Լուրեր

Ռեկորդային 6,2 մլն դոլար․ Չինաստանի կայսեր ժամացույցը վաճառվել է աճուրդում (տեսանյութ)

Չինաստանի Ցին դինաստիայի վերջին կայսեր ժամացույցը Հոնկոնգի աճուրդում վաճառվել է ռեկոդային 49 միլիոն հոնկոնգյան դոլարով (6.2 միլիոն ԱՄՆ դոլար): Այդ մասին հաղորդում է Reuters-ին: Patek Philippe շվեյցարական ընկերության ժամացույցը գնել է Հոնկոնգում ապրող մի կոլեկցիոներ՝ հեռախոսազանգի միջոցով: Phillips Asia աճուրդային տան ժամացույցների բաժնի ղեկավար Թոմաս Պերացին Reuters-ին հաղորդել է, որ սա ամենաբարձր գինն է, որ երբևէ վճարվել է որևէ կայսեր ...

Կարդալ ավելին »

Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը, 2 դասախոս և նրանց կաշառք տված անձինք

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև քննչական և վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել, որ Հ. Ս.-ն, 2000 թվականից զբաղեցնելով Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանի պաշտոնը, նույն ֆակուլտետի ամբիոնի դոցենտ Գ. Տ.-ի և այլ դասախոսների հետ խմբի կազմում՝ 2023 թվականի փետրվարից մարտն ընկած ժամանակահատվածում, ...

Կարդալ ավելին »

1 տոննա կոկաինի գործով քրեական հետապնդում է հարուցվել «Մրգենի» ընկերության ներմուծումների և գնման բաժնի պետի նկատմամբ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստան ներմուծված 1 տոննա կոկաինի գործով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա քննիչի միջնորդությամբ հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել հանցավոր խմբի անդամ, «Մրգենի» ՍՊ ընկերության ներմուծումների և գնման բաժնի պետ Մ.Ղ.-ի նկատմամբ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար ՀՀ քրեական ...

Կարդալ ավելին »

Տեղի է ունեցել «Դալան» տեխնոլոգիական կենտրոնի հիմնարկեքը՝ վարչապետի մասնակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել «Դալան» տեխնոլոգիական կենտրոնի հիմնարկեքի արարողությանը: Ներդրումային ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության, Enterprise Armenia ներդրումների աջակցման հիմնադրամի օժանդակությամբ, հայտնել են կառավարությունից: Տեխնոլոգիական կենտրոնն ունենալու է 158 000 քմ. ընդհանուր տարածք, առաջարկելու է 3 000 աշխատատեղ, բաղկացած է լինելու 22 հարկից եւ ներառելու է 34000 քմ գրասենյակային տարածքներ: Կենտրոնը կներառի նաեւ գիտակրթական կենտրոն, ցուցահանդեսների սրահ, ...

Կարդալ ավելին »

Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները կավարտվեն սպասվածից շուտ

Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները կավարտվեն ավելի շուտ, քան սպասվում էր: Այդ մասին այսօր՝ մայիսի 24-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը: «Մի քանի օր առաջ այցելություն էինք կազմակերպել Նուբարաշենի աղբավայր: Շատ ակտիվ հողալցման աշխատանքներ ենք իրականացնում՝ Երևանի քաղաքապետարանի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, մասնավոր ընկերությունների ռեսուրսը օգտագործելով: Մենք կարծում էինք, որ մոտ մեկ շաբաթ կտևեն աշխատանքները, ...

Կարդալ ավելին »

Հայաստանում Խաղաղության կորպուսի 16 կամավոր երդում է տվել

Այսօր՝ մայիսի 24-ին, տեղի ունեցավ ԱՄՆ Խաղաղության կորպուսի 16 նոր կամավորների երդման արարողությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սա կամավորների առաջին խումբն է, որ ժամանել է Հայաստան 2020 թվականից հետո, երբ Խաղաղության կորպուսի բոլոր կամավորներն էվակուացվեցին Կովիդ-19 համավարակի պատճառով։ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջոան Ֆեյրլին նշեց, որ կամավորներն արդեն ավարտել են հայոց լեզվի և մշակույթի 11-շաբաթյա դասընթացը և շուտով կմեկնեն Հայաստանի տարբեր ...

Կարդալ ավելին »

Աստղաձորի նախկին ղեկավարի անփութության հետևանքով համայնքին 10 մլն դրամի վնաս է պատճառվել

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նախկին Աստղաձոր համայնքի (ներկայում Մարտունի խոշորացված համայնքի Աստղաձոր բնակավայր) օրինական շահերին պատճառել է 10.049.760 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս՝ այդ կերպ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ն տարածքային պահանջ չունի ոչ մի հարևանից, այդ թվում` Ադրբեջանից․ ԱԺ փոխնախագահ

Հայաստանը որևէ տարածքային պահանջ չունի ոչ մի հարևանից, այդ թվում՝ Ադրբեջանից։ Լրագրողների հետ ճեպազրույցում այդ մասին ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը։ «Հայաստանը հանդես է գալիս այն դիրքից, որ մենք որևէ տարածքային պահանջ չունենք ոչ մի հարևանից, այդ թվում նաև Ադրբեջանից։ Դա նշանակում է, որ մենք անհրաժեշտություն ունենք ճշգրտել պետական սահմանները և այն տարածքները, որոնք մեր պետություններին են պատկանում։ ...

Կարդալ ավելին »

Հայաստանը բարելավել է իր դիրքը․ Freedom House-ը հրապարակել է «Ազգերը անցումային շրջանում» տարեկան զեկույցը

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Ազգերը անցումային շրջանում «War Deepens a Regional Divide» վերտառությամբ տարեկան զեկույցը: Այս զեկույցում գնահատվում է Կենտրոնական Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ժողովրդավարության մակարդակը: Ինչպես տեղեկանում ենք զեկույցից, Հայաստանը բարելավում է գրանցել. երկրի վարկանիշը գնահատվել է 3.11՝ յոթ բալանոց սանդղակով: Նախորդ տարվա զեկույցում Հայաստանի վարկանիշը գնահատվել էր 3.04: Իդեպ, Հայաստանը 2023 թ. զեկույցում ընդգրկված միակ երկիրն է, որը բարելավում է գրանցել մեկից ավելի ցուցանիշներում: Զեկույցին ամբողջությամբ ...

Կարդալ ավելին »

Պաշտպանության նախարարը Ֆրանսիայի դեսպանին է ներկայացրել հայ- ադրբեջանական սահմանին տիրող վիճակը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 24-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-ֆրանսիական համագործակցության ներկա մակարդակը: Դեսպան Լույոյի խնդրանքով պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին ...

Կարդալ ավելին »
ajax-loader