1 մլն ԱՄՆ դոլար՝ Տավուշի, Սյունիքի և Լոռու մարզերում կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտությունների համար

1 մլն ԱՄՆ դոլար՝ Տավուշի, Սյունիքի և Լոռու մարզերում կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտություններ համար

Գործադիրը հավանություն է տվել 2023 թ. մարտի 6-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Առողջապահության առաջնային օղակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կատարելագործում» նախագծի ֆինանսավորման համար Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից դրամաշնորհի տրամադրման մասին համաձայնագրին կից թիվ 3 լրացուցիչ համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:

Ծրագիրն ուղղված է ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման, ինչպես նաև կառավարման գործընթացի բարելավմանն առաջնային բուժօգնության կազմակերպման մակարդակում:

1 մլն ԱՄՆ դոլարի տրամադրման վերաբերյալ դրամաշնորհային ծրագրի շրջանակում նախատեսվում էր սահմանամերձ ՀՀ Տավուշի, Սյունիքի և Լոռու մարզերում իրականացնել կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտություններ:

Ծրագիրը մեկնարկել է 2021 թ. հունվարի 19-ից՝ ՀՀ Լոռու մարզում, այնուհետ շարժական մամոգրաֆը տեղակայվել է ՀՀ Տավուշի մարզում, իսկ ներկայում ծրագիրը շարունակվում է ՀՀ Սյունիքի մարզում: Ըստ հիմնավորման՝ իրականացված հետազոտությունների արդյունքները փաստում են ծրագրի բարձր արդյունավետության և սոցիալական նշանակության մասին։

Մեկնարկից ի վեր՝ մինչ 2023թ-ի փետրվարի 28-ը իրականացվել է 18,652 մամոգրաֆիկ հետազոտություն:

Հաշվի առնելով ծրագրի արդյունավետությունը կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման տեսակետից և ՀՀ 3 մարզերում իրականացված հետազոտությունների արդյունքում տնտեսված գումարը, առաջարկվել է դրամաշնորհային ծրագրում ներառել նաև Շիրակի մարզը։

ajax-loader