Լուրեր

Կստեղծվեն պայմաններ Հայաստանի մշակող արդյունաբերության միջազգային մրցունակության աճի համար

Գործադիրը հաստատել է Արդյունաբերության զարգացման հինգ գերակա ոլորտների հայեցակարգը: Հայաստանի տնտեսության համար կարևոր նշանակություն ունի արդյունաբերության ճյուղը, քանի որ ՀՆԱ-ի ձևավորման գործընթացում վերջինիս մասնաբաժինը կազմում է դրա 1/5-րդ մասը։ 2019 թ. մշակող արդյունաբերության դերը ՀՆԱ-ի մեջ ընդլայնվել է՝ կազմելով 11.7%: 2020 թվականին մշակող արդյունաբերության դերը շարունակել է ընդլայնվել՝ կազմելով 12.4%, որը վերջին 9 տարիների ամենաբարձր ցուցանիշն է: Տնտեսության այս ճյուղը, ...

Կարդալ ավելին »

Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի ապրիլի 12-ի թիվ 495-Ա/2 հրամանով հաստատվել են 2022-2023 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման ժամկետները: 4-րդ դասարանում գիտելիքների ստուգում կանցկացվի հետևյալ առարկաներից` «Մայրենի» (գրավոր, թեստ) – 08.06.2023 թ. «Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) – 13.06.2023 թ. Ռուսաց լեզու (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում ...

Կարդալ ավելին »

Մինչև հուլիս ամիսը կապահովվի Շուռնուխի և Որոտանի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին օգնության տրամադրումը

Կառավարության որոշմամբ ֆինանսական միջոցներ են հատկացել Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, ՀՀ բնակության այլ վայրի հասցեում հաշվառված բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին օգնության տրամադրումը մինչև 2023 թ. հուլիս ամիսը ներառյալ ապահովելու նպատակով։ 2021 թ. փետրվարից մինչև 2022 թ. նոյեմբեր ներառյալ՝ շահառուներին տրամադրվել է միանվագ (300,000 դրամ) և ամենամսյա ...

Կարդալ ավելին »

Հարավային Կորեան և այլ երկրներ իրենց քաղաքացիներին արգելել են մեկնել հայ-ադրբեջանական սահմանամերձ շրջաններ

Հարավային Կորեան այսօր որոշում է ընդունել իր քաղաքացիներին արգելել մեկնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ շրջան: Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով երկրի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը: Հարավային Կորեայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության համաձայն՝ սահմանվել է ճանապարհորդությունների վերաբերյալ նախազգուշացման 4-րդ՝ ամենաբարձր մակարդակը: Արգելքն ուժի մեջ կմտնի շաբաթ օրը՝ ապրիլի 15-ին: Ըստ Yonhap-ի՝ տարածաշրջանում ճանապարհորդությունների վերաբերյալ նախազգուշացման 3-րդ մակարդակ էր հայտարարված 2020 ...

Կարդալ ավելին »

Մենք գլխատեցինք հայերին, իսկ հիմա դեռ ողջ ենք. ադրբեջանցի զինծառայողի տեսանյութը

«Մենք հայի արյուն ենք թափել. Մենք գլխատեցինք հայերին. Իսկ հիմա մենք դեռ ողջ ենք, ոչ թե մեռած։ Եթե ​​նույնիսկ մահանանք, թող մեզ գնահատեն։ Մենք հայրենիքի դավաճան չենք»,- պատմում է կալանավորված ադրբեջանցի զինծառայողը տեսանյութում, որը տեսագրել է իր հեռախոսով՝ մինչև ձերբակալությունը։

Կարդալ ավելին »

Ծանրամարտի առաջնության ընթացքում ՄՀՀ-ում այցելուների զննություն կիրականացվի

Ապրիլի 14-ից 23-ը Երևանում անցկացվող «Ծանրամարտի 2023 թվականի Եվրոպայի առաջնության» ընթացքում հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր արգելվելու է մուտք գործել զենքով կամ որպես զենք օգտագործվող առարկաներով, կտրող-ծակող գործիքներով, ապակյա և պլաստմասե տարաներով, դյուրավառ նյութերով կամ նմանատիպ այլ առարկաներով ու իրերով։ Հսկիչ-անցագրային կետերում հատուկ սարքավորումներով իրականացվելու է այցելուների զննություն և նշված առարկաները հայտնաբերելու ...

Կարդալ ավելին »

Կընդլայնվի աշխատող ուսանողների եկամտային հարկի գումարներից փոխհատուցվող մասնագիտությունների ցանկը

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ընդլայնել ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում առկա ուսուցմամբ սովորող և վարձու աշխատող հանդիսացող ուսանողների ուսման վարձը՝ նրանց կողմից վճարված եկամտային հարկի գումարներից փոխհատուցվող մասնագիտությունների ցանկը: Կարգավորման նպատակն է խթանել սովորողների ուսուցումը մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և կլինիկական օրդինատուրայում՝ հաշվի առնելով աշխատաշուկայում առկա մասնագետների պահանջարկը, պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող ոլորտներն ...

Կարդալ ավելին »

Ակնկալում եմ՝ Հայաստանի հավաքականը 3 ոսկե մեդալ կնվաճի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ակնկալում է, որ Հայաստանը երեք ոսկե մեդալ կնվաճի Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում: Նախարարի տեղակալը վստահեցրեց, որ հավաքականների մարզիչներն առաջնության մեկնարկին ընդառաջ արդեն վերջին հետևություններն արել են: «Ծանրամարտի պարագայում մենք չենք մասնակցելու միայն մասնակցության համար: Մենք մասնակցելու ենք «հնարավորինս շատ մեդալներ և մի քանի տիտղոս նշանաբանով»: Երկու հավաքականներն էլ ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանցի մարզիկները Երևանում են՝ մասնակցելու ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը

Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու նպատակով արդեն Երևանում է Ադրբեջանի պատվիրակությունը, որի կազմում 12 անձ է ներգրավված։ Այսօր՝ ապրիլի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում այդ մասին ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի երևանյան առաջնության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նա ընդգծեց, որ առաջնությունը հյուրընկալող երկիրը պարտավոր է ընդունել այն մարզիկներին, որոնք առաջնությանը մասնակցելու ցանկություն են հայտնում։ «Ադրբեջանի հավաքականի հետ ...

Կարդալ ավելին »

Այսուհետ կատեստավորվեն նաեւ Փրկարար ծառայության տնօրենն ու տեղակալները․ՆԳ փոխնախարար

Վարժական հավաքների ու զորահավաքային զինծառայության զորականչված զինծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքներն ու կարգապահական տույժերն ու տեսակները կհստակեցվեն: Այս մասին ասել է Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 13-ի արտահերթ նիստում: Երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացվել ««ՀՀ ԶՈՒ կարգապահական կանոնագիրք» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին», ««Զիվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ ու ...

Կարդալ ավելին »
ajax-loader