ՀՀ ազգային ժողովը շարունակում է ապրիլի 18-ին մեկնարկած արտահերթ նիստի աշխատանքները: Խորհրդարանը կշարունակի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի քննարկումը: Հարակից զեկուցմամբ հանդես կգան նախարարները: Երկրորդ ընթերցմամբ կքննարկվեն «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին և «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն ...
Կարդալ ավելին »Լուրեր
Ամերիկյան ինդեքսներ․ 19-04-23
: ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.03%-ով և կազմել 33976.63 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.09%-ով և կազմել 4154.87 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.04%-ով և կազմել 12153.41 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի ...
Կարդալ ավելին »Եվրոպական ինդեքսներն աճել են․19-04-23
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.59%-ով և կազմել 15882.67 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.47%-ով և կազմել 7533.63 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.38%-ով և կազմել 7909.44 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.62%-ով և կազմել 1010.87 կետ:
Կարդալ ավելին »Պեկինի հիվանդանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 29-ի
Պեկինի հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի: Այդ մասին հաղորդում է The Guardian պարբերականը: Կրակը բռնկվել է երեքշաբթի ուշ երեկոյան: Լրատվամիջոցը նշում է, որ ըստ սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերի՝ բազմահարկ շենքում ծուղակում հայտնված մարդիկ, ըստ երևույթին, սավաններն իրար կապելով ճոպաններ են պատրաստել և դուրս մագլցել պատուհաններից: Մյուսները կարողացել են կառչել շենքի արտաքին օդորակիչներից: Արտակարգ ծառայություններին հաջողվել ...
Կարդալ ավելին »30 միլիարդ դիտում՝ YouTube-ում․ BLACKPINK-ը Գինեսի հերթական ռեկորդն է գրանցել
Հարավկորեական BLACKPINK աղջիկների խումբը Գինեսի համաշխարհային ռեկորդ է սահմանել: K-pop խմբի YouTube-յան ալիքը դարձել է ամենաշատ դիտված երաժշտական ալիքը: Այդ մասին հաղորդում է Yonhap գործակալությունը: Անցյալ երկուշաբթի խմբի YouTube-յան պաշտոնական ալիքը գերազանցել է 30 միլիարդ դիտումների թիվը՝ առաջ անցնելով Ջասթին Բիբերի ալիքից: Նման ցուցանիշ գրանցելու համար BLACKPINK-ի ալիքից պահանջվել է մոտ վեց տարի ինը ամիս: Քառյակն առաջատարներից է նաև YouTube-յան ...
Կարդալ ավելին »Կարմրուկի հետ կապված իրավիճակն այս պահին կայուն է. նախարար
Հայաստանում կարմրուկի հետ կապված իրավիճակն այս պահին կայուն է: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Այս պահին կարմրուկի իրավիճակը հանդարտվել է, քանի որ մենք ստուգման ֆիլտրերը խստացրել ենք և լայնածավալ հետազոտական աշխատանք ենք իրականացնում, որ հնարավոր բոլոր դեպքերը հայտնաբերենք: Իրավիճակը կայուն է այս պահին, բայց սա չի նշանակում, որ դրսից ներթափանցող դեպքեր չեն լինելու, ինչը ...
Կարդալ ավելին »Երևանի փողոցներից մեկը կկոչվի Ֆրունզե Դովլաթյանի անվամբ
Երևանի ավագանին ապրիլի 18-ին գումարված արտահերթ նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հաստատեց Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթի 6-րդ փողոցը հայ կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ֆրունզե Դովլաթյանի անվամբ անվանակոչելու որոշումը: Երևանի ավագանու մեկ այլ որոշման համաձայն՝ մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշենի 2-րդ փողոցն էլ այսուհետ կկրի հայ ականավոր ֆիզիկոս-ճարտարագետ, ակադեմիկոս Պարիս Հերունու անունը: Ավագանու նիստի ընթացքում միաձայն ...
Կարդալ ավելին »53-ից ավելի անձ անցնում է պետական դավաճանության գործերով. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ավելի քան 53 անձ, այդ թվում՝բարձրաստիճան սպաներ, անցնում են պետական դավաճանության քրեական գործերով: Վարչապետն այս մասին ասաց ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկմանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին։ Անդրադառնալով պատգամավորի՝ «5-րդ շարասյան» վերաբերյալ հարցին՝ Փաշինյանը հայտարարեց. «Այս պահի դրությամբ ավելի քան 53 ...
Կարդալ ավելին »Տեղ գյուղում վիրավորված զինծառայողներն ապաքինվում են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում. Ավանեսյան
ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի հատվածում ապրիլի 11-ի Ադրբեջանի կրակոցների արդյունքում վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակն ամեն օր ավելի է լավանում, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտի վիճակն արդեն կայուն է, վիրավորներն ապաքինվում են: Այդ մասին ապրիլի 18-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Այլևս որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում, վեց վիրավորներից երեքը դեռ ստացիոնար բուժում են ...
Կարդալ ավելին »«Ամասիայի Գլխավորող Պանրագործարան», «Մեր Երկիր» և «Ապարանի Պանրի Գործարանի» նկատմամբ նշանակել է շուրջ 13 միլիոն դրամի տուգանք
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության համար պատասխանատվության միջոցներ է կիրառել կաթնամթերք արտադրող «Ամասիայի Գլխավորող Պանրագործարան» ՍՊԸ-ի, «Ապարանի Պանրի Գործարան» ՓԲԸ-ի և «Մեր Երկիր» ՍՊԸ-ի նկատմամբ: Վարույթների քննության արդյունքում Հանձնաժողովն արձանագրել է, որ «Ամասիայի Գլխավորող Պանրագործարան» ՍՊԸ-ի կողմից արտադրվել և իրացվել է բուսական յուղի առկայությամբ պանիր, իսկ «Ապարանի Պանրի Գործարան» ՓԲԸ-ի և «Մեր Երկիր» ՍՊԸ-ի կողմից արտադրված մածունների, ...
Կարդալ ավելին »