Լուրեր

Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված համերգը կղեկավարի Հովհաննես Չեքիջյանը

Արամ Խաչատրյան համերգասրահում ապրիլի 10-ին ժամը 19:00-ին տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված համերգ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան), Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) և Եղվարդի Արվեստի դպրոցի երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և խմբավար Գասպար Ամիրխանյան) մասնակցությամբ։ Կատարումներով հանդես կգան հայտնի մենակատարներ Բելլա Ամարյանը (մեցցո սոպրանո), Դավիթ Բաբայանցը (բարիտոն), ...

Կարդալ ավելին »

«Ուռա»–ի փոխարեն «Կեցցե». հայկական բանակը նոր կանոնադրություն կունենա

ՀՀ զինված ուժերը կունենան ներքին ծառայության նոր կանոնադրություն, համապատասխան օրինագիծը մշակման փուլում է։ Այդ մասին հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Նոր կանոնադրությանը անցումը կիրականացվի բանակում ընդհանուր բարեփոխումների շրջանակներում։ Գերատեսչությունից նշել են, որ կանոնադրության վերջնական տարբերակը դեռ պատրաստ չէ, սակայն որոշ մանրամասներ արդեն հայտնի են: Մասնավորապես, նոր կանոնադրության մեջ նախատեսվում է «Ուռա»–ն փոխարինել «Կեցցե» այն իրավիճակներում, երբ հրամանատարը շնորհավորում է անձնակազմին։ Ողջույնի ...

Կարդալ ավելին »

Ընկերության ամենամեծ կապիտալը մարդկային ռեսուրսն է․ ԶՊՄԿ-ն արժևորում է աշխատակիցներին

Դեռևս 1966 թվականին Խորհրդային Միությունում առաջին անգամ պաշտոնապես նշվեց երկրաբանների մասնագիտական տոնը, գրում է Զանգեզուրի պղնձամոլիբդենայն կոմբնատի ֆեյսբուքյան էջը։ Տոնի առթիվ ԶՊՄԿ ընկերության երկրաբաններին շնորհավորել են տեխնիկական տնօրեն Արման Վարդանյանը, արհեստակցական կազմակերպության նախագահ Տիգրան Սարգսյանը: «Հավատարիմ այն սկզբունքին, որ ընկերության ամենամեծ կապիտալը մարդկային ռեսուրսն է` առիթն օգտագործվեց մասնագետներին շնորհավորելու, ոգևորելու և նրանց կարևորությունը ևս մեկ անգամ ընդգծելու համար»,- նշված է ...

Կարդալ ավելին »

Երևանի 28 փողոցներում վերգետնյա մալուխները փուլ առ փուլ կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով

Նոր Նորք վարչական շրջանի Վերածննդի այգում շարունակվում է հիմնանորոգման ծրագիրը: Այդ մասին, այսօր՝ ապրիլի 8-ին, զեկուցվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ:  Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը կունենա գեղարվեստական լուսավորություն: Նախագիծը դեռևս մշակման փուլում է: Կարդիականացվի նաև Մայր Հայաստան հուշարձանի գեղարվեստական լուսավորությունը: Տրանսպորտային համակարգի բարեփոխումներով մետրոպոլիտենում շարժակազմերի մոտենալու մասին քաղաքացիները կիրազեկվեն հետհաշվարկով աշխատող ժամատախտակներով: ...

Կարդալ ավելին »

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտի սպանության գործով դատախազի վերաքննիչ բողոքը բավարարվել է. դատարանը խստացրել է պատիժը

 Վերաքննիչ քրեական դատարանը 2024 թվականի ապրիլի 4-ին մասնակի բավարարել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատախազի և տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի բողոքները և խստացրել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտի սպանության գործով ամբաստանյալների պատիժը՝ նրանց դատապարտելով ազատազրկման 18-ական տարի ժամկետով: Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորչդագրությունից, Վերաքննիչ դատարանը բեկանել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ...

Կարդալ ավելին »

Bitcoin-ը թանկացել է. 08-04-24

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները ապրիլի 8-ի ժամը 10:30-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ աճել է 2.49%-ով և կազմել 27,090,312.84 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքն աճել է 2.49%-ով և կազմել 69,735.92 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքն աճել է 2.56%-ով և կազմել 3,426.41 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.049134056 (+0.05%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքն աճել է 0.49%-ով և կազմել 690.67 դոլար, BCH/BTC ...

Կարդալ ավելին »

Դրամի փոխարժեքն այսօր. 08-04-24

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները ապրիլի 8-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 388.00 դրամ (+1.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 391.00 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 416.00 դրամ (+0.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 426.00 դրամ (+1.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.17 դրամ (+0.00 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.27 դրամ (+0.01 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 388.00 դրամ (+0.00 ...

Կարդալ ավելին »

«Հայկական Ավիաուղիները» ստացել է Օդանավերի տեխնիկական սպասարկման սերտիֆիկատ

«Հայկական Ավիաուղիներ» ավիաընկերությունը Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից ստացել է Օդանավերի տեխնիկական սպասարկման կազմակերպության սերտիֆիկատ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ավիաընկերությունը։ Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ աետիֆիկատն ավիաընկերությանը հնարավորություն է տալիս իրականացնել ոչ միայն իր օդանավերի տեխնիկական սպասարկումը, այլ նաև այդ ծառայությունների մատուցումը՝ այլ ավիաընկերությունների համար։  Նաև նշվում է, որ «Հայկական Ավիաուղիներ»-ի Տեխնիկակական գծային կայանը, որը տեղակայված է «Զվարթնոց» օդանավակայանի ...

Կարդալ ավելին »

Կիևյան կամրջի վերանորոգումը կարող է պլանավորածից երկար տևել

Կիևյան կամրջի վերանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են․ կամրջի վերանորոգման աշխատանքները, հնարավոր է, պլանավորածից ավելի երկար տևեն։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Գեղամյանը։  «Կիևյան կամրջի վերանորոգման աշխատանքները կատարված են մոտ 6 տոկոսով։ Բազալտե աստիճանավանդակի ապամոնտաժման և նորի տեղադրման, ինչպես նաև կամարների վերին հատվածների վնասված մակերեսների վերանորոգման աշխատանքներն ընթացքի ...

Կարդալ ավելին »

Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է 2024 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի

Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն իր բարեգործական և մարդասիրական գործունեության համար ներկայացվել է 2024 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի: Լուրը հաստատեցին Ռուբեն Վարդանյանի գրասենյակից՝ նշելով, որ հեղինակավոր անձանց կողմից Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է այդ բարձր մրցանակին՝ շուրջ հինգ տասնյակի հասնող նոր և աննախադեպ կրթական, բարեգործական, գիտական և մարդասիրական կառույցների ստեղծման ու օժանդակման համար ոչ միայն Հայաստանում, այլև մի շարք երկրներում: ...

Կարդալ ավելին »
ajax-loader