Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանի լիազորությունները դադարել են՝պաշտոնավարման սահմանադրական ժամկետը լրանալու հիմքով։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել դատական դեպարտամենտը։
«Հատկանշական է, որ Վիգեն Քոչարյանը ԲԴԽ առաջին գիտնական անդամն է, ով պաշտոնավարել է սահմանադրական 5 տարվա ժամկետն ամբողջությամբ:
Շնորհակալություն ենք հայտնում պարոն Քոչարյանին իր կատարած բարեխիղճ և սրտացավ աշխատանքի, ինչպես նաև դատական համակարգում ներդրված մեծ ավանդի համար»,- նշված է հաղորդագրության մեջ։