Երևանում փողոցի առևտրականներից մոտ 5 տոննա 720 կգ ապրանք է առգրավվել. քաղաքապետարան

Երևանում ոչ սահմանված վայրերում առևտրի իրականացման և ծառայություն մատուցելու համար կազմվել է 111 արձանագրություն, մոտ 5 տոննա 720 կգ ապրանքատեսակ առգրավվել է: Այս մասին նշվել է այսօր՝ հուլիսի 29-ին Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ՝ առանց համապատասխան գովազդի տեղադրման թույլտվության ավտոտրանսպորտային միջոցների վրա գովազդ տեղադրելու համար կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 7 արձանագրություն՝ 11 գովազդային վահանակի առգրավմամբ:

ajax-loader