Կառավարության այսօրվա նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ զեկուցելով կառավարության որոշման նախագիծը, որով պետական բյուջեից 440 մլն դրամ հատկացվեց Սյունիքի մարզում 40 կրթահամալիրի կառուցման նախագծանախահաշվային աշխատանքները սկսելու համար, ասաց․ «Որոշմամբ հերթական քայլն է արվում կառավարության ծրագրի կարևորագույն թիրախներից՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի ու նախակրթարանի վերակառուցման, կառուցման ու հիմնանորոգման ուղղությամբ»: Նախարարը հայտնեց, որ նախագծով նախատեսվում է ստեղծել 40 կրթահամալիր, որոնցից 7-ը՝ ...
Կարդալ ավելին »Լուրեր
ՀՀ-ում կան փակ ճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Կարդալ ավելին »«Վստահ եմ՝ հանդիսատեսը կգնահատի ձեր ջանքերը»․ ԿԳՄՍ նախարարը՝ «Սանսեթ Բուլվար» մյուզիքլի ստեղծագործական թիմին
Երևանում կայանալիք Էնդրյու Լլոյդ Ուեբերի բրոդվեյյան լեգենդար մյուզիքլի՝ «Սանսեթ Բուլվարի» առաջնախաղին ընդառաջ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել են Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, հանդիպել ստեղծագործական խմբի հետ և հաջողություն մաղթել նրանց առաջիկա ներկայացումներում։ Հայաստանում «Սանսեթ Բուլվար» մյուզիքլն իրականացնում է SKYFIST STUDIO պրոդյուսերական ընկերությունը՝ Պողոս Հարությունյանի ղեկավարությամբ։ Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ...
Կարդալ ավելին »Ապօրինի գույքի բռնագանձումը երբեք չի կարող վերաբերվել միայն նախկինում տեղի ունեցած դեպքերին․ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով հարկային հավաքագրումներին, ասաց՝ այստեղ դեռ խորքային լուրջ խնդիրներ կան։ Նա նաեւ, իր ձեւակերպմամբ՝ լավ լուր հայտնեց՝ վերջերս իրավապահ համակարգի գործունեության արդյունքում հարկերից խուսափելու մի նոր տեխնոլոգիական սխեմա է բացահայտվել․ «Այն մեզ դեռ շատ ինֆորմացիա կտա։ Ուզում եմ հստակ լինի այս ուղերձը՝ հարկերից խուսափելու , եւ ընդհանրապես, օրենքի հետ կապված հարցերում, որեւէ մեկը որեւէ ...
Կարդալ ավելին »Կառավարությունը հաստատեց 2023/2024 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը
Կառավարություն իր այսօրվա՝ ապրիլի 6-ի նիստում հաստատեց ՀՀ բուհերի և գիտական կազմակերպությունների 2023/2024 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը, գրում է Lragir-ը։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2022/2023 ուստարվա ասպիրանտուրայի ընդունելության մրցույթի արդյունքում համապատասխան չափանիշներին բավարարող դիմորդներ (որոշ մասնագիտություններից գծով ընդհանրապես չեն դիմել) չլինելու պատճառով թափուր է մնացել 40 տեղ (2021/2022 ուսումնական տարում թափուր էր մնացել 60 ...
Կարդալ ավելին »Տեղ-Կոռնիձոր հատվածում սահմանապահների տեղակայման որոշ կետեր հստակեցված են․ Փաշինյսան
Տեղ-Կոռնիձոր հատվածում Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահների տեղակայման կետերի ճշգրտման ուղղությամբ աշխատանքների արդյունքում իրավիճակը որոշակիորեն բարելավվել է, մասնավորապես, 12 կմ-ից 7կմ-ում տեղակայման կետերը հստակեցված են, 5 կմ-ի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են: Այդ մասին կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը հիշեցրեց՝ նախորդ նիստին տեղեկացրել է, որ ՀՀ-ն Լաչինի միջանցքին կապող նոր՝ Կոռնիձոր-Տեղ ավտոճանապարհի շահագործման հանձնելու բերումով տեղի է ունենալու դեպի Լաչինի ...
Կարդալ ավելին »Նավթի գները նվազել են․ 06-04-23
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 1.69%-ով և կազմել 79.74 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 1.45%-ով և կազմել 84.10 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »LME. գունավոր մետաղների գներ․ 06-04-23
Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինը նվազել է 1.56%-ով և կազմել 2333.50 դոլար, պղնձի գինն աճել է 0.35%-ով և կազմել 8782.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.31%-ով և կազմել 2110.50 դոլար, նիկելի գինը նվազել է 1.81%-ով և կազմել 22706.00 դոլար, անագի գինը նվազել է 2.99%-ով և կազմել 24247.00 ...
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսներ․ 06-04-23
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.24%-ով և կազմել 33482.72 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.25%-ով և կազմել 4090.38 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.07%-ով և կազմել 11996.86 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »Եվրոպական ինդեքսներ․ 06-04-23
Եվրոպական ֆոնդային բորսաների ապրիլի 5-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.53%-ով և կազմել 15520.17 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.39%-ով և կազմել 7316.30 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.37%-ով և կազմել 7662.94 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.41%-ով և կազմել 987.51 կետ:
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ