Թափուկ վառելափայտ հավաքելու հստակ ժամանակացույց է սահմանվել

Անտառամերձ բնակավայրերում ապրող քաղաքացիներն այսուհետև չեն կարող տարվա բոլոր ամիսներին թափուկ վառելափայտ հավաքել:

Այդ մասին հայտնում է շրջակա միջավայրի նախարարությունը։ Խոսքը ոչ արտադրական նպատակով օգտագործվող ծառերի մասին է: Անտառային կոմիտեի որոշմամբ՝ հստակ ժամանակացույց է սահմանվել, թույլատրվել մարտ-ապրիլին և սեպտեմբեր-հոկտեմբերին: 
Այս փոփոխությամբ կկարողանան կանխել նաև ապօրինի ծառահատումները:

ajax-loader