Լուրեր

ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է դպրոցների ավարտական քննությունների օրերը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման ժամկետները: ԿԳՄՍ նախարարության տարածած ցանկում նշվում է՝ 4-րդ դասարանում գիտելիքների ստուգում կանցկացվի հետևյալ առարկաներից` «Մայրենի» (գրավոր, թեստ) – 07.06.2024 թ. «Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) – 11.06.2024 թ. Ռուսաց լեզու (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում Մայրենի լեզու և ...

Կարդալ ավելին »

Teghout Mining-ը հանգստի գոտի է ստեղծել աշխատակիցների և գործընկերների համար

Teghout Mining-ը ներկայացրել է հյուրանոցային համալիր, որը նախատեսված է «Թեղուտ» ՓԲ ընկերության աշխատակիցների և գործընկերների համար։ Հյուրանոցը հագեցած է անհրաժեշտ կահավորմամբ ինչպես հանգստի, այնպես էլ աշխատելու և գործնական հանդիպումների համար։ Տարածքում առկա է Wi-Fi և ավտոկայանատեղի։ Բնակիչների լիարժեք հանգստի և ժամանցի համար գործում են բազմաթիվ ծառայություններ՝ սեղանի թենիս, բիլիարդ, սպորտդահլիճ, սպորտային խաղերի համար նախատեսված դաշտ և այլն։ Տարածքի բարեկարգումն ու ...

Կարդալ ավելին »

Eurowings-ը գործարկել է Բեռլին-Երևան չվերթը

Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթերը, հաղորդում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ: Eurowings GmbH-ը գերմանական բյուջետային ավիաընկերություն է, որը հիմնված է Դյուսելդորֆում: Այն Lufthansa Group ավիացիոն հոլդինգի դուստր ստորաբաժանումներից մեկն է։

Կարդալ ավելին »

Տնտեսական ակտիվության աճը ոսկեգործության հաշվին է

Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2024թ. առաջին եռամսյակում արագացել է մինչև  տարեկան 14,3% (2023թ. նույն ժամանակահատվածի 12,2%-ից)։ Որպես շարժիչ ուժ հանդես է գալիս արդյունաբերության հատվածը՝ ոսկեգործության ճյուղի զգալի աճի հաշվին (12 անգամ): Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջնական տվյալները, դա ուղեկցվել է արտահանման և ներմուծման աճի բարձր տեմպերի պահպանմամբ։ Վիճակագրության համաձայն՝ 2024թ. առաջին եռամսյակում տնտեսական ակտիվության աճը մեծապես պայմանավորել է ...

Կարդալ ավելին »

Շաքարի արտահանման արգելք՝ Ռուսաստանում. ՀՀ կարտահանվի 28 հազար տոննա

Ռուսաստանում շաքարի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվում: Ինչպես հաղորդում է  ՌԴ կառավարության Telegram-ալիքը, սահմանափակումը կգործի մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ը: Ընդգծվում է, որ տվյալ որոշումն ուղղված է ներքին պարենային շուկայի կայունության պահպանմանը։ Որոշմամբ նախատեսված են մի շարք բացառություններ. շաքարի մատակարարումը ԵԱՏՄ երկրներ հնարավոր կլինի որոշակի ծավալներով։ Մասնավորապես, Հայաստան կմատակարարվի 28 հազար տոննա շաքար, Բելառուս ՝ 5 հազար տոննա, Ղազախստան ՝ ...

Կարդալ ավելին »

Արմեն Ստեփանյանը՝ ԶՊՄԿ բնապահպանական ծրագրերի մասին

Սյունիք ՀԸ-ի հարցազրույցը ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հետ՝ ԶՊՄԿ բնապահպանական ծրագրերի, աշխատանքի վայրում ալկոհոլի օգտագործման դեմ պայքարի, ուսման վճարների փոխատուցման նոր ձևաչափի մասին։

Կարդալ ավելին »

Առաջիկայում կընդունենք արցախցիներին բնակարանների ապահովման ծրագիրը․ Փաշինյան

Կառավարության առաջիկա նիստերից մեկում կընդունենք արցախցիներին բնակարանների ապահովման ծրագիրը։ Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, հրավիրված մամուլի ասուլին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ստացել ենք բավականին լավ ծրագիր։ Այն ընդարձակ ծրագիր է, բայց ես ուզում եմ կարճ ներկայացնել, որովհետև ամբողջական փաթեթը հետագայում փոխվարչապետը մանրամասն նկերկայացնի։ Որոշել ենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին երեք ուղղություններով աջակցել։ Առաջինը՝ տուն կառուցելու հարցում։ Երկրորդը՝ ...

Կարդալ ավելին »

Համաշխարհային աստղերը յուրօրինակ զգեստներով փայլել են «Met Gala 2024»-ին

Նորաձևության ոլորտի ամենասպասված իրադարձություններից մեկը՝ «Met Gala 2024»-ը, Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում իր շուրջ է համախմբել շոու բիզնեսի հանրահայտ աստղերին և դիզայներներին։  «Met Gala 2024»-ի գլխավոր թեման ծաղիկներն են եղել:  Ներկայացնում ենք ուշադրության արժանի արտիստներից մի քանիսի տպավորիչ կերպարները:  Բեդ Բաննին ընտրել է սև կոստյում՝ դեկորատիվ կարերով: Երգիչը ձեռքերում սև ծաղիկներ է պահել: Ջենիֆեր Լոպեսն ընտրել է «Schiaparelli»-ի էլեգանտ զգեստ։ ...

Կարդալ ավելին »

Synopsys-ը 2,1 միլիարդ դոլարով կվաճառի իր ՏՏ բիզնեսի մի մասը Clearlake-ին և Francisco-ին

Synopsys-ը կվաճառի իր ծրագրային ապահովման ամբողջականության (software integrity, SIG) բաժինը մասնավոր բաժնետիրական կոնսորցիումին, որը գլխավորում են Clearlake Capital-ը և Francisco Partners-ը: Reuters-ի տվյալներով՝ գործարքի արժեքը կազմում է 2,1 մլրդ դոլար։ Անցյալ շաբաթ գործակալությունը հայտնեց, որ մասնավոր կապիտալով ընկերությունները գերակշռել են մրցակիցներին, ովքեր նույնպես ցանկանում էին գնել SIG-ի բաժինը, և որ նրանց կոնսորցիումը բանակցություններ է սկսել բաժինը ձեռք բերելու համար, որն առաջարկում ...

Կարդալ ավելին »

Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ: Օլիմպիադան անցկացվել է 2024 թ. ապրիլի 16-21-ը Բուլղարիայում: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, այս օլիմպիադան անցկացվում է տարիքային երկու խմբով։ Ավագ խմբում մասնակցել է 16 երկրի 287 դպրոցական, իսկ կրտսեր (մինչև 15 տարեկան) խմբում` 191 դպրոցական։ Հայաստանից օլիմպիադային մասնակցել են Ա. ...

Կարդալ ավելին »
ajax-loader