Գյումրի քաղաքի Սավոյան փողոցում չբնակեցված հանրակացարանային շենքի միջհարկային կառուցատարրերը (մոտ 8 քմ) փլուզվել են: Այդ մասին տեղեկանում ենք ՆԳՆ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից: Հաղորդագրության մեջ նշվում է, որ փրկարարները սահմանազատել են տարածքը, տուժածներ չկան: Դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է Շիրակի մարզպետարանի ՏԻ և ՀԳՄՀ վարչություն։
Կարդալ ավելին »Լուրեր
Ջո Բայդենը Լեդի Գագային նշանակել է նախագահին կից արվեստի հանձնաժողովի համանախագահ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Երգչուհի և դերասանուհի Լեդի Գագային նշանակել է նախագահին կից արվեստի և մշակույթի հանձնաժողովի համանախագահ։ Այդ մասին ասվում է ԱՄՆ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։ Փաստաթղթում ընդգծվում է, որ Լեդի Գագան (իսկական անունը՝ Ստեֆանի Ջոան Անջելինա Ջերմանոտա) Գրեմմիի 13 մրցանակի դափնեկիր է և պատմության մեջ ամենաշատ մրցանակ ստացած կին երաժիշտներից մեկը: Որպես դերասանուհի՝ նա հայտնի է «Աստղ ...
Կարդալ ավելին »Նավթի գները նվազել են․ 14-04-23
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 0.59%-ով և կազմել 82.60 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 0.75%-ով և կազմել 86.46 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գներն աճել են․ 14-04-23
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 1.37%-ով և կազմել 2059.30 դոլար, արծաթի գինն աճել է 2.11%-ով և կազմել 26.16 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 3.98%-ով և կազմել 1069.00 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսներն աճել են․ 14-04-23
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 1.14%-ով և կազմել 34029.69 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 1.33%-ով և կազմել 4146.22 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.99%-ով և կազմել 12166.27 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »LME. գունավոր մետաղների գներ․ 14-04-23
Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինն աճել է 1.81%-ով և կազմել 2367.00 դոլար, պղնձի գինն աճել է 1.59%-ով և կազմել 9058.50 դոլար, կապարի գինն աճել է 0.82%-ով և կազմել 2146.50 դոլար, նիկելի գինն աճել է 0.50%-ով և կազմել 23698.00 դոլար, անագի գինն աճել է 1.75%-ով և կազմել 24442.00 ...
Կարդալ ավելին »Եվրոպական ինդեքսներն աճել են. 14-04-23
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.16%-ով և կազմել 15729.46 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 1.13%-ով և կազմել 7480.83 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.24%-ով և կազմել 7843.38 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.55%-ով և կազմել 980.84 կետ:
Կարդալ ավելին »Շարունակվում են հանրապետության ճանապարհների վիճակի բարելավման աշխատանքները
Կառավարությունն ընդունել է որոշում՝ «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» և «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» միջոցառումների կատարումն ապահովելու նպատակով: Որոշմամբ նախատեսված հիմնանորոգվող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը 62 կմ է, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ` 13.3կմ, հանրապետական նշանակության ավտոճանապարհներ` 36.5 կմ, մարզային (տեղական) նշանակության ավտոճանապարհներ՝ 12.2 կմ: Որոշման նպատակն է 2023 թ. հիմնանորոգման ծրագրով նախատեսված թվով 9 ճանապարհահատվածների և թվով 1 տրանսպորտային օբյեկտի հիմնանորոգման աշխատանքները 2023 ...
Կարդալ ավելին »480 մլն դրամ՝ Երևանի մետրոպոլիտենի նորոգմանը
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 480 մլն դրամ հատկացնել «Երեւանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգում» միջոցառման իրականացմանը: Ըստ հիմնավորման՝ «մետրոյի թունելներում տեղադրված հզոր օդափոխման համակարգը նվազեցնում է խոնավությունը թունելներում։ Հզոր օդափոխիչների բացակայության հետեւանքով թունելներում առկա գրեթե ամեն ինչ ենթարկվում է կոռոզիայի»։ Թունելային հզոր օդափոխության համակարգն ապահովում է մետրոյի թունելներում եւ կայարաններում մաքուր օդի ներհոսքը արտակարգ եւ վթարային իրավիճակներում։ Նշվում է, ...
Կարդալ ավելին »1 մլն ԱՄՆ դոլար՝ Տավուշի, Սյունիքի և Լոռու մարզերում կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտությունների համար
1 մլն ԱՄՆ դոլար՝ Տավուշի, Սյունիքի և Լոռու մարզերում կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտություններ համար Գործադիրը հավանություն է տվել 2023 թ. մարտի 6-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Առողջապահության առաջնային օղակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կատարելագործում» նախագծի ֆինանսավորման համար Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից դրամաշնորհի տրամադրման մասին համաձայնագրին կից թիվ 3 լրացուցիչ համաձայնագիրը հաստատելու ...
Կարդալ ավելին »