Հայաստանում առաջին ԱԹՍ օդանավակայանն է կառուցվում

2023 թվականի ամռանը Հայաստանն անօդաչու թռչող սարքերի օդանավակայան կունենա. այն կառուցվում է Լոռու մարզի Լեռնապատ համայնքում։ Գաղափարն առաջացել է 44–օրյա պատերազմի ընթացքում։ Այս մասին գրում է iTel.am-ը։

Այս նպատակով 2021 թվականին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գումար է հավաքվում։ Դրամահավաքը կազմակերպել են Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, «Կարեն Վարդանյանի անվան կրթական» եւ «Ստարտափ Արմենիա» հիմնադրամները:

Հանգանակության առաջին փուլից անհրաժեշտ գումարը հավաքվել է, մասնակցել է շուրջ 2800 անձ։ Պայմանավորված դրամի արժեւորմամբ, ընդհանուր առմամբ, հավաքագրված գումարի մոտ 35%-ի չափով կորուստ է արձանագրվել։

2023 թվականին շենքը պատրաստ կլինի։ Այժմ ամբողջովին ավարտել են թռիչքուղու շինարարությունը, պատրաստ է նաեւ թռիչքուղու հարակից տարածքը։

ajax-loader