Լուրեր

116 թանգարան Հայաստանից և Արցախից միացել է «Թանգարանների գիշեր» միջոցառումներին

«Թանգարանների միջազգային օր» և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը 2023 թվականին միացել է 116 թանգարան Հայաստանից և Արցախից: Թանգարանները մայիսի 18-ից 20-ը բազմաբնույթ նախաձեռնություններով են նշելու տոնը՝ այցելուներին հնարավորություն տալով վերարժևորել պատմությունն ու մշակույթը: Այդ մասին մայիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, հիշեցրեց, որ Թանգարանների միջազգային օրն այս տարի անցկացվում է ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանը մեծացրել է գյուղմթերքի արտահանումը՝ չնայած սահմանափակումներին. Պուտին

Ռուսաստանն անցյալ տարի մեծացրել է ագրոարդյունաբերական արտադրանքի արտահանումը՝ չնայած արտաքին սահմանափակումներին: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը գարնանային դաշտային աշխատանքների ընթացքին նվիրված խորհրդակցությունում։ Այդ մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը: «Չնայած արտաքին առևտրի բնագավառում արգելքներին, Ռուսաստանը կարողացավ անցյալ տարի ագրոարդյունաբերական արտադրանքի արտահանումը հասցնել 41,6 միլիարդ դոլարի»,- ասել է ՌԴ ղեկավարը՝ նշելով, որ «աճը բավական լավ է»։ Պուտինի խոսքով՝ ...

Կարդալ ավելին »

Հանրապետությունում սպասվում է փոփոխական եղանակ

 Երևանում մայիսի 18-ի  ցերեկը, մայիսի 19-ին, 22-ին, 23-ին հնարավոր է, 20-ին, 21-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ: Այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի  ջերմաստիճանը մայիսի 18-ին, 19-ին աստիճանաբար կբարձրանա 2-6 աստիճանով, մայիսի 20-ի, 21-ի ցերեկային ժամերին կնվազի 5-7 աստիճանով։ Մարզերում մայիսի 18-ի և մայիսի 19-ի ցերեկը, 22-ին, 23-ին առանձին շրջաններում, ...

Կարդալ ավելին »

Թրենդ․ Oscar de la Renta-ն ներկայացրել է 2023-ի հարսանեկան հավաքածուն

Oscar de la Renta ապրանքանիշը ներկայացրել է 2023 թվականի հարսանյաց հավաքածուն։ Հավաքածուի հեղինակները բրենդի համաստեղծագործական տնօրեններ Լաուրա Քիմն ու Ֆերնանդո Գարսիան են, որոնք ոգեշնչվել են իրենց իսկ աշնանային հավաքածուից: Բացի այդ, հավաքածուում կնկատեք հղումներ Ֆլորենցիայի ճարտարապետությանը և մարմարե հատակներով քաղաքային պալատներին:

Կարդալ ավելին »

Պատասխանեք GIF-երով․ Instagram-ում նոր գործառույթ կհայտնվի

Instagram-ում շուտով հնարավոր կլինի գրառումներին պատասխանել GIF-երով։ Այս մասին Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգի հետ Instagram Channels-ում վերջերս տեղի ունեցած զրույցի ժամանակ հայտարարել է հարթակի ղեկավար Ադամ Մոսերին։ Ինչպես նշում է Engadget.com-ը, երբ նոր գործառույթը հասանելի լինի, օգտատերերը կկարողանան ուրիշների գրառումները մեկնաբանել Giphy-ի անիմացիոն GIF-ներով: Այնուամենայնիվ, դեռ ոչինչ չի հաղորդվում այն մասին, թե երբ նոր ֆունկցիան հասանելի կլինի։ Դեռ դժվար ...

Կարդալ ավելին »

Հուսանք՝ բանակցությունները խաղաղության պայմանագրի ստորագրման կհանգեցնեն․ ՀԱՊԿ-ը՝ Երևանի և Բաքվի մասին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում հույս ունեն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտափույթ խաղաղության պայմանագիր կստորագրվի: Տեղեկությունը լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, գրում է «Բելտա» գործակալությունը։ Իմանգալի Տասմագամբետովը նշել է, որ Հարավային Կովկասիիրավիճակի կայունացման շուրջ կանոնավոր բանակցություններ են ընթանում, վերջերս Եվրոպայում հերթական փուլն է տեղի ունեցել: «Նշվել է, որ և Ադրբեջանը և Հայաստանը գործնականում ճանաչում են միմյանց սահմանները ...

Կարդալ ավելին »

ԵԱՏՄ առաջնորդները կհանդիպեն Մոսկվայում՝ մայիսի 25-ին

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կկայանա Ռուսաստանի մայրաքաղաքում մայիսի 25-ին։ Տեղեկությունն այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԵՏՀ պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան: «Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը տեղի կունենա մայիսի 25-ին՝ Միության պետությունների ղեկավարների մասնակցությամբ, Մոսկվայում առկա ձևաչափով», – ասել է նա: Նիստի օրակարգը վերջնականապես կհամաձայնեցնեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի նիստում, որը կկայանա մայիսի 22-ին:

Կարդալ ավելին »

Նոր Նորքի նախկին թաղապետը 1 միլիոն դրամից ավելի գումար է յուրացրել

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Ուլիխանյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, գումարներ է յուրացրել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ Մասնավորապես, դեռ 2016 թվականիննախնական համաձայնության գալով միջոցառումներ կազմակերպող ՍՊԸ տնօրենի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետի հետ, «Մայրության և գեղեցկության» տոնին նվիրված միջոցառում կազմակերպելու պատրվակով յուրացնել այդ միջոցառման կազմակերպման և անցկացման համար նախատեսված գումարը: Օրինակ ...

Կարդալ ավելին »

Երևանի ավագանու ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 17-ին

Ըստ օրենքիԵրևան քաղաքի ավագանու հերթական ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին: Այդ մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։ «Հերթական ընտրությունների կարգավորումը շատ հստակ է։ Ընտրությունները նախատեսվում են սեպտեմբերի 10-20-ն ընկած միջակայքում, և, եթե օրացույցը նայենք, այդ տասնօրյակում մեկ կիրակի է»,– ասել է Հովակիմյանը։ ԿԸՀ նախագահն ընդգծել է, որ ընտրության օրը նշանակելու է կառավարությունը՝ առաջնորդվելով ընտրական օրենսգրքով, ...

Կարդալ ավելին »

Մինսկում մեկնարկել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը

Մինսկում մեկնարկել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը, որը նախագահում է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։ ՀԱՊԿ ԽՎ հանդիպմանը, բացի ՀԱՊԿ անդամ երկրներից, ներկա են Չինաստանի, Իրանի, Կուբայի և Վիետնամի ներկայացուցիչներ։ Հանդիպմանը կքննարկվեն միջազգային անվտանգության հարցեր։

Կարդալ ավելին »
ajax-loader