Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ մայիսի 11-ին ժամը 15:45-ից ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանում, Աբովյանում, Վանաձորում, Դիլիջանում, Իջևանում, Արագածոտնի մարզի Ջամշլու, Կոտայքի մարզի Աղավնաձոր, Փյունիկ, Արմավիրի մարզի Մրգաստան գյուղերում վնասվել են տանիքի թիթեղներ, անձրևատար խողովակներ, տապալվել ծառեր․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան ...
Կարդալ ավելին »Լուրեր
ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Գերմանիա
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 12-ին աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Կարդալ ավելին »Մահացել է քաղաքական վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանը
53 տարեկանում կյանքից հեռացել է քաղաքական վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանը։ Արմեն Հովհաննիսյանի «Ֆեյսբուքի» էջում ցավակցական խոսքեր են հղում տարբեր իրավապաշտպաններ, քաղաքագետներ, լրագրողներ։ Factor.am-ը հայտնում է, որ Արմեն Հովհաննիսյանը մահացել է սրտի կաթվածից՝ Երևանի սրճարաններից մեկում։
Կարդալ ավելին »Փրկարար ծառայությունն արձագանքել է քամուց վնասների մասին բոլոր ահազանգերին՝ ցուցաբերելով օգնություն
Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ մայիսի 11-ին, ժամը 15:45-ից ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանում, Վանաձորում, Իջևանում, Արագածոտնի մարզի Ջամշլու գյուղում վնասվել են տանիքի թիթեղներ, տապալվել ծառեր․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի, մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ, Փրկարարական ...
Կարդալ ավելին »Հերոսության և փառքի 80 տարի. համերգ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի առթիվ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մայիսի 9-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացնի Դմիտրի Շոստակովիչի խորհրդանշական 7-րդ՝ «Լենինգրադյան» սիմֆոնիան։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախմբի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից, «Հերոսության և փառքի ութսուն տարի» խորագրով համերգը կղեկավարի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Շոստակովիչի 7-րդ սիմֆոնիայի պրեմիերան կայացել է 1942 թվականի ...
Կարդալ ավելին »Ձգողականության ճոճման հնարքով չինացի ինժեներները փրկել են արբանյակներ
Չինացի ինժեներները հաջողությամբ փրկել են երկու արբանյակ, որոնք հայտնվել էին սխալ ուղեծրում 2024 թվականի մարտի ձախողված արձակման արդյունքում՝ կիրառելով նորարարական ձգողական ճոճման տեխնիկա։ Այս մեթոդը օգտագործել է Երկրի, Լուսնի և Արեգակի բնական ձգողական ուժը՝ 123-օրյա առաքելության ընթացքում տուժած տիեզերանավերը վերադարձնելու իրենց նախատեսված դիրքերին, գրում է Global Times-ը։ 123-օրյա փրկարարական գործողություն Գործողությունը, որը ղեկավարել է Տիեզերքի կիրառման տեխնոլոգիական և ճարտարագիտական կենտրոնը (CSU), ...
Կարդալ ավելին »Mercedes-Benz-ը կրճատել է շահույթը
Գերմանական ավտոարտադրող Mercedes-Benz Group AG-ն 2025 թվականի առաջին եռամսյակում իր զուտ շահույթը կրճատել է 1.7 անգամ, եկամուտը՝ 7%-ով: Երկու ցուցանիշներն էլ ավելի վատ են, քան շուկայական կանխատեսումները։ Հաշվետու եռամսյակում ընկերության զուտ շահույթը նվազել է մինչև 1.73 միլիարդ եվրո՝ նախորդ տարվա 3.03 միլիարդ եվրոյի համեմատ։ Եռամսյակային եկամուտը նվազել է մինչև 33.22 միլիարդ եվրո՝ նախորդ տարվա 35.9 միլիարդ եվրոյի համեմատ։ FactSet-ի կողմից ...
Կարդալ ավելին »2027-ի IPhone-ը՝ եզակի պրոցեսորով
Apple-ի հոբելյանական սմարթֆոնը, որը թողարկվելու է 2027 թվականին, կունենա հատուկ պրոցեսոր: Այդ մասին հաղորդել է Idrop News-ը: Լրատվամիջոցները նշում են, որ TSMC թայվանական ընկերությունը վերջերս խոսել նոր տեխնոլոգիաների օգտագործմամբ չիպեր ստեղծելու մասին, իսկ այդպիսի տեխնոլոգիաներով ստեղծված առաջին եզակի պրոցեսորը կստանա iPhone-ը: Եզրափակելով, Idrop News- ի հեղինակները ենթադրում են, որ Apple-ը կարող է հրաժարվել ակնկալվող անունից և ներկայացնել IPhone 20-ը 2027-ին: ...
Կարդալ ավելին »ԱՄՀ-ն հունիսին Հայաստանին կտրամադրի stand-by 25 միլիոն դոլարի վարկ
Արժույթի միջազգային հիմնադրամը 2025 թվականի հունիսին SBA հինգերորդ ամփոփման արդյուքնում մտադիր է Հայաստանին տրամադրել stand-by 25 միլիոն դոլարի վարկի հասանելիություն (18,4 միլիոն SDR), ինչի արդյունքում հասանելիության ընդհանուր գումարը կկազմի 149,9 միլիոն դոլար (110,4 միլիոն SDR)՝ պահուստային վարկի շուրջ համաձայնագրի (SBA – Stand-By Arrangement) գործողության պահից ի վեր: Այդ մասին նշվում Է ԱՄՀ հաղորդագրության մեջ, որտեղ նշված է Հայաստանի ՀՆԱ աճի ...
Կարդալ ավելին »ԿԳՄՍ նախարարության կրթաթոշակի մրցույթ՝ առևտրային կազմակերպությունների համար
Հայաստանի ԿԳՄՍ նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է օտարերկրյա հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում ՀՀ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությունների աշխատակիցներին կրթաթոշակի տրամադրման նպատակով դիմում-հայտերի ընդունման մասին։ ՀՀ կառավարության 2025 թվականի մարտի 6-ի N 267-Ն որոշման պահանջներին համապատասխան՝ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությունների աշխատակիցները, որոնք հանդիսանում են աշխարհի լավագույն բուհերի ակադեմիական վարկանիշավորման կայքի տվյալ տարվա ցանկերում ուսումնառող կամ դիմորդ, մինչև ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ