Հնդկաստանի համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, որովհետև այն գտնվում է Եվրոպայի և Արևելքի միջև, հետևաբար երկու երկրների միջև հաստատվել են լավ հարաբերություններ: Նման դիրքորոշում է հայտնել Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարը Եվրասիական գոտու երկրներից Հնդկաստան ժամանած լրագրողների խմբի հետ հանդիպման ժամանակ: «Կան շատ հնարավորություններ` զարգացնելու փոխշահավետ կապերը մի շարք բնագավառներում՝ տնտեսական, մշակութային, քաղաքական և այլն: Այնպես որ ...
Կարդալ ավելին »Լուրեր
Դաղստանում ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 21-ի
Դաղստանում ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 21-ի: Այդ մասին հանրապետության առողջապահության նախարարությունը հաղորդում է իր Telegram-ալիքում։ «Բժիշկները պայքարում են Մախաչկալայում և Դերբենտում իրականացված ահաբեկչության ժամանակ տուժածների կյանքի համար: Այսօր, ցավոք, զոհերի թիվը հասել է 21-ի, որոնց թվում` իրավապահներ և քաղաքացիական անձինք», – ասվում է հրապարակման մեջ։ Այսօր ավելի վաղ ուժային կառույցներում «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրը հաղորդել էր, որ հիվանդանոցում մահացել է Դերբենտի ...
Կարդալ ավելին »3 տարով զրոյացվել է ԵԱՏՄ կոկոսի փաթիլների ներմուծման մաքսատուրքը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիան երեք տարի ժամկետով զրոյացրել է չորացրած կոկոսի ընկույզի ներմուծման մաքսատուրքը: Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից: «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշում է ընդունել զրոյացնել չորացրած կոկոսի ընկույզի (կոկոսի փաթիլների) ներմուծման մաքսատուրքը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը ներառյալ: ԵԱՏՄ-ի գործող միասնական մաքսատուրքի դրույքը կոկոսի փաթիլների համար կազմում է 3 տոկոս», – նշվում է հաղորդագրության մեջ։ ԵԱՏՀ ...
Կարդալ ավելին »Հայաստանի ինքնիշխան իրավունքն է` ընտրել իր անվտանգության և պաշտպանության գործընկերներին. ԵՄ խոսնակ
ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով մամուլի խոսնակ Պիտեր Ստանոն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ֆրանսիայի հասցեին և հայ-ֆրանսիական ռազմական համագործակցությանն ուղղված մեղադրանքներին ու սպառնալիքներին ի պատասխան նշել է, որ ԵՄ սեփական պատմությունը ցույց է տալիս՝ երկար հակամարտությունից հետո երկրների միջև վստահության ձևավորումը ժամանակ, ներողամտություն և համբերություն է պահանջում։ Բրյուսելում Ստանոն վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ աջակցել խաղաղության գործընթացին։ «Հայաստանի ինքնիշխան իրավունքն է՝ ընտրել իր ...
Կարդալ ավելին »Խնամքի կարիք ունեցող ՀՀ քաղաքացին Չելյաբինսկից տեղափոխվել է Հայաստան և ՄԻՊ-ի աջակցությամբ բուժօգնություն ստացել
Բուժօգնության և խնամքի կարիք ունեցող ՀՀ քաղաքացին Չելյաբինսկից տեղափոխվել է Հայաստան, Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ անցել է անհրաժեշտ բժշկական հետազոտություններ և ստացել համապատասխան բուժօգնություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակից: «Ռուսաստանի Դաշնության Չելյաբինսկի մարզի Մարդու իրավունքների հանձնակատար Յուլիա Սուդորենկոն դիմել է Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին՝ հայտնելով, որ քաղաքային բժշկական հաստատություններից մեկում բուժում ստացող Հայաստանի Հանրապետության ...
Կարդալ ավելին »ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանի լիազորությունները դադարել են
Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանի լիազորությունները դադարել են՝պաշտոնավարման սահմանադրական ժամկետը լրանալու հիմքով։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել դատական դեպարտամենտը։ «Հատկանշական է, որ Վիգեն Քոչարյանը ԲԴԽ առաջին գիտնական անդամն է, ով պաշտոնավարել է սահմանադրական 5 տարվա ժամկետն ամբողջությամբ: Շնորհակալություն ենք հայտնում պարոն Քոչարյանին իր կատարած բարեխիղճ և սրտացավ աշխատանքի, ինչպես նաև դատական համակարգում ներդրված մեծ ավանդի համար»,- նշված է հաղորդագրության մեջ։
Կարդալ ավելին »Մշակվում է հայտնի Ավանակի մասին «Շրեկի» սփին-օֆը
Մշակման փուլում է «Շրեկի» սփին-օֆը հայտնի պերսոնաժի՝ Ավանակի մասին։ Այս մասին հայտնել է դերասան Էդի Մըրֆին՝ ավելացնելով, որ արդեն սկսել է աշխատանքը գալիք «Շրեկ 5»-ի վրա, տեղեկացրել է Deadline-ը։ «Մենք սկսել ենք նկարահանել «Շրեկ 4»-ը կամ «Շրեկ 5»-ը մի քանի ամիս առաջ։ Ես դա արել եմ, ես ձայնագրել եմ առաջին արարը, եւ մենք կավարտենք այն այս տարի։ Ավանակը կունենա իր ...
Կարդալ ավելին »Վերադարձ տուն․ Չինաստանի զոնդը՝ Լուսնի հազվագյուտ նմուշներով
Չինաստանի լուսնային զոնդը վերադարձել է Երկիր՝ իր հետ բերելով լուսնի չհետազոտված հակառակ կողմից առաջին նմուշները։ Այդ մասին հաղորդում է Xinhua գործակալությունը։ «Չանյե-6» զոնդը, որն այդպես անվանվել է չինական դիցաբանության լուսնի աստվածուհու պատվին, վայրէջք է կատարել նախանշված վայրում՝ Չինաստանի Ներքին Մոնղոլիայի Ինքնավար Մարզում, տեղական ժամանակով ժամը 14։07-ին։ «Չանյե-6»-ի առաքելությունը տևել է գրեթե երկու ամիս։ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը շնորհավորել է «Չանյե-6»-ի հաջող ...
Կարդալ ավելին »Ուկրաինան պաշտոնական բանակցություններ է սկսում ԵՄ-ին անդամակցության շուրջ
Լյուքսեմբուրգում հունիսի 25-ին կանցկացվի Ուկրաինայի և Եվրամիության միջկառավարական խորհրդաժողովը, որտեղ պաշտոնապես կհայտարարվի ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի մասին։ Այդ մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: «Այսօր ԵՄ-ն սկսում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցությունները։ Մենք այս երկու երկրների համար վճռական պահի շեմին ենք։ Միասին մենք կարող ենք ստեղծել մեծ ու հեռանկարային Եվրոպա: Առջևում ճանապարհը հեշտ չի լինի, բայց լի ...
Կարդալ ավելին »ԼՂ-ից տեղահանված քաղաքացիները հուլիսի 15-ից կարող են դիմել բնակելի տան կառուցման համար
Լեռնային Ղարաբաղից տեղահանված մարդիկ հուլիսի 15-ից կարող են դիմել անհատական բնակելի տան կառուցման բաղադրիչից օգտվելու համար: Այդ մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնից: «Կառավարության կողմից ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի իրականացման ընթացակարգը հաստատվելուց հետո հունիսի 15-ից սկսվել է դիմումների ընդունման գործընթացը։ Առցանց եղանակով դիմում ներկայացնելու հնարավորություն ունեն միայն ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ