Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է բուհի 1-ին մասնաշենքի լուսանկարը՝ գեղարվեստական նոր լուսավորությամբ: «Պոլիտեխնիկի պատմական սիմվոլներից հերթական` 1-ի մասնաշենքը, գեղարվեստական նոր լուսավորմամբ: Կրթությունը մշակույթ է…»,- գրել է նա՝ հավելելով, որ մասնաշենքի ճարտարապետը Ալեքսանդր Թամանյանն է: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, որը իրավաժառանգորդն է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի և Կառլ Մարքսի անվան Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի, հիմնադրվել է 1933 թ.-ին։
Կարդալ ավելին »Լուրեր
Արտադրական մշակույթի և տեխնոլոգիաների համադրումն առաջընթացի հիմնական բանաձևն է․ Կապանի ԼՀԿ գլխավոր տնօրեն
Կապանի ԼՀԿ գլխավոր տնօրեն Սասուն Ավետիսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանքագործի և մետալուրգի օրվա առթիվ, որը ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի գործընկերներ, Կապանի և Լիճքվազի լեռնահանքային համալիրների սիրելի աշխատողներ, ընդերքի ու մետալուրգիայի ոլորտի վաստակաշատ մասնագետներ, շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Հանքագործի և մետալուրգի օրվա առթիվ։ Լեռնահանքային ոլորտում Հայաստանում աշխատում է ավելի քան 10000 մարդ, այստեղ են մեր պետության խոշորագույն արդյունաբերական ձեռնարկությունները, որոնց ...
Կարդալ ավելին »Teghout Mining-ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոն՝ Հանքագործի և մետալուրգի օրվա առթիվ
«Թեղուտ» ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոն շնոհավորել է ընկերության աշխատակիցների մասնագիտական տոնիը՝ Հանքագործի և մետալուրգի օրը։ Ստորև ներկայացնում ենք Նալիվայկոյի շնորհավորական ուղերձն ամբողջությամբ։
Կարդալ ավելին »Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով
Երևանում հուլիսի 24-26-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ։ Հուլիսի 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում հուլիսի 22-25-ին կեսօրից հետո, 26-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ ...
Կարդալ ավելին »Չկա մարզում այնպիսի ոլորտ, որին ԶՊՄԿ-ն աջակից չէ. Սյունիքի մարզպետ
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Քաջարանում մասնակցել է Հանքագործի և մետալուրգի մասնագիտական տոնին նվիրված հանդիասավոր միջոցառմանը, որը կազմակերպել էր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն։ Շնորհավորելով ներկաներին օրվա կապակցությամբ՝ մարզպետը շեշտեց այն առանձնահատուկ դերն ու նշանակությունը, որ ունի հանքարդյունաբերությունը Սյունիքում։ «Այսօր դժվար է պատկերացնել մարզի տնտեսական պատկերն առանց հանքագործի և մետալուրգի աշխատանքի։ Նաև բազմաթիվ ծրագրեր ու աշխատանքներ են իրականացվում հանքարդյունաբերության հսկայի ու ...
Կարդալ ավելին »«Վեոլիա Ջուրը» լավ չի սպասարկում, քննարկվում է ընկերության հետ պայմանագրի վերանայումը. Կամո Արեյան
Ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում Երևանում կառուցվել է մոտ 28 կմ հեղեղատար և որ այդ հեղեղատար համակարգը պետք է հանձնվի «Վեոլիա Ջուր» ընկերությանը, բայց գործընթացը դանդաղում է։ Այդ մասին, այսօր՝ հուլիսի 22-ին, Երևանի քաղաքապետտարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը: «Մենք «Վեոլիա Ջուր» ընկերության հետ քննարկել ենք հարցը, ընկերությունը պետք է ուժեղացնի սպասարկումը, լավ չի սպասարկում, մաքրման հաճախականությունը պետք է ...
Կարդալ ավելին »Շրջապատվե՛ք մարդկանցով, որոնք հավատում են ձեր երազանքին այնպես, ինչպես դուք. ԲՏԱ նախարարը ողջունել է շրջանավարտներին
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 20-ին մասնակցել է Հայ-ռուսական համալսարանի 2023-2024 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական դիպլոմների հանձման հանդիսավոր արարողությանը։ ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ նախարարը շնորհավորել է շրջանավարտներին նշանակալի իրադարձության կապակցությամբ, բարի երթ մաղթել, նաև նշել, որ դեպի մեծ կյանք ճանապարհորդության ընթացքում նրանք բազմաթիվ խոչընդոտների ու մարտահրավերների կարող են հանդիպել, որոնց պետք է պատրաստ լինել դիմագրավելու։ «Կլինեն պահեր, երբ ...
Կարդալ ավելին »Գյումրիում 56-ամյա կնոջը սպանողը հարազատ եղբայրն է եղել
Հուլիսի 21-ի՝ ժամը 11.09-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ ինքը եղել է Ռուսաստանի Դաշնությունում և Գյումրիի Ջափարիձեի փողոցի իր տանը բնակվող 56-ամյա քրոջից երկար ժամանակ տեղեկություն չի ունեցել, իսկ վերադառնալով Հայաստան՝ տան դուռը կոտրել, ներս է մտել և հայտնաբերել քրոջ դիակը: Այս մասին NEWS,am-ին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: «Ահազանգով նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը հյուրասենյակի ...
Կարդալ ավելին »Գևորգ Պապոյանը մասնակցել է ԶՊՄԿ կազմակերպած Հանքագործի և մետալուրգի օրվան նվիրվա տոնական միջոցառմանը
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 19-ին Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում մասնակցել է Հանքագործի և մետալուրգի օրվան նվիրված տոնական միջոցառմանը, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։ Միջոցառման ընթացքում նախարարը և նրա տեղակալ Արման Խոջոյանը ներկա են գտնվել ԶՊՄԿ-ի պատմության տարեգրքի ռուսերեն տարբերակի շնորհանդեսին, ինչպես նաև կոմբինատի 22 աշխատակիցների պարգևատրման արարողությանը։ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (ԶՊՄԿ) հիմնադրվել է 1952 ...
Կարդալ ավելին »Հարիսը կարող է հաստատվել որպես Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու օգոստոսի 1-ին. CBS
Օգոստոսի 1-ին սպասվում է նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից որպես թեկնածու ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսի առաջադրման քվեարկությունը։ Այս մասին կիրակի հայտնել է CBS-ի լրագրող Էդ Օ’Քիֆը։ Ըստ նրա՝ դեմոկրատների ազգային կոնվենցիայի պատվիրակներին կիրակի օրը կայացած հեռախոսազրույցի ժամանակ ասվել է «պատրաստվել օգոստոսի 1-ին կայանալիք քվեարկությանը»: Նա բացատրել է, որ խոսքը վիրտուալ ձևաչափով քվեարկության մասին է, որի արդյունքում, ինչպես և սպասվում էր, «Հարիսը ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ