Կաթնամթերքի արտադրամասը չի ունեցել հանդերձարան. գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Զովետի» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում իրականացրած ստուգայցի ընթացքում պարզել են, որ արտադրությունը չունի հանդերձարան աշխատակիցների համար։

ՍԱՏՄ-ից հայտնում են, որ կաթնամթերքի արտադրության գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումը վերացնելու համար։

ajax-loader