Ադրբեջանցի մարզիկները Երևանում են՝ մասնակցելու ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը

Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու նպատակով արդեն Երևանում է Ադրբեջանի պատվիրակությունը, որի կազմում 12 անձ է ներգրավված։ Այսօր՝ ապրիլի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում այդ մասին ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի երևանյան առաջնության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նա ընդգծեց, որ առաջնությունը հյուրընկալող երկիրը պարտավոր է ընդունել այն մարզիկներին, որոնք առաջնությանը մասնակցելու ցանկություն են հայտնում։

«Ադրբեջանի հավաքականի հետ գրագրության միջոցով խոսվել է, հստակեցվել են մարզիկների և թիմի անվտանգության պայմանները: Ադրբեջանի պատվիրակությունն արդեն իսկ Երևանում է: Վստահ եմ, որ այս առաջնությունն իր հիմքում ունենալու է մարզական բաղադրիչ, ոչ թե քաղաքականը: Մենք ապահովելու ենք բոլոր մարզիկների անվտանգությունը»,- ասաց Հարությունյանը:

ajax-loader