2027-ի IPhone-ը՝ եզակի պրոցեսորով

Apple-ի հոբելյանական սմարթֆոնը, որը թողարկվելու է 2027 թվականին, կունենա հատուկ պրոցեսոր: Այդ մասին հաղորդել է Idrop News-ը:

Լրատվամիջոցները նշում են, որ TSMC թայվանական ընկերությունը վերջերս խոսել  նոր տեխնոլոգիաների օգտագործմամբ չիպեր ստեղծելու մասին, իսկ այդպիսի տեխնոլոգիաներով ստեղծված առաջին եզակի պրոցեսորը կստանա iPhone-ը:

Եզրափակելով, Idrop News- ի հեղինակները ենթադրում են, որ Apple-ը կարող է հրաժարվել ակնկալվող անունից և ներկայացնել IPhone 20-ը 2027-ին:

Ավելի վաղ Bloomberg-ի վերլուծաբան Մարկ Գուրմանը հայտնել էր, որ 2027 թվականին թողարկվելիք Apple սմարթֆոնների բարձր գինն անխուսափելի կլինի: Դա պայմանավորված է նոր iPhone-երի եզակի բաղադրիչների կրմամբ:

ajax-loader