Հայաստանի տարածքում մարտի 13-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ մարտի 16-17-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև: Քամին՝ հարավարևմտյան 2-4 մ/վրկ արագությամբ, մարտի 13-15-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վրկ: Երևանում մարտի13-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 16-17-ին սպասվում է անձրև:
Կարդալ ավելին »Լուրեր
Կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 50-ի
Մարտի 13-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 50-ի։ Նրանցից 3-ը հոսպիտալացված է, 19-ը չի հոսպիտալացվել, 28-ը դուրս է գրվել: Այդ մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Հոսպիտալացված հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության, 1-ի վիճակը՝ ծանր: Հիվանդներից 34-ը երեխաներ են 3 ամսականից մինչև 16 տարեկան, 16-ը մեծահասակ՝ 21-ից 64 տարեկան: Հիվանդներից 44-ը կարմրուկի ...
Կարդալ ավելին »Աշխարհի 10 ամենախորը հանքերը
Աշխարհի ամենախորը հանքերը Աշխարհի ամենախորը հանքավայրերի առաջատար երկիրը Հարավային Աֆրիկան է․ Յոհանեսբուրգից ոչ հեռու գտնվում են աշխարհի ամենամեծ ոսկու հանքերը, որոնք տարեկան արտադրում են թանկարժեք մետաղի համաշխարհային արտադրության ավելի քան 50%-ը: Ներկայացնում ենք մոլորակի խորը համքերի թոփ 10-ը։ 1․ «Կոմսոմոլսկայա» հանքավայր․ Ռուսաստան, 1100մ «Կոմսոմոլսկայա» հանքավայրը Ռուսաստանում ամենախորն է՝ հանքարդյունաբերական և երկրաբանական բարդ պայմաններով։ Հիմնադրվել է 1944 թ.-ին, երբ ԽՍՀՄ-ն ավելի ...
Կարդալ ավելին »Հայաստանում ԱՄՆ դեսպանն այցելել է Լաչինի միջանցք
Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Կրիստինա Քվինն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս, որը շուրջ երեք ամիս փակ է բնականոն երթևեկության համար։ Այդ մասին հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը: Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը դեսպան Քվինին ներկայացրել է Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքներն ու դրա ազդեցությունը հարյուրավոր մասնատված ընտանիքների վրա։ Մարզպետ Ղուկասյանը նաև անդրադարձել է շրջափակման հետևանքով տուժածներին պետության կողմից ցուցաբերված աջակցությանը։ ...
Կարդալ ավելին »Հայաստանում առաջին ԱԹՍ օդանավակայանն է կառուցվում
2023 թվականի ամռանը Հայաստանն անօդաչու թռչող սարքերի օդանավակայան կունենա. այն կառուցվում է Լոռու մարզի Լեռնապատ համայնքում։ Գաղափարն առաջացել է 44–օրյա պատերազմի ընթացքում։ Այս մասին գրում է iTel.am-ը։ Այս նպատակով 2021 թվականին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գումար է հավաքվում։ Դրամահավաքը կազմակերպել են Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, «Կարեն Վարդանյանի անվան կրթական» եւ «Ստարտափ Արմենիա» հիմնադրամները: Հանգանակության առաջին փուլից անհրաժեշտ գումարը հավաքվել է, մասնակցել ...
Կարդալ ավելին »Կահիրեի միջազգային տոնավաճառում օտարերկրացիները հետաքրքրվում են հայկական արտադրանքով
Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունը մասնակցում է ս.թ. մարտի 9-18-ն անցկացվող Կահիրեի միջազգային տոնավաճառին։ Ինչպես տեղեկացնում է Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունը, դեսպանության տաղավարում ներկայացված են հայկական մոտ երկու տասնյակ ընկերությունների արտադրանքների ձևանմուշներ։ Մարտի 9-ին տեղի է ունեցել տոնավաճառի բացումը, որին ներկա են գտնվել եգիպտացի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետության շրջակա միջավայրի նախարար տիկին Յասմին Աբդել Ազիզ Ֆուադը և Տեղական ...
Կարդալ ավելին »Հայաստանը հրաժարվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի՝ իր քվոտայից
Հայաստանը հրաժարվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի՝ իր քվոտայից: Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը: «Այո, մենք համապատասխան առաջարկ ենք ներկայացրել ՀԱՊԿ-ին»,- ասել է Հունանյանը՝ արձագանքելով մամուլում շրջանառվող լուրերին, թե Հայաստանը հրաժարվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի՝ իր քվոտայից:
Կարդալ ավելին »Վրաստանից կեղծ փաստաթղթերով ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող բեռներ են ներմուծվել․ ՊԵԿ
ՊԵԿ-ը բացահայտել է Վրաստանից կեղծ փաստաթղթերով որպես ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող բեռների ներմուծման դեպքեր: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Հայաստանի Հանրապետությունում գրանցված որոշ ընկերությունների կողմից 2020-2022 թթ-ի ընթացքում ԵԱՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքները փաստացի ձեռք են բերվել և ներմուծվել Վրաստանից: Ամիսներ շարունակ ձեռնարկվել են ...
Կարդալ ավելին »Թափուկ վառելափայտ հավաքելու հստակ ժամանակացույց է սահմանվել
Անտառամերձ բնակավայրերում ապրող քաղաքացիներն այսուհետև չեն կարող տարվա բոլոր ամիսներին թափուկ վառելափայտ հավաքել: Այդ մասին հայտնում է շրջակա միջավայրի նախարարությունը։ Խոսքը ոչ արտադրական նպատակով օգտագործվող ծառերի մասին է: Անտառային կոմիտեի որոշմամբ՝ հստակ ժամանակացույց է սահմանվել, թույլատրվել մարտ-ապրիլին և սեպտեմբեր-հոկտեմբերին: Այս փոփոխությամբ կկարողանան կանխել նաև ապօրինի ծառահատումները:
Կարդալ ավելին »Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է, Լարսը բաց է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար, իսկ կցորդիչով բեռնատարների համար անվաշղթաների կիրառման դեպքում: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ...
Կարդալ ավելին »