Կստեղծվեն պայմաններ Հայաստանի մշակող արդյունաբերության միջազգային մրցունակության աճի համար

Գործադիրը հաստատել է Արդյունաբերության զարգացման հինգ գերակա ոլորտների հայեցակարգը:

Հայաստանի տնտեսության համար կարևոր նշանակություն ունի արդյունաբերության ճյուղը, քանի որ ՀՆԱ-ի ձևավորման գործընթացում վերջինիս մասնաբաժինը կազմում է դրա 1/5-րդ մասը։

2019 թ. մշակող արդյունաբերության դերը ՀՆԱ-ի մեջ ընդլայնվել է՝ կազմելով 11.7%: 2020 թվականին մշակող արդյունաբերության դերը շարունակել է ընդլայնվել՝ կազմելով 12.4%, որը վերջին 9 տարիների ամենաբարձր ցուցանիշն է: Տնտեսության այս ճյուղը, հատկապես մշակող արդյունաբերության ուղղությունը, միշտ գտնվել է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում։

Ըստ հիմնավորման՝ արդյունաբերության ճյուղը, ունենալով զարգացման որոշակի մակարդակ, այնուամենայնիվ, դեռևս ունի զարգացման մեծ ներուժ, մասնավորապես արտադրության և արտահանման ծավալների ավելացման առումով։

Որոշման ընդունման արդյունքում՝ գերակա ոլորտները կհամախմբվեն միասնական օրակարգի շուրջ, պետության աջակցության գործիքակազմը զգալիորեն կբարձրացնի տնտեսավարողների միջազգային մրցունակությունը:

Բացի այդ, կստեղծվեն պայմաններ Հայաստանի մշակող արդյունաբերության միջազգային մրցունակության աճի համար:

ajax-loader