կմ, Նուբարաշենում՝ 2,3 կմ, Քանաքեռ-Զեյթունում՝ 3,1 կմ, ...

Կարդալ ավելին »

Մեկնարկել են միջպետական ճանապարհների նորոգման աշխատանքները

Ապրիլի 1-ից մեկնարկել են միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների երթևեկելի մասի փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքները։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Հետևյալ տարածաշրջաններում փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքների ավարտման վերջնաժամկետ սահմանվել է 2024 թվականի մայիսի 10-ը՝ 1) Դիլիջանի տարածաշրջան2) Արմավիրի տարածաշրջան3) Վայքի տարածաշրջան4) Նաիրիի տարածաշրջան5) Աշտարակի տարածաշրջան6) Թալինի տարածաշրջան7) Արտաշատի տարածաշրջան8)Արարատի տարածաշրջան9) Էջմիածնի տարածաշրջան10) Եղեգնաձորի տարածաշրջան11) Թումանյանի տարածաշրջան12) ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանում մեկնարկել է Lada-ի արտադրությունը

«Ավտովազը» գործարկել է Lada մակնիշի ավտոմեքենաների արտադրությունը Ադրբեջանում։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ընկերության նախագահ Մաքսիմ Սոկոլովին, առաջին մոդելը Granta-ն է, ապագայում նախատեսվում է թողարկել Legend եւ Travel մոդելային շարքի մեքենաներ։ «Lada-ի արտադրամասն այս տարի կարող է արտադրել մինչեւ 1 500 Granta մակնիշի ավտոմեքենա», – ասել է Սոկոլովը: Նա նշել է, որ մի քանի տարվա ընթացքում ընկերությունը կարող է ...

Կարդալ ավելին »

Քննարկվել է «ՀայՓոստի» ռազմավարության նախագիծը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է «ՀայՓոստ» ազգային օպերատորի զարգացման ռազմավարության նախագիծը: «ՀայՓոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական եւ որակական ցուցանիշների ու զարգացման տեսլականի մասին: Նշվել է, որ ռազմավարությունը մշակվել է միջազգային փորձի ուսումնասիրության եւ աշխարհում փոստային ոլորտի փոփոխությունների հիման վրա: Ընդգծվել է, որ ռազմավարական նպատակների իրականացմամբ ակնկալվում է ստեղծել ...

Կարդալ ավելին »

Bitcoin-ի գինը նվազել է

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները ապրիլի 1-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ նվազել է 0.78%-ով և կազմել 27,415,352.63 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքը նվազել է 0.78%-ով և կազմել 69,500.97 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքն աճել է 1.02%-ով և կազմել 3,538.34 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.050929086 (+1.82%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքն աճել է 15.40%-ով և կազմել 684.39 դոլար, BCH/BTC փոխարժեքը՝ 0.009850706 ...

Կարդալ ավելին »

Դրամի փոխարժեքն այսօր. 01-04-24

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները ապրիլի 1-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 388.50 դրամ (-1.50 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 393.50 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 417.00 դրամ (-1.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 425.00 դրամ (-1.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.18 դրամ (-0.01 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.30 դրամ (+0.00 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 390.00 դրամ (-1.00 ...

Կարդալ ավելին »

Պակիստանում արգելվել է կարմիր ուղեգորգի գործածումը պաշտոնական միջոցառումներին

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆն արգելել է պաշտոնական միջոցառումների ժամանակ կարմիր ուղեգորգի օգտագործումը։ Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ որոշումն ընդունվել է Պակիստանի առջև ծառացած լուրջ տնտեսական խնդիրների ֆոնին։ Կառավարությունը հայտարարություն է տարածել՝ պարզաբանելով, որ դիվանագիտական ​​միջոցառումների ժամանակ կարմիր ուղեգորգի կիրառումը սահմանափակվելու է բացառապես արարողակարգային նպատակներով։ Ավելի վաղ Շարիֆն ու նրա նախարարները  կամավոր որոշել էին հրաժարվել իրենց աշխատավարձերից և արտոնություններից։ Երկրի նախագահ ...

Կարդալ ավելին »

Վարչապետը շնորհավորել է ասորական համայնքին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքի ներկայացուցիչներին` Նոր տարվա առթիվ: Ինչպես տեղեկանում ենք կառավարության տարածած հաղորդագրությունից, ուղերձում ասվում է. «Հայաստանի ասորական համայնքի հարգելի ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի առիթով: Հաբ-Նիսանը սիրո, բերկրանքի ու պտղաբերության տոն է, որը խորհրդանշում է նաև բնության վերածնունդը: Ուրախ եմ, որ Հայաստանի ասորիները պահպանում են իրենց ազգային դիմագիծը, ինքնատիպ ավանդույթներով հարստացնում և ուրույն ...

Կարդալ ավելին »
ajax-loader