ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Զովետի» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում իրականացրած ստուգայցի ընթացքում պարզել են, որ արտադրությունը չունի հանդերձարան աշխատակիցների համար։ ՍԱՏՄ-ից հայտնում են, որ կաթնամթերքի արտադրության գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումը վերացնելու համար։
Կարդալ ավելին »Լուրեր
Գիտական լիցենզավորված ծրագրային փաթեթների գնման մրցույթ՝ Գիտությունների ազգային ակադեմիայում
«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը» հայտարարում է «Գիտական լիցենզավորված ծրագրային փաթեթների գնման» մրցույթ, տեղեկացնում է ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Մրցույթի նպատակներն են երիտասարդ գիտնականներին և հետազոտողներին հասանելիություն տրամադրել լիցենզավորված ծրագրային գործիքներին և նպաստել ՀՀ գիտական արդյունքի որակի բարձրացմանն ու միջազգայնացմանը։ ԵԳԱԾ-ն դրամաշնորհներ է տրամադրում գիտահետազոտական գործունեության համար լիցենզավորված ծրագրային փաթեթների և ռեֆերենտ տեղեկատվական շտեմարանների ձեռքբերման, առկա ...
Կարդալ ավելին »Գործազրկության մակարդակն աճել է՝ հասելով 15.5 տոկոսի
Վերջին ամիսների ընթացքում աշխատանքի շուկայի պայմանները շարունակել են թուլանալ. Ըստ 2024 թվականի առաջին եռամսյակի տնային տնտեսությունների աշխատուժի հետազոտության արդյունքների` գործազրկության մակարդակն աճել է՝ կազմելով 15.5%: Այդ մասին տեղեկանում ենք Հայաստանի կենտրոնական բանկից: Հաշվի առնելով գործազրկության մակարդակի շուրջ առկա անորոշությունները՝ կարևոր է մշտադիտարկել վերջինից բխող հնարավոր սցենարային հետևանքները։ Մի կողմից՝ վերջինս կարող է մեկնաբանվել որպես տնտեսությունում պահանջարկի պայմանների թուլացման գործոն: Մյուս կողմից՝ ...
Կարդալ ավելին »Գնաճը կազմել է 0.8 տոկոս. տնտեսական աճի դանդաղման ռիսկերը պահպանվել են
2024 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճը շարունակել է պահպանվել նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ հունիսին կազմելով 0.8%: 12-ամսյա բնականոն գնաճը մնացել է անփոփոխ՝ հունիսին կազմելով 0.0%: Այդ մասին տեղեկանում ենք ԿԲ-ից: 2024 թ-ի երկրորդ եռամսյակում համաշխարհային և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղման ռիսկերը պահպանվել են: Համաշխարհային գնաճը շարունակում է դանդաղել, սակայն գործընկեր երկրներում կոշտ գներով բնութագրվող ապրանքների և ծառայությունների ...
Կարդալ ավելին »ՏՏ ծառայությունների արտահանումը նվազում է
2024 թ-ի 2-րդ եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվության աճը պահպանվել է երկարաժամկետ կայուն աճի գնահատականից (5%-ի շրջակայքում) բարձր մակարդակում՝ հունվար-հունիսին կազմելով տ/տ 10.4%, իսկ միայն հունիսին՝ 7.1%: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկից: ԿԲ հաղորդագրությանմեջ նաեւ ասված է. «Աճին շարունակել են մեծ նպաստում ունենալ առևտրի և շինարարության ճյուղերը: Միաժամանակ, տնտեսական աճը տարվա սկզբի համեմատությամբ որոշակիորեն ավելի հավասարաչափ է բաշխվել տնտեսության ճյուղերի մեջ: ...
Կարդալ ավելին »Արդյունաբերական թոփ 10-ում Մեծ Բրիտանիան զիջել է տեղը Ռուսաստանին
Արդյունաբերական արտադրանքի ծավալով Մեծ Բրիտանիան լքել է թոփ 10-ը՝ զիջելով Ռուսաստանին: Այդ մասին հայտնում է The Times թերթը՝ հղում անելով Make UK կազմակերպությանը, որը միավորում է Միացյալ Թագավորության արդյունաբերական հատվածի ընկերությունները: Ըստ կազմակերպության տվյալների՝ 2022 թվականի պատկերն արտացոլող վերջին վարկանիշում Մեծ Բրիտանիան իջել է 12-րդ հորիզոնական: Սա չորս դիրքով ցածր է նախորդ տարվա վարկանիշից: Ինչպես նշվում է հոդվածում, նոր ցուցակում ...
Կարդալ ավելին »ԵԽ նախագահը ողջունել է Հայաստանի՝ ԵՄ հետ հարաբերություններն ընդլայնելու ցանկությունը
Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին ուղղված նամակում շնորհակալություն է հայտնել նրան եւ ողջունել Հայաստանի՝ ԵՄ հետ հարաբերություններն ընդլայնելու ցանկությունը: «Հարգելի՛ պարոն Սիմոնյան, Շնորհակալ եմ Եվրոպական խորհրդարանի նախագահի պաշտոնում իմ ընտրվելու կապակցությամբ 2024 թվականի հուլիսի 16-ի Ձեր շնորհավորական նամակի համար: Իմ լիազորությունն ու պատասխանատվությունն է շարունակել ղեկավարել եվրոպական այս կառույցը: Եվրախորհրդարանն ընդունում եւ ողջունում ...
Կարդալ ավելին »Երևանում «ՏԱՐԱԶֆեստ» 6-րդ փառատոնը
Օգոստոսի 10-ին եւ 11-ին «Հաղթանակ» զբոսայգում սպասվում է ամենահայկական իրադարձությունը՝ «ՏԱՐԱԶֆեստ» 6-րդ մշակութային-զբոսաշրջային փառատոնը, որը կազմակերպվում է «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ: Տարազի մեծ տոնակատարություն, որին կարող են մասնակցել մայրաքաղաքի բնակիչները, երեխաները, Երեւան այցելած զբոսաշրջիկներն ու հյուրերը։ Փառատոնի նպատակն է մասսայականացնել եւ հասարակության լայն շերտերին ներկայացնել ազգային հարուստ մշակույթն ու ավանդույթները, ինչպես նաեւ Հայաստան այցելող զբոսաշրջիկներին ...
Կարդալ ավելին »5-րդ տարին անընդմեջ․ Toyota-ն աշխարհում առաջինն է մեքենաների վաճառքի թվով
Ճապոնական Toyota Motor ավտոմոբիլային կորպորացիան 2024 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով վաճառել է 5,16 միլիոն ավտոմեքենա և պահպանել աշխարհում առաջին տեղն ավտոմեքենաների վաճառքների թվով։ Kyodo գործակալությունը նշում է, որ ընկերությունն առաջատարի դիրք է զբաղեցնում արդեն հինգերորդ տարին անընդմեջ։ Վաճառքները հաշվի են առնում նաև Toyota Motor-ի հետ նույն խմբի մեջ մտնող Daihatsu Motor և Hino Motors արտադրողների ավտոմեքենաները։ Toyota Motor-ին հաջողվել է ...
Կարդալ ավելին »Շվեյցարական SIGMA-ն նոր հնարավորություններ կստեղծի փոքր գյուղացիական տնտեսությունների համար
Ընթացող տարում կյանքի կկոչվեն գյուղատնտեսական մի շարք նախաձեռնություններ` «Կայուն և ներառական աճ Հայաստանի լեռնային բնակավայրերում» (SIGMA) ծրագրի շրջանակում: Ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից: Այն իրականացնում են DAI Global UK (DAI) միջազգային ընկերությունը և իր հայաստանյան մասնաճյուղը՝ AMPERA խորհրդատվական ընկերության հետ համատեղ: SIGMA-ի նպատակն է նվազեցնել աղքատությունն ու անհավասարությունը Հայաստանի լեռնային բնակավայրերում՝ կիրառելով ներառական, նորարարական և ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ