Աշտարակի Գրիգոր Ղափանցյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի 1-4-րդ դասարանների շուրջ 300 աշակերտներ այսուհետ հնարավորություն կունենան ողջ ուսումնական տարվա ընթացքում օգտվելու առողջարար ու տաք սննդից։
Ինչպես տեղեկացրին Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմից, դպրոցում ծրագիրն սկսելու համար նախևառաջ անհրաժեշտ էր մեծ ու հարմարավետ ճաշարան և խոհանոց, որի ստեղծումը հնարավոր է դարձել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի որոշմամբ․ դպրոցի ճաշարանը և խոհանոցը հիմնանորոգելու համար մարզպետի աշխատակազմը շուրջ 4 մլն դրամ է հատկացրել։
«Դպրոցում ծրագիրն իրականացվել է նաև ՄԱԿ-ի «Պարենի համաշխարհային ծրագրի», ԿԳՄՍ նախարարության «ԿԶՆԱԿ» հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի գործուն աջակցությամբ։
Այսօր տեղի ունեցավ ճաշարանի բացումը, մատուցվեց առաջին տաք սնունդը, որից, բացի աշակերտներից, օգտվեցին նաև միջոցառմանը հրավիրված հյուրերը։