Լուրեր

Բեյրութի օդանավակայանը չեղարկել է թռիչքները․ Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանին

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանում գտնվող տարբեր թիրախների՝ ի պատասխան Լիբանանի տարածքից իրականացված հրթիռային հարվածի, որի հետևանքով Իսրայելում 12 մարդ էր զոհվել, հիմնականում՝ երեխաներ և դեռահասներ, որոնք գտնվում էին ֆուտբոլի դաշտում։  Լիբանանյան լրատվամիջոցները հաղորդում են, որ իսրայելական բանակը ծանր հրետանիով գնդակոծել է Լիբանանի արևելքում և հարավում գտնվող 15 բնակավայրեր։ Տուժածների և ավերածությունների մասին հստակ տվյալներ չեն հաղորդվում։ Իսկ անօդաչու թռչող ...

Կարդալ ավելին »

2024-ին կարմրուկի 540 դեպք է գրանցվել

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում: Ըստ այդմ՝ 2024-ին հաստատվել է կարմրուկով վարակման 540 դեպք. 323-ը երեխաներ են, 217-ը՝ մեծահասակներ:

Կարդալ ավելին »

Տնտեսական ակտիվության աճն էական ցածր է տարեսկզբի ցուցանիշներից. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-հունիս ամիսներին։  Այսպես՝ ՀՀ տնտեսական ակտիվության աճն էականորեն ցածր է տարեսկզբի ցուցանիշներից, իսկ հաջորդ ամիսներին կարող է առավել դանդաղել: Հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7.1%, որը թեև բարձր է մայիսի ցուցանիշից, սակայն տարեսկզբի ցուցանիշների համեմատ էականորեն ավելի ցածր է: Ինչպես նախկինում նշում էինք, տարեսկզբի, ինչպես նաև նախորդ տարվա վերջի բարձր ...

Կարդալ ավելին »

Աշնանը 12 մետրանոց 15 նոր տրոլեյբուս կլինի Երևանում

Աշնանը Երևանում կլինի ZhongTong մակնիշի նոր 15 տրոլեյբուս՝ 12 մետր երկարությամբ: Այդ մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով: Գրառմանը կից նա հրապարակել է նաև տեսանյութ:  Տրոլեյբուսների բարձր տեղատարողությունն ու ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն կտան ավելի արդյունավետ և հարմարավետ ծառայություններ մատուցել երևանցիներին։

Կարդալ ավելին »

«ԴիջիԹեք էքսպո 2024»․ սկսվել է ստարտափների գրանցումը

«ԴիջիԹեք էքսպո 2024»-ն այս տարի տեղի կունենա հոկտեմբերի 4-6-ը Մերիդիան էքսպո կենտրոնում։  Տեխնոլոգիական ցուցահանդեսն աննախադեպ կլինի մասնակիցների թվով՝ կներկայացվեն տարբեր ոլորտի 150-ից ավելի ընկերություններ Հայաստանից և այլ երկրներից։ Ընդլայնվել է ցուցասրահի տարածքը և դարձել 8000 քմ։ Ընկերությունների գրանցումն ընթացքի մեջ է, «ԴիջիԹեք էքսպո 2024»-ին տաղավարային տարածք ամրագրելու համար անհրաժեշտ է գրանցվել digitec.am կայքի միջոցով։   Այս տարի տեխնոլոգիական ցուցահանդեսը կառանձնանա նաև սկսնակ և ...

Կարդալ ավելին »

Մինչև սեպտեմբերի 30-ը հրդեհավտանգ ժամանակաշրջան է. ՆԳՆ

Հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ը հանրապետության տարածքում համարվում է հրդեհավտանգ ժամանակաշրջան: Ինչպես հայտնում են ՆԳՆ-ից, 2015-ից 2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի անտառային տարածքներում գրանցվել է հրդեհի 244 դեպք, իսկ բուսածածկ տարածքներում՝ 35 353 դեպք։ «Անտառամերձ և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման համար փրկարար ծառայության, ոստիկանության և այլ գերատեսչությունների համատեղ ուժերով իրականացվում են մի շարք միջոցառումներ։ «Մենք իրականացնում ենք այդ տարածքների մշտադիտարկում ՝ ...

Կարդալ ավելին »

Վրաստանում միայն երկու քաղաքական գործիչներին են դրական վերաբերվում

Երկրի բոլոր քաղաքական գործիչների մեջ Վրաստանի քաղաքացիները ավելի շուտ դրական, քան թե բացասական են վերաբերվում միայն երկու հոգու՝ գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին և նրա նախորդ Գիորգի Մարգվելաշվիլիին։ Դրա մասին են վկայում վրացական «Ֆորմուլա» հեռուստաալիքի պատվերով Edison Research-ի անցկացրած սոցիոլոգիական հարցման արդյունքները։ Ըստ Վրաստանի 1000 քաղաքացիների շրջանում հուլիսի 11-24-ն ընկած ժամանակահատվածում անցկացված հարցման՝ հարցվածների 63%-ը համակրում է Զուրաբիշվիլին և Մարգվելաշվիլին։ Վարկանիշում ...

Կարդալ ավելին »

2,3 անգամ արտահանումն աճել է

2024թ.-ի հունվար-հունիսին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 18,407.3 մլն ԱՄՆ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 2.0 անգամ: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից: Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 2,552.1 մլն ԱՄՆ դոլարով: Այսպես, 2024թ.-ի հունվար-հունիսին Հայաստանն արտահանել է 7,927.6 մլն ԱՄՆ դոլարի ...

Կարդալ ավելին »

Երեք օրում բացահայտվել է 191 հանցանք. գրանցվել է 36 ավտովթար. զոհվել է 4, վիրավորվել՝ 61 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 26-ից 29-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 191 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված: Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 17, մարմնական վնասվածք պատճառելու՝ 23, ֆիզիկական ներգործության՝ 22, խարդախության՝ 21, անձնական ունեցվածքի գողության՝ 19, թմրանյութի ...

Կարդալ ավելին »

Երևանում փողոցի առևտրականներից մոտ 5 տոննա 720 կգ ապրանք է առգրավվել. քաղաքապետարան

Երևանում ոչ սահմանված վայրերում առևտրի իրականացման և ծառայություն մատուցելու համար կազմվել է 111 արձանագրություն, մոտ 5 տոննա 720 կգ ապրանքատեսակ առգրավվել է: Այս մասին նշվել է այսօր՝ հուլիսի 29-ին Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ՝ առանց համապատասխան գովազդի տեղադրման թույլտվության ավտոտրանսպորտային միջոցների վրա գովազդ տեղադրելու համար կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 7 արձանագրություն՝ 11 գովազդային վահանակի ...

Կարդալ ավելին »
ajax-loader