Կիևյան կամրջի վերանորոգումը կարող է պլանավորածից երկար տևել

Կիևյան կամրջի վերանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են․ կամրջի վերանորոգման աշխատանքները, հնարավոր է, պլանավորածից ավելի երկար տևեն։

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Գեղամյանը։ 

«Կիևյան կամրջի վերանորոգման աշխատանքները կատարված են մոտ 6 տոկոսով։ Բազալտե աստիճանավանդակի ապամոնտաժման և նորի տեղադրման, ինչպես նաև կամարների վերին հատվածների վնասված մակերեսների վերանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են, հենարաններում կատարվում է հարթակների առաստաղների և պատերի վերանորոգում»,- ասաց Գեղամյանը։

Երևանի քաղաքապետի հարցին, թե այս տարի ի՞նչ ծավալի աշխատանքներ են նախատեսվում, Տիգրան Գեղամյանը պատասխանեց

«Մենք պլանավորել էինք այս տարի վերանորոգման աշխատանքներն ավարտել, սակայն ի հայտ են եկել նոր հանգամանքներ։ Հայտնաբերել են նոր աշխատանքներ, որոնք պետք է իրականացվեն։ Արդեն իսկ դիմել ենք նախագծող կազմակերպությանը, որպեսզի այդ աշխատանքները ներառեն նախագծի մեջ, ու հնարավոր է, ժամկետի երկարացում»։

ajax-loader