Լուրեր

Նախատեսվում է այս տարի տիեզերք ուղարկել Hayasat-1 հայկական առաջին արբանյակը

Bazoomq տիեզերական հետազոտությունների լաբորատորիան զբաղվում է հայկական առաջին Hayasat-1 արբանյակի մշակմամբ, նախատեսվում է այն այս տարի տիեզերք ուղարկել SpaceX-ի միջոցով։ Վերջին 2 տարիների ընթացքում Bazoomq-ն արձակել է հատուկ օդապարիկ՝ Հայաստանը 30 կմ հեռավորությունից նկարահանելու համար. Հայաստանի 4 դպրոցներում բացվել են հրթիռային մոդելավորման լաբորատորիաներ, հնդկական հրթիռով 100 կմ տիեզերք է ուղարկել հայ դպրոցականների կողմից մշակված օգտակար բեռը։ Նյութի աղբյուր   http://medianews.site/425731/

Կարդալ ավելին »

Կառավարության արտաքին պարտքը նվազել է և դրամային, և դոլարային արտահայտությամբ. նախարար

Կառավարության պարտքը 2022 թ դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3 տրլն 969 մլրդ դրամ կամ 10 մլրդ 86 մլն դոլար, պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը էականորեն նվազել է՝ կազմելով 46.7 տոկոս՝ կանխատեսված 60.2 տոկոսի փոխարեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը հավանություն տալու մասին հարցի զեկուցմանը: Հովհաննիսյանը հիշեցրել է, ...

Կարդալ ավելին »

Գյումրիում կանցկացվի HAY-AT JAZZ ամենամյա ջազային փառատոնը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ Գյումրիում 5-րդ անգամ կանցկացվի HAY-AT JAZZ ամենամյա ջազային փառատոնը։ Փառատոնն այս տարի կրում է «Հայը՝ ջազում, ջազը՝ բակում…» խորագիրը. այն կանցկացվի մայիսի 4-7-ը: Ջազային համերգների հարթակներն են Գյումրու թանգարանների բակերը։ Նախագծի հեղինակը «Մանուկյան» ընկերությունն է, իրականացնողը՝ «I LINK» հասարակական կազմակերպությունը: Բոլոր համերգները կմեկնարկեն ժամը 17:00-ին. մուտքն ազատ է: HAY-AT JAZZ ջազային փառատոնի ծրագիրը. Մայիսի 4 ...

Կարդալ ավելին »

Վարչապետի մոտ քննարկվել են Ակադեմիական քաղաքի կառուցման մաստեր պլանի մշակմանն ու հետագա աշխատանքներին վերաբերող հարցեր

Վարչապետի մոտ քննարկվել են Ակադեմիական քաղաքի կառուցման մաստեր պլանի մշակմանն ու հետագա աշխատանքներին վերաբերող հարցեր Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է գերմանական Gerkan, Marg and Partners ճարտարապետական կազմակերպության գործադիր ներկայացուցիչ Ստեֆան Շուտցին: Հանդիպմանը քննարկվել են Ակադեմիական քաղաքի կառուցմանը և այդ գործում համագործակցությանը վերաբերող հարցեր: Պարոն Շուտցը նշել է, որ իր գործընկերների և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարարության ներկայացուցիչների հետ ...

Կարդալ ավելին »

Հայաստանը կմասնակցի Տաշքենդում կայանալիք բռնցքամարտի աշխարհի առաջնությանը

Բռնցքամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 11 մարզիկով։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայանալիք աշխարհի առաջնությանը կմասնակցեն` 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը, 51 կգ  քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 54 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը,  60 կգ քաշային Արթուր Ղազարյանը,  63,5 կգ քաշային Հովհաննես Բաչկովը,  67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը,  80 կգ քաշային Համբարձում ...

Կարդալ ավելին »

Մայրաքաղաքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի

Երևան քաղաքում՝ ապրիլի 27-28-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 29-30-ին, մայիսի 1-2-ին սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ արագությամբ։ Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Հանրապետության տարածքում` ապրիլի 27-28-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 29-30-ին, մայիսի 1-2-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում ...

Կարդալ ավելին »

Բացի ՌԴ-ից, որևէ մեկը Լաչինի միջանցքում վերահսկողություն չպետք է իրականացնի. վարչապետ

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը պետք է վերահսկողության տակ պահի Լաչինի միջանցքը և այսպիսով ապահովի միջանցքի բնականոն գործունեությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում իր ելույթում՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից ապօրինաբար Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելուն: Ներկայացնելով հայկական կողմի պատկերացումները իրադրության ընդհանուր կարգավորման վերաբերյալ՝ վարչապետն ասաց. «ՌԴ խաղաղապահ զորախումբը պետք է վերահսկողության տակ պահի Լաչինի միջանցքը և այսպիսով ...

Կարդալ ավելին »

Խաղաղության հնարավոր պայմանագրում պետք է ներդրվեն էսկալացիա բացառելու հստակ մեխանիզմներ. Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հնարավոր պայմանագրում պետք է հստակ արձանգրված լինեն սահմանների դելիմիտացիայի պայմանները, պետք է ներդրվեն որևէ էսկալացիայի բացառելու հստակ մեխանիզմներ: Այդ մասին կառավարության՝ այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագիրն, ակնհայտ է, որ պետք է ունենա իրագործման երաշխիքների և վեճերի լուծման մեխանիզմների հասկանալի և գործուն համակարգ: Հստակ պետք է ...

Կարդալ ավելին »

Դենդրոպարկում ապօրինի ծառահատում է կատարվել  

Ապօրինի ծառահատման վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկությունը ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախույզներն իրացրել են ապրիլի 25-ին: Ինչպես տեղեկացնում է ՆԳՆ ոստիկանությունը, ըստ օպերատիվ տեղեկատվության, ապրիլի 8-ից 19-ն ընկած ժամանակահատվածում Սորաններ կոչվող դենդրոպարկի 61-ամյա տնօրենը մի բանվորի հատել է տվել 35 սոճի, մինչդեռ ոստիկանները դենդրոպարկի տարածքում ապրիլի 25-ին հայտնաբերել են սոճու 2,2 մետր երկարության և տարբեր տրամագծերի 129 գերան: Ըստ աղբյուրի՝ դեպքի ...

Կարդալ ավելին »

ԵԽԽՎ-ն կոչ է արել վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողները դարձյալ կոչ են արել վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը և բոլոր վեճերը լուծել խաղաղ ճանապարհով: Այս մասին տեղեկանում ենք ԵԽԽՎ Ադրբեջանի մոնիտորինգի համազեկուցողներ Իեն Լիդել-Գրենջերի (Միացյալ Թագավորություն) և Լիզ Քրիստոֆերսենի (Նորվեգիա), ինչպես նաև Հայաստանի մոնիտորինգի համազեկուցողներ Կիմմո Կիլյունենի (Ֆինլանդիա) և Բորիանա Աբերգի (Շվեդիա) տարածած հայտարարությունից:   «Վերահաստատում ենք 2022 թ. դեկտեմբերի 16-ին հրապարակված մեր կոչը՝ վերականգնել ...

Կարդալ ավելին »
ajax-loader