Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինը նվազել է 0.88%-ով և կազմել 2263.50 դոլար, պղնձի գինը նվազել է 1.50%-ով և կազմել 8127.50 դոլար, կապարի գինը նվազել է 0.29%-ով և կազմել 2087.50 դոլար, նիկելի գինն աճել է 0.63%-ով և կազմել 21413.00 դոլար, անագի գինը նվազել է 1.97%-ով և կազմել 24950.00 ...
Կարդալ ավելին »Լուրեր
Նավթի գներն աճել են․ 23-05-23
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 0.93%-ով և կազմել 72.34 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0.90%-ով և կազմել 76.26 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված փառատոն` Ռուսաստանում
Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում մայիսի 15-ից անցկացվել է հայ աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյա հոբելյանին նվիրված միջազգային փառատոնը: Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, փառատոնը իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Սվերդլովսկի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի նախաձեռնությամբ, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի, Խաչատրյանի տրիոյի հետ համատեղ։ «Արամ Խաչատրյան տրիոյի մասնակցությունը փառատոնին ներառված է ՀՀ կառավորության կողմից հաստատված Արամ Խաչատրյանի ծննդյան ...
Կարդալ ավելին »Մոտ 300 աշակերտ կօգտվի առողջարար սննդից․ Աշտարակում մեկնարկել է «Տաք սնունդ» ծրագիրը
Աշտարակի Գրիգոր Ղափանցյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի 1-4-րդ դասարանների շուրջ 300 աշակերտներ այսուհետ հնարավորություն կունենան ողջ ուսումնական տարվա ընթացքում օգտվելու առողջարար ու տաք սննդից։ Ինչպես տեղեկացրին Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմից, դպրոցում ծրագիրն սկսելու համար նախևառաջ անհրաժեշտ էր մեծ ու հարմարավետ ճաշարան և խոհանոց, որի ստեղծումը հնարավոր է դարձել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի որոշմամբ․ դպրոցի ճաշարանը և խոհանոցը հիմնանորոգելու համար մարզպետի ...
Կարդալ ավելին »Ադրբեջանը կրակ է բացել Կուտականի ուղղությամբ․ հայկական կողմը կորուստներ չունի
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները մայիսի 23-ին՝ ժամը 00:20-01:10-ը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կուտականի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն էր:
Կարդալ ավելին »ՊԵԿ-ը նախաձեռնել է Գյումրիում բեռնաթափման լրացուցիչ ծառայությունների մատուցման հայտ-առաջարկների հավաքագրման գործընթաց
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հաշվի առնելով ավտոմեքենաների ներմուծման ծավալների շարունակական աճն ու ՀՀ Շիրակի մարզում՝ Գյումրի քաղաքի Թբիլիսյան խճուղի թիվ 2/14 հասցեում, գտնվող տարածքի գերծանրաբեռնված իրավիճակը, ՊԵԿ-ը նախաձեռնում է նշված հասցեում՝ շուրջ 1 հա տարածքում, բեռնաթափման լրացուցիչ ծառայություններ մատուցելու նպատակով, հետաքրքրված անձանցից հայտ-առաջարկների հավաքագրման գործընթաց։ Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին Մասնավորապես, Կոմիտեն ...
Կարդալ ավելին »Զապորոժիեի ԱԷԿ-ի արտաքին էլեկտրամատակարարումը վերականգնվել է
Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում Ռուսաստանի վերահսկողության տակ անցած Զապորոժիեի ատոմակայանում առավոտյան ընդհատված արտաքին էլեկտրամատակարարումը վերականգնվել է: Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը, այս մասին հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի տնօրեն Յուրի Չերնիչուկը: «Մոսկվայի ժամանակով ժամը 14:20-ին Զապորոժիեի ԱԷԿ-ին էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է: Կայանն աշխատում է բնականոն ռեժիմով: Դիզելային գեներատորների աշխատանքը դադարեցվել է և դրվել հերթապահ ռեժիմի: Շահագործվում է 750 կՎ «Դնեպրովսկայա» օդային ...
Կարդալ ավելին »Երևանում մեկնարկել է ՀԱՊԿ անդամ պետությունների՝ թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդմանն ուղղված «Կանալ-Արաքս» միջոցառումը
Մայիսի 22-ին մայրաքաղաքում մեկնարկեց ՀԱՊԿ անդամ պետությունների՝ թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդմանն ուղղված «Կանալ-Արաքս» տարածաշրջանային հակաթմրամոլային միջոցառումը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունից։ Բացման խոսքով հանդես եկան ՀՀ ՆԳ նախարարի խորհրդական Վարդան Մովսիսյանը և ՀԱՊԿ քարտուղարության խորհրդական Միխայիլ Մելիխովը։ Վարդան Մովսիսյանը ՆԳ նախարարի անունից ողջունեց միջոցառման մասնակիցներին և մաղթեց արդյունավետ աշխատանք։ Միխայիլ Մելիխովը փոխանցեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ուղերձը՝ շնորհակալություն ...
Կարդալ ավելին »Զբոսաշրջիկների ուղևորության տոմսը դեպի Միջազգային տիեզերակայան՝ 55 միլիոն դոլար
Ըստ ամերիկյան Space պարբերականի՝ Falcon 9 հրթիռը մայիսի 21-ին՝ ԱՄՆ Արեւելյան ափի ժամանակով 17:37-ին (Երեւանի ժամանակով՝ մայիսի 22-ին՝ 01:37-ին), Dragon կառավարվող տիեզերանավով Ֆլորիդայի Կանավերալի հրվանդանոցում գտնվող Քենեդիի տիեզերական կենտրոնից մասնավոր թռիչք է կատարել դեպի Միջազգային տիեզերակայան, որի հետ միացումը նախատեսված է մայիսի 22-ին՝ 09:24-ին (Երեւանի ժամանակով 17:24-ին): Սա ամերիկյան Axiom ընկերության ծրագրով արդեն երկրորդ կոմերցիոն թռիչքն է դեպի Միջազգային տիեզերակայան։ ...
Կարդալ ավելին »Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Դոքերթին ծաղկեպսակ դրեց հուշահամալիրի մոտ, ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։
Կարդալ ավելին »